ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՌԱՎՈՏՅԱՆ ՔՆԿՈՏՈՒԹՅՈՒՆԸ

Բոլորին է ծանոթ այն զգացողությունը, երբ առավոտյան պարզապես ուզում ես մնալ և ապրել վերմակի տակ: Ոչինչ այնքան ջերմ ու հաճելի չի թվում, քան հարազատ անկողինը, և այն լքելը երբեմն սարսափելի դժվար է լինում:

2318
առավոտյան քնկոտությունը հաղթահարելու համար

Այն մասին, թե ինչպես զարթուցիչին չվերաբերվել որպես ամենաատելի թշնամու, ինչպես արթնանալ թեթև ու հաճույքով և օրը կանխավայելելով, կխոսենք այս անգամ:

  1. Մոռացեք «Հինգ րոպե էլ քնեմ ու վեր կկենամ» արտահայտությունը: Արթնացեք ու վեր կացեք անկողնուց անմիջապես զարթուցիչի ձայնի հետ: Փորձեք ամեն օր արթնանալ ճիշտ նույն ժամին և, հավատացեք՝ ձեր օրգանիզմը ձեզ շնորհակալ կլինի:
  1. Մի անտեսեք առավոտյան մարմնամարզության կարևորությունը: Առաջին մի քանի օրը և անգամ շաբաթը դժվար կլինեն ձեզ համար: Բայց շուտով օրգանիզմը կընտելանա առավոտյան վազքին կամ մարզանքին: Կապ չունի, թե ինչ վարժություններ եք անում, ֆիզիկական ակտիվությունը ձեզ կամայական դեպքում ուժի ու էներգիայի մեծ ներհոսք կապահովի, որը ձեզ կուղեկցի ողջ օրվա ընթացքում:
  1. Արթնանալուց հետո անմիջապես բաց արեք պատուհանը: Դա այն դեպքում, եթե բաց պատուհանով չեք քնում: Արևի լույսը, մաքուր օդը ձեզ կենսական էներգիա կտան, որը ձեզ միանշանակ կարթնացնի, ու քնելու էլ ոչ մի ցանկություն չեք ունենա:
  1. Պլանավորեք նաև հանգստյան օրերը: Թեև այդ օրերին ցանկանում ենք ավելի ուշ քնել ու երկար քնել, բայց որպեսզի օրգանիզմը հետ չվարժվի, պետք է փորձել շաբաթ և կիրակի օրերին նույնպես վաղ արթնանալ: Իսկ եթե դա շատ դժվար է ձեզ համար, գոնե այնպես արեք, որ ժամային տարբերությունը շատ մեծ չլինի:
  1. Արթնանալուց անմիջապես հետո 3-5 անգամ խորը շունչ քաշեք: Ձեր օրգանիզմը կլցվի թթվածնով, և դա յուրատեսակ ազդանշան կլինի նրա համար, որ դուք արթնացել եք:
  1. Ոտքերն անկողնուց ներքև կախեք: Այդպես դուք կօգնեք ձեր օրգանիզմին քնի ռեժիմից արթուն ռեժիմի անցնել:
  1. Փոխեք զարթուցիչի զանգը: Պարբերաբար թարմացրեք այն այնպիսի երգերով, որոնք լսելով ուրախ տրամադրությամբ, անգամ պարելու ցանկությամբ վեր կկենաք:
  1. Ցնցուղ ընդունեք: Իսկ եթե ցնցուղ ընդունելիս զգաք, որ, միևնույն է, քնել եք ցանկանում, դարձրեք այն կոնտրաստային՝ փոխելով տաք ու սառը ջրի հերթականությունը: Սառը ջրից դուք միանաշանակ կարթնանաք:
  1. Տվյալ օրվա մասին հոգացեք նախորդ օրը: Պատրաստեք այն ամենը ինչ ձեզ պետք է՝ հագուստ, պայուսակ, ընդմիջման սնունդ: Հաճախ մենք չենք ցանկանում արթնանալ, որովհետև մտածում եք այն բոլոր գործերի մասին, որ պետք է անենք: Թեթևացրեք ձեր գործը երեկոյան, և առավոտյան արթնանալն ավելի հաճելի ու անհոգ կլինի ձեզ համար:
  1. Արթնացեք ինչ-որ բանի սպասումով: Այդ ինչ-որ բանը կարող է լինել ցանկացած բան՝ համեղ ձվածեղով նախաճաշը, առավոտյան սիրելի հաղորդումը դիտելը, օրվա ընթացքում պլանավորած հաճելի հանդիպումը կամ գործը: Միանշանակ փորձված տարբերակ է:

Աղբյուր

In this article


Join the Conversation