ԻՆՉՊԵ՞Ս ԱՄՓՈՓԵԼ ԵԼՈՒՅԹԸ. 9 ՏԱՐԲԵՐԱԿ

Եթե հաղթահարել եք հասարակության առջև ելույթ ունենալու վախը, ընտրել եք ձեր ելույթի թեման և պատրաստ եք ներկայացնել այն, հարկավոր է նաև մտածել այն մասին, թե ինչպես կարելի է պատվով ամփոփել ելույթն ու արժանանալ լսարանի ծափերին և համակրանքին:

2340

Տպավորիչ ելույթ ունենալու համար անշուշտ հարկավոր է ճիշտ ընտրված նախաբան: Այդ մասին մենք արդեն խոսել ենք և քննարկել մի քանի արդյունավետ տարբերակներ: Բայց ոչ պակաս կարևոր է նաև ելույթի ազդեցիկ ամփոփումը: Ահա ելույթն ավարտելու 9 պարզ և հրաշալի գործող տարբերակ:

ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔ ԿԱՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Անշուշտ ընտրված մեջբերումը պետք է կապ ունենա ելույթի թեմայի հետ: Եթե այն պատմական որևէ անձի, հասարակական կամ քաղաքական գործչի մասին է, ապա շատ հաջող կստացվի, եթե ելույթն ավարտեք նրա վառ մտքերից մեկով: Օրինակ, Ուինսթոն Չերչիլի մասին պատմությունը կարելի է ավարտել նրան հրաշալի բնորոշող մտքերից մեկով. «Մի հանձնվեք, երբեք, երբեք, երբեք: Ոչ մեծ գործում, ոչ փոքրում, ոչ կարևորում և ոչ մանրուքներում: Երբեք մի հանձնվեք, եթե դա չի հակասում ձեր պատվին և բանականությանը»:

ԸՆԴՀԱՆՐԱՑՆՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. ԵՎ ԱՅՍՊԵՍ…

Այսպիսի վերջաբանը կարող է օգտագործվել ձեր խոսքի ամենակարևորը միտքը ընդգծելու համար: Եթե ելույթի թեման ծխելու վնասակարության մասին է, ապա պետք է ևս մեկ անգամ ունկնդիրների գիտակցության մեջ ամրապնդել ծխելու ամենավատ կողմերը: Այսպիսի վերջաբանը խոսքը ավելի համոզիչ է դարձնում, ինչպես նաև ավելի հիշվող հատկապես այն ժամանակ, երբ լսարանը նախապես պատրաստված չէ թեմային:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այսպիսի ամփոփումը տեղին է համաժողովների, կլոր սեղանի քննարկումների ժամանակ: Այն բավական չեզոք է և չծանրաբեռնող: Հարմար է նաև հերթական զեկուցումների համար:

ԱՄՓՈՓԻՉ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԻՆ… ԵՐԿՐՈՐԴ…

1AA0DC60-FF0D-0E54-3F9CECD9296223EC

Այս ամփոփումը նույնպես հարմար է նախապես չպատրաստված լսարանի համար, ում համար հարկավոր է հիմնական մտքերը կրկնել ևս մեկ անգամ: Եթե լսարանը դրական է տրամադրված, ապա խորհուրդ է տրվում փասարկների ներկայացումը՝ աճող հերթականությամբ՝ թույլ փաստարկից դեպի ավելի ուժեղը: Նման եզրափակումը նաև համոզիչ ելույթների համար կարելի է օգտագործել:

ԴԻՄՈՒՄ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻՆ

Ավելի թեթև, ազատ ոճի ելույթների ժամանակ կարելի է խոսքն ավարտել դրական նոտայով, օրինակ՝ հաճելի հանգստյան օրեր մաղթելով ունկնդիրներին:

ՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Այս դեպքում դուք ամփոփում եք ձեր խոսքը տպավորիչ օրինակով, առակով, այլաբանությամբ: Օրինակ, եթե ձեր ելույթը մոտիվացիայի ու ամբիցիաների մասին է, այն կարելի է ամփոփել Լև Տոլստոյի այս այլաբանությամբ. «Ջրափոսի մեջ մեկը տեսնում է միայն ջրափոսը, իսկ մյուսը՝ նայելով նրա մեջ, տեսնում է երկնքի աստղերը»:

ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱ

Successful speech

Սա այն դեպքն է, երբ ձեր ելույթի ամենակարևոր միտքը դուք թողնում եք վերջում: Այսպիսի ավարտը ոչ բոլոր ելույթների համար է հարմար, բայց թողնում է ուժեղ տպավորություն և ձեր խոսքն ավարտվում է էմոցիոնալ բարձր նոտայի վրա:

ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼՍԱՐԱՆԻՆ

Ինչպես օրինակ՝ «Դուք արդեն իսկ արել եք առաջին ու ամենադժվար քայլը՝ որոշելով փոխել ձեր կյանքը»: Կարող եք ասել լսարանին, որ նրանց հետ շատ հաճելի էր այսպիսի քննարկում ունենալ և դուք ինքներդ էլ շատ բան սովորեցիք այս շփումից:

ՀՈՒՄՈՐԱՅԻՆ ԱՎԱՐՏ

Այսպիսի ամփոփումը հարմար կլինի ավելի ժամանցային ելույթներին: Պատմեք ձեր ներկայացրած թեմայի հետ առնչվող զվարճալի պատմություն կամ կատակ և ձեր ելույթը ավարտեք ուրախ նոտայով:

Աղբյուր

In this article


Join the Conversation