ԵՐԲ ԻՍԿԱՊԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՍ ՔՈ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Մարդկանց մեծ մասը այնքան է բողոքում իր աշխատանքից, որ նրանց թվում է, թե աշխարհում պարզապես չեն կարող գոյություն ունենալ մարդիկ, ովքեր հաճույք են ստանում աշխատանքից: Այդ մարդիկ պարզապես գտել են իրենց սիրելի գործը:

1654
Դուք սիրում եք ձեր աշխատանքը

Երբ զբաղվում ես սիրելի գործով, դու պարզապես չես հասցնում ժամանակ գտնել բողոքելու համար: Եվ այսպես, ինչպես հասկանալ՝ արդյոք գտել եք ձեր սիրելի աշխատանքը, թե դեռ ոչ:

Դուք քիչ ազատ ժամանակ ունեք, և դա ձեզ դուր է գալիս: Աշխատանքի անդադար հոսքը ձեզ չի նյարդայնացնում ու չի բարկացնում: Ընդհակառակը, դուք այնպես եք կլանված գործով, որ թվում է՝ այն ինքն իրեն է արվում: Դուք միշտ ունեք անելիքներ նաև հաջորդ օրվա համար: Եվ դա նույնպես ձեզ դուր է գալիս:

Դուք տեսնում եք ձեր աշխատանքի արդյունքը: Այն զգացողությունը, որ ձեր աշխատանքը օգուտ է տալիս, ամենամեծ պարգևատրումն է, որ կարող է լինել: Ճիշտ է, աշխատանքը երբեմն բարդ է լինում և շատ ջանք պահանջում, բայց բավական է մտածել, որ ձեր աշխատանքը աշխարհը մի փոքր ավելի լավն է դարձնում, իսկ մարդկանց կյանքը՝ ավելի հեշտ ու հարմար, և դուք կրկին ձեզ հրաշալի եք զգում:

Դուք սիրում եք ձեր աշխատանքը

Դուք չեք կարողանում դադարել մտածել և խոսել ձեր աշխատանքի մասին նաև ազատ ժամանակ և հաճախ մոռանում եք այն մասին, որ ոչ բոլորի բախտն է բերել այնպես, ինչպես ձերը: Դուք ոչ մի վատ բան չեք տեսնում նրանում, որ մտածեք գործերի, աշխատանքային հարցերի ու նոր գաղափարների մասին նաև տանը:

Եթե ձեզ իսկապես դուր է գալիս ձեր աշխատանքը, ապա դուք միշտ կփնտրեք ճանապարհներ ավելի լավ մասնագետ դառնալու համար: Սեմինարներ, թրեյնինգներ, ավելի փորձառու մարդկանց խորհուրդներ և, վերջապես, ինքնակրթություն. այս ամենի վրա դուք չեք ափսոսա ժամանակ ծախսել: Եթե ձեր մասնագիտության մեջ որևէ նոր բան սովորելը ձեզ ձանձալի ու անիմաստ բան է թվում, ապա դուք, ամենայն հավանականությամբ, ճիշտ տեղում չեք:

Ձեզ թվում է, թե աշխատանքային օրը նոր է սկսվել, մինչդեռ այն արդեն կես է եղել: Դուք հասցրել եք անել մի քանի մանր-մունր գործ, բայց «լուրջ» գործին դեռ չեք անցել: Եվ ո՞ւր մնաց առավոտը: Եթե ձեզ այս զգացողությունը ծանոթ է, ապա դուք իսկապես ձեր սիրելի գործով եք զբաղված:

Դուք սիրում եք ձեր աշխատանքը

Դուք չեք վախենում երկուշաբթիներից, այլ, ընդհակառակը, հաճույքով եք սպասում դրանց՝ կանխավայելելով նոր աշխատանքային շաբաթը, որի ըն2ացքում գործերի մի ամբողջ ցուցակ ունեք իրականացնելու:

Դուք կարողանում եք զբաղվել ձեր գործով ցանկացած պահի՝ անկախ իրավիճակից և ձեր ինքնազգացողությունից: Դուք կարողանում եք շատ արագ և երկար ժամանակով խորասուզվել ձեր աշխատանքի մեջ ու մոռանալ այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր շուրջը:

Դուք առանց որևէ ակնկալիքների և մեծ հաճույքով կիսվում եք ձեր փորձով ուրիշների հետ: Ձեր գիտելիքները ձեզ հեշտությամբ են տրվում, և նույնքան հեշտությամբ էլ դուք պատրաստ եք կիսվել դրանցով: Ձեզ չի անհանգստացնում այն փաստը, որ ուրիշները ձեզնից ավելի լավը կդառնան՝ օգտագործելով ձեր գիտելիքները:

Դուք սիրում եք ձեր աշխատանքը

Դուք հիանում եք այն աշխատանքով, որ անում են ձեր գործընկերները և մեծ հաճույքով օգնում եք նրանց: Ձեզ դուր է գալիս ձեր թիմը, և թիմի անդամներն ամեն օր ոգեշնչում են ձեզ: Սովորաբար, երբ մենք մեզ լավ ենք զգում, ապա շրջապատի մարդկանց մեջ նույնպես լավն ենք տեսնում: Եվ եթե դուք հիանում եք ուրիշների աշխատանքով, ապա, ամենայն հավանականությամբ, սիրում եք և ձեր աշխատանքը:

Դուք բաց եք ցանկացած նոր բանի համար: Սիրելի գործով զբաղվելը ձեզ էներգիայի մեծ ներհոսք է տալիս, որը դուք ցանկանում եք նոր ու հետաքրքիր բաների համար օգտագործել: Դուք բաց եք նոր ծանոթությունների, ճամփորդությունների ու փորձարկումների համար:

Գումարը ձեզ համար ամենաէական բանը չէ: եթե դուք իսկապես սիրում եք ձեր աշխատանքը, պատրաստ եք ձեր աշխատած գումարի մի մասը ծախսել այդ նույն աշխատանքի վրա: Բայց ամենակարևորն այն է, որ ձեր սիրելի գործը նույն թեթևությամբ էլ վերադարձնում է դա ձեզ եկամտի տեսքով:

Եվ վերջապես, դուք նկատում եք, որ ձեր երազած իրադարձությունները իրենք իրենց կատարվում են, ու ամեն ինչ հաջող ընթացք է ունենում: Նույն կերպ ձեր մտքում ծնվում են կրեատիվ գաղափարները, իսկ կյանքում տեղի են ունենում նոր ու հաճելի ծանոթություններ:

Եթե այս ամենը ձեզ այնքան էլ բնորոշ չէ, ուրեմն, մի վարանեք, փնտրեք և անպայման կգտնեք այն աշխատանքը, հանուն որի կցանկանաք արթնանալ առավոտյան և դրան նվիրել ձեր ամբողջ օրը: Չէ՞ որ շաբաթական առնվազն 40 ժամ չարժե ծախսել մի բանի վրա, ինչը ձեզ դուր չի գալիս:

Եվ բացի այդ, մարդիկ հազվադեպ են հասնում հաջողության, եթե զբաղված են մի բանով, որը իրենց հաճույք չի պատճառում:

In this article


Join the Conversation