ԱՆՁՐԵՎԱՆՈՑՆԵՐԻ ՎԱՐՁՈՒՅԹ. ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ

Էլ ինչի համար են տեխնոլոգիաները, եթե ոչ մարդկանց կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելու: Տեխնոլոգիական հերթական նորարարությունը կոչվում է UmbraCity և նախատեսված է մարդկանց անձրևային օրերին թրջվելուց փրկելու համար:

974
անձրևանոցների վարձույթ

Կանադայի Վանկուվեր քաղաքը հայտնի է հաճախակի անձրևներով, բայց ամեն օր տանից դուրս գալիս անձրևանոց վերցնելն այնքան էլ հարմար չէ, և ի վերջո, երբեմն դրա մասին հնարավոր է մոռանալ: Բրիտանական Կոլումբիայի համալսարանը UmbraCity նախագծի հետ համատեղ հրաշալի լուծում է գտել իր ուսանողներին անվճար անձրևանոցներով ապահովելու համար: Նախագիծն իրենից ներկայացնում է անձրևանոցների վարձույթ կամ համատեղ օգտագործման հրաշալի օրինակ sharing economy.

անձրևանոցների վարձույթ

UmbraCity-ի ավտոմատ սարքերը տեղադրված են համալսարանի մուտքերի մոտ: Դրանք շատ նման են հեծանիվների քաղաքային վարձույթի կետերին: Անձրևանոց ստանալու համար պետք է նախ լինել այդ համալսարանի ուսանող և ունենալ ուսանողական քարտ: Բավական է տերմինալի համակարգում մուտքագրել ուսանողական տոմսի համարը և կարելի է վերցնել անձրևանոցը: Եթե անձրևանոցը վերադարձվի 48 ժամվա ընթացքում, նրա համար վճարելու հարկ չի լինի: Երկու օրից ավելի պահելու դեպքում, անձրևանոցի համար ուսանողը պարտավոր կլինի վճարել տուգանք՝ $2-ի չափով:

անձրևանոցների վարձույթ

Յուրաքանչյուր անձրևանոց ունի չկրկնվող իդենտիֆկատոր: Սարքը ճանաչում է դրանք և գրանցում, թե երբ է վերադարձվել տվյալ անձրևանոցը: Այդպես UmbraCity-ի համակարգը հետևում է, թե որքան ժամանակ է անձրևանոցը մնացել վարձույթում: Անձրևանոցը կարելի է վերադարձնել UmbraCity-ի յուրաքանչյուր ավտոմատ սարքին: Ի դեպ, պարտադիր չէ, որ այն վերադարձվի հենց վերցնողի կողմից. այդ մասին կարելի է խնդրել, օրինակ, ուսանողական ընկերոջը, կամ եթե որևէ մեկը գտել է անձրևանոցը, կարող է պարզապես վերադարձնել սարքին, և վերջինս կճանաչի այն:

անձրևանոցների վարձույթ

UmbraCity-ն հիմնադրվել է 2013 թվականին՝ նպատակ ունենալով մարդկանց «չոր պահել թաց Վանկուվերում»:  

Համալսարանի տարածքում հաջող փորձարկումից հետո նախագծի հեղինակները մտադիր են ընդլայնել իրենց սարքերի քարտեզն ու տարածվել ամբողջ քաղաքում: Նրանք հարմարավետություն ստեղծելուց բացի նաև ցանկանում են կրճատել անորակ և էժան անձրևանոցների քանակը, որոնք մարդիկ ստիպված են լինում գնել՝ անսպասելի անձրևի տակ  ընկնելով, քանի որ այդ անձրևանոցները, հաշված օրեր հետո կոտրվելով կամ փչանալով, հայտնվում են աղբարկղերում:

Ահա թե ինչպես են գործում UmbraCity-ի ավտոմատ սարքերը: 

In this article


Join the Conversation