7 ՊԱՏՃԱՌ ՍՈՒՐՃԸ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Առանց սուրճի թարմացնող բույրի միլիոնավոր մարդիկ պարզապես չեն պատկերացնում իրենց առավոտը: Եվ բոլորովին նշանակություն չունի, թե սուրճի որ տեսակն է նախընտրում մեզնից յուրաքանչյուրը: Մենք բոլորս բնորոշվում են մեկ ընդհանուր բառով՝ սրճամոլներ:

2418
7 պատճառ սուրճը վայելելու համար

«Կան բաներ, որոնց արժե հավատարիմ լինել: Օրինակ՝ սուրճին»:

Ջոն Գոլսուորսի, անգլիացի գրող

Այն, որ սուրճը կախվածություն է առաջացնում, վաղուց է հայտնի: Սուրճի բացասական ազդեցության մասին փաստարկներ էլ, անշուշտ, կարելի է գտնել, բայց այսօր առաջարկում ենք խոսել սուճի ամենահետաքրքիր և դրական հատկանիշների մասին: Եվ այսպես, հետազոտություններ, որոնց շնորհիվ բացահայտվել է առնվազն 7 պատճառ սուրճը թեթև սրտով վայելելու համար:

ՍՈՒՐՃԻ ԲՈՒՅՐԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՍԹՐԵՍԸ

Իհարկե, այս փորձը գուցե ձեզ այնքան էլ դուր չգա, բայց Սեուլի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են քնից զրկված առնետների ուղեղի աշխատանքը և բացահայտել, որ սուրճի բուրմունքը նրանց վրա անմիջապես դրական ազդեցություն է ունենում: Սուրճի բուրմունքը միայն բավական է անքուն գիշերից հետո թարմանալու ու սթրեսից խուսափելու համար: Այս տարբերակը նաև այն մարդկանց համար է, ովքեր սուրճ խմել չեն սիրում:

ՍՈՒՐՃԸ ԵՐՋԱՆԿԱՑՆՈՒՄ Է

7 պատճառ սուրճը վայելելու համարՄարդիկ, ովքեր 4 կամ նույնիսկ ավելի բաժակ սուրճ են խմում օրվա ընթացքում, ընդհանուր հաշվով 10%-ով ավելի քիչ են դեպրեսիայի հակված, քան նրանք, ովքեր չեն սիրում այս անուշաբույր ըմպելիքը: Խնդիրն այստեղ կոֆեինի մեջ չէ: Կոկա-կոլայի մեջ այն նույնպես պարունակվում է մեծ քանակությամբ, բայց վերջինս որևէ կերպ չի ազդում դեպրեսիայի վրա: Այս հետազոտության հեղինակ Հոնգլեյ Չենը պնդում է, որ սուրճը մեզ հրաշալի ինքնազգացողություն է պարգևում իր մեջ պարունակվող հակաօքսիդանտների շնորհիվ:

ՍՈՒՐՃԸ ԿՐՃԱՏՈՒՄ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ

Մեկ այլ ուսումնասիրություն, որի հեղինակը Հարվարդի դպրոցի հետազոտողներն են, բացահայտել են, որ 2 բաժակ սուրճը օրվա ընթացքում 50%-ով նվազեցնում է ինքնասպանության հավանականությունը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Պատճառն այն է, որ սուրճը հակադեպրեսանտի հատկությունների ունի՝ իր մեջ պարունակվող սերոտոնինի, դոֆամինի և նորադրենալինի շնորհիվ:

ՍՈՒՐՃՆ ՕԳՆՈՒՄ Է ՍՊՈՐՏՈՒՄ

Ըստ The New York Times-ի՝ շատ սպորտսմեններ մարզումներից առաջ մի բաժակ սուրճ են խմում, որպեսզի բարելավեն իրենց արդյունքները: Դա հատկապես պետք է գալիս սպորտի այն տեսակներում, որտեղ անհրաժեշտ է դիմացկունություն, օրինակ՝ հեծանվասպորտի մեջ: Գիտնականները բացատրում են դա նրանով, որ կոֆեինը ավելացնում է ճարպաթթուների քանակությունը արյան մեջ: Այդ նյութերը օգտագործվում են մկանների կողմից իբրև «վառելանյութ», ինչը խնայում է օրգանիզմում ածխաջրերի պաշարները և օգնում է ավելի երկար դիմանալ:

ՍՈՒՐՃԸ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐ Է ՊԱՀՊԱՆՈՒՄ ՄԵՐ ՈՒՂԵՂԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ

7 պատճառ սուրճը վայելելու համար

Հարավային Ֆլորիդայի և Մայամիի համալսարանների հետազոտությունները ցույց են տվել, որ 65 տարեկանից բարձր մարդիկ, ովքեր շատ են օգտագործել կոֆեին, Ալցգեյմերի հիվանդությամբ ավելի ուշ են սկսել տառապել, քան նրանք, ովքեր չեն օգտագործում կոֆեին մեծ քանակությամբ: Իհարկե, սուրճի օգտագործումը ամբողջությամբ չի կարող կանխել Ալցգեյմերի հիվանդությունը, բայց այն միանշանակ նվազեցնում է հիվանդության հավականությունը կամ գոնե որոշ ժամանակով հետաձգում է դրա ի հայտ գալը:

ՍՈՒՐՃԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ Է ԴԱՐՁՆՈՒՄ

7 պատճառ սուրճը վայելելու համար

Մենք սովորաբար խմում ենք սուրճ, երբ շատ գործ ունենք անելու: Այն մեզ օգնում է սթափվել, թարմանալ, իսկ մեր ուղեղի աշխատանքը դարձնում է ավելի արդյունավետ: Սուրճը կրճատում է մեր պատասխան գործողությունների համար անհրաժեշտ ժամանակը, մեծացնում է ուշադրությունը ու լավացնում տրամաբանական մտածողությունը:

ՍՈՒՐՃԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ Է ԴԱՐՁՆՈՒՄ

7 պատճառ սուրճը վայելելու համար

Այս եզրակացությանը եկել են Վաշինգտոնի, Արիզոնայի և Հյուսիսային Կարոլինայի համալսարանանների գիտնականները: Անքնությունը կարող է ոչ ճիշտ պահվածքի պատճառ դառնալ, մինդեռ սուրճը մեզ փրկում է դրանից:

Այս հետազոտության համար գիշերն անքուն անցկացրած կամավորներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբին առավոտյան տվել են կոֆեինով մաստակներ, որոնք համարժեք էին 2 բաժակ սուրճի: Իսկ հետո բոլոր մասնակիցներին առաջարկել են խաղ խաղալ, որտեղ միավոր վաստակելու համար անհրաժեշտ էր ստել: Այն մասնակիցները, ովքեր կոֆեինով մաստակ էին ծամել, հիմնականում արհամարհում էին անազնիվ գործարքները, մինչդեռ մյուսներն ավելի հեշտությամբ էին մոռանում իրենց խղճի խայթի մասին:

Այնպես որ, սուրճը ամրապնդում է նաև մեր ինքնատիրապետումը և կամքի ուժը անգամ այն պահերին, երբ մեր օրգանիզմը հոգնած է և հյուծված:

In this article


Join the Conversation