ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՈՒԲԱՅ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դուբայը վերջին տարիների ընթացքում դարձել է ամենահայտնի հանգստավայրերից մեկը, որտեղ ամեն տարի գալիս են միլիոնավոր զբոսաշրջիկներ: Դուբայը հռչակվել է իր հրաշալի ճարտարապետության, բարձրակարգ սերվիսի և հանգստի բազմազան հնարավորությունների շնորհիվ:

2170
Դուբայ

Անկրկնելի տեսարժան վայրեր, շքեղ ծովափնյա հանգիստ, զարմանահրաշ արկածներ, անապատում, ծովում և օդում. այս ամենը և շատ ավելին սպասում է զբոսաշրջիկներին Դուբայում: Բայց յուրաքանչյուր երկիր ճամփորդելուց առաջ հարկավոր է իմանալ գոնե ամենագլխավորի մասին, որպեսզի ոչինչ չփչացնի ձեր լիարժեք հանգիստը: Եվ այսպես, այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ զբոսաշրջիկին Դուբայ մեկնելուց առաջ:

Դուբայ

ՎԻԶԱ

Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անհրաժեշտ է վիզա, որը 3-5 աշխատանքային օրվա ընթացքում ձևակերպվում է տուրիստական ընկերություններում :

ԵՂԱՆԱԿ

Դուբայ

Դուբայ մեկնելու ամենահարմար ժամանակը ձմեռային ամիսներն են կամ հոկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածը: Այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 25 °C, իսկ ջրինը՝ 18-20 °C: Թեև այս շրջանում նաև անձրևներ են լինում, բայց դրանք երկար չեն ձգվում: Մինչդեռ ամառային ամիսներին այստեղ ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 40-50°С-ի, իսկ խոնավությունը ծովափին՝ 90%-ի:

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐ

Դուբայի դրամական միավորը դիրհամն է (AED): Այն շրջանառության մեջ է մտել 1973 թվականին: Հավասար է 3.66 դոլլարի:

ՏՐԱՆՍՊՈՐՏ

Դուբայ

Տրանսպորտային համակարգը Դուբայում շատ լավ է զարգացած: Օդանավակայանից բոլոր ուղղություններով շարժվում են բազմաթիվ հարմարավետ ավտոբուսներ՝ անցնելով բոլոր կարևոր կետերի, այդ թվում՝ հյուրանոցների կողքով: Հրաշալի գործում է մետրոն, որը ձգվում է ամբողջ քաղաքով: Մետրոյով քաղաքի ցանկացած կետ կարելի հեշտությամբ հասնել:

Դուբայ

Տաքսիի մշակույթը այստեղ նույնպես զարգացած է: Գործում են առանձին տաքսիներ կանանց և տղամարդկանց համար: Կանանց համար նախատեսված տաքսիները վարդագույն են և ինտերիերը նույնպես հարմարեցված է կանանց համար: Վարորդն էլ, իհարկե, կին է: Դուբայում գործում են նաև ջրային հարմարավետ ավտոբուսներ և տաքսիներ: Վերջիններս հարմարեցված են նաև հաշմանդամային սայլակների համար:

ԽՈՀԱՆՈՑ

Դուբայ

Դուբայը հրաշալի վայր է համեղ ուտել սիրողների համար: Այստեղ կարելի է համտեսել աշխարհի բոլոր երկրների խոհանոցների ամենահամեղ ուտեստները: Աշխարհի ամենահայտնի շեֆ-խոհարարները այս քաղաքում հիմնել են իրենց ռեստորանների մասնաճյուղերը:

ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐ

Դուբայ

Հյուրանոցների մեծ մասն ունի 4 կամ 5 աստղ, և սպասարկումը այստեղ շատ բարձր մակարդակի վրա է: Շատ հյուրանոցներում գործում է անվճար տաքսի ծառայություն դեպի ծովափ կամ առևտրի կենտրոն: Մի քանի հյուրանոցներում այդ ծառայության համար որոշակի գրավ են պահանջում, որը վերադարձվում է ձեզ մեկնելիս:

ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ

Դուբայ

Հենց Դուբայում են տեղեկայված բազմաթիվ շինություններ, որոնք գրանցված են Գինեսի ռեկորդների գրքում: Դրանց թվում են աշխարհի ամենաբարձր շինությունը (Burj Khalifa)՝ իր հանրահայտ ռեստորանով, որը գտնվում է շինության ամենաբարձր կետում, ինչպես և նրա նախորդ ռեկորդակիրը (Burj Al Arab), ամենաամուր շինություններից մեկը, որը դիմանում է բազմաթիվ փոթորիկների (Palm Jumeirah Island), աշխարհի մայրցամաքների տեսքով կառուցված արհեստական արշիպելագը (The World), հանրահայտ The Dubai Mall-ը, Արևելքի ամենահայտնի ակվապարկը (Wild Wadi Water Park) և այլն, և այլն:

Դուբայ

Այստեղ կան բազմաթիվ մզկիթներ, տոնավաճառներ, շքեղ գիշերային ակումբներ և հին շինություններ, որոնք միանշանակ արժե տեսնել:

ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ

Դուբայ

Բազմաթիվ զվարճանքներով հագեցած ակվապարկից բացի Դուբայն առաջարկում է զբոսաշրջիկներին մի շարք այլ ժամանցի տարբերակներ՝ ջրի վրա և ջրի տակ, ինչպես շնաձկներին կերակրելը կամ զմրուխտի որոնումները ծովի հատակին:

Դուբայ

Դուբայում կարելի է նաև շրջել շքեղ զբոսանավով, սերֆինգով զբաղվել, գոլֆ, բոուլինգ ու բիլյարդ խաղալ:

ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵԼ ԴՈՒԲԱՅՈՒՄ

Դուբայ

Արաբական Էմիրությունները մուսուլմանական երկիր է՝ իր գրված ու չգրված օրենքներով: Ահա դրանցից մի քանիսը, որոնք արժե իմանալ տհաճ իրավիճակներից խուսափելու համար:

ՊԱՀՎԱԾՔ

Ձախ ձեռքով որևէ բան փոխանցել խորհուրդ չի տրվում: Կանանց այստեղ ձեռքով չեն բարևում, տղամարդկանց նույնպես ցանկալի է բարևել գլխի թեթևակի խոնարհումով: Հասարակության մեջ ընդունված չէ գրկախառնվել, առավել ևս համբուրվել:

Տեղացիների հետ պետք է լինել շատ հարգալից, պահպանել որոշակի հեռավորություն: Չի կարելի նաև տեսանկարահանել տեղացիներին՝ առանց նրանց թույլտվության, առավել ևս՝ կանանց: Չի կարելի լուսանկարել նաև պետական շինությունները:

ՀԱԳՈՒՍՏ

Դուբայ

Սա, հավանաբար, ամենից շատ անհանգստացնող հարցերից մեկն է Դուբայ մեկնողների համար: Այստեղ խորհուրդ է տրվում հնարավորինս համեստ և փակ հագուստ կրել՝ խուսափել ընդգծող ու բաց զգեստներից: Կանանց հագուստը պետք է ծածկի ուսերը, ոտքերը և կուրծքը: Իհարկե, ծովափում կանոններն այսքան խիստ չեն, բայց միայն լողազգեստով շրջել էլ հյուրանոցի տարածքում խորհուրդ չի տրվում: Գլխարկը, արևապաշտպան քսուքը ձեր պարտադիր ուղեկիցները պետք է լինեն:

ԱԼԿՈՀՈԼ

Ալկոհոլ այստեղ կարելի է գտնել միայն հյուրանոցի ռեստորանում և բարերում, ինչպես նաև Duty Free-ում: Ալկոհոլի օգտագործումը երկրում խստորեն պատժվում է: Հատկապես խիստ է այս առումով Շարժայում, որտեղ անգամ հյուրանոցներում հնարավոր է ալկոհոլ չգտնել:

ՄԶԿԻԹՆԵՐ

Դուբայ

Ոչ մուսուլմանների մուտքը մզկիթներ արգելված է: Կան միայն երկու մզկիթ, որտեղ թույլատրվում է մուտքը. դրանք Ջումեյրա մզկիթն ու Աբու-Դաբիի Սպիտակ մզկիթն են: Վերջինս արդեն գտնվում է Աբու Դաբի էմիրատում: Մզկիթ մտնելիս պետք է հանել կոշիկները, հագուստը պետք է ծածկի մարմնի բոլոր մասերը, իսկ կանանց գլխին պետք է գլխաշոր լինի: Խոսել և աղոթողներին խանգարել նույնպես չի կարելի:

ԿԱՐԵՎՈՐ ՄԱՆՐՈՒՔ

Ձեզ հետ վերցրեք նաև  փոխանցող վարդակներ կամ եռաբաշխիչներ, որովհետև վարդակներն այստեղ բրիտանական տեսակի են, այնպես որ ձեր հեռախոսը կամ նոթբուքը կարող է մնալ առանց լիցքավորման:

Ահա այսքանը: Մաղթում ենք ձեզ անմոռանալի հանգիստ Դուբայում:

In this article


Join the Conversation