10 ԲԱՆ, ՈՐ ԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՎՈՏՅԱՆ

Ի տարբերություն մեզնից շատերի՝  հաջողակ մարդիկ առավոտը համարում են ոչ թե օրվա ամենադաժան, այլ, ընդհակառակը, ամենաարդյունավետ ժամանակը:

5136
հաջողակ մարդիկ

Օրվա առաջին ժամերը նրանք օգտագործում են իրենց առաջնահերթությունների համար, քանի դեռ այլ մարդկանց առաջնահերթությունները չեն սկսել խոչընդոտել դրանց: Այդ տեսակետը հաստատված է նաև ամենատարբեր գիտական ուսումնասիրություններով, որոնք ցույց են տվել, որ առավոտն այն ժամանակահատվածն է, երբ մարդիկ առավել լավատես են, էներգիայով լի և պատրաստ դժվար խնդիրների հաղթահարմանը:

Եվ ուրեմն, ինչո՞վ են նախընտրում զբաղվել հաջողակ մարդիկ ու ձեռնարկատերերը արթնանալուն պես:

ՆՐԱՆՑ ԱՌԱՎՈՏԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՇԱՏ ՎԱՂ ՎԵՐԿԱՑԻՑ

Նրանց օրը գերհագեցած է հանդիպումներով, հեռախոսազանգերով, քննարկումներով և վաղ առավոտվա մի քանի ժամը այն է, ինչ միայն իրենց տրամադրության տակ է: Նրանք այդ ընթացքում զբաղվում են իրենց սիրելի գործով, այն, ինչ նրանց հաճույք է պատճառում և այն, ինչն ամենակարևորն է նրանց համար:

Ղեկավարների գրեթե 90%-ը արթնանում է մինչև ժամը 6-ը: PepsiCo ընկերության տնօրենն օրինակ, արթնանում է առավոտյան ժամը 4-ին, իսկ ժամը 7-ին արդեն գրասենյակում է լինում: Disney-ի գործադիր տնօրենը արթնանում է առավոտյան 4:30-ին գիրք ընթերցելու համար: Square -ի գլխավոր տնօրենը 5:30-ից արդեն առավոտյան վազքի է դուրս գալիս:

ՆՐԱՆՔ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՍՊՈՐՏՈՎ

Սա թերևս ամենից բնորոշ հատկանիշն է բոլոր հաջողակ մարդկանց համար: Դա կարող է լինել առավոտյան թեթև նախավարժանք, առավոտյան վազք կամ մարզումներ մարզասրահում: Այդպես, Xerox-ի  գլխավոր տնօրենը ասում է, որ իր օրը շաբաթական երկու անգամ սկսվում է մարզասրահում առավոտյան ժամը 6ից: Christies-ի տնօրենը յոգայով է զբաղվում, իսկ Starwood Hotels-ի ղեկավարը ժամը 5:30 դուրս է գալիս առավոտյան վազքի:

Կան մարդիկ, ովքեր, իրենց օրվա ընթացքում անգամ մի քանի րոպե ազատ ժամանակ գտնելով, սպորտով են զբաղվում: Նշանակում է՝ նրանք համոզված են, որ դա իսկապես կարևոր է: Մարզումները նվազեցնում են նրանց սթրեսի չափաբաժինը օրվա ընթացքում և լավացնում են քունը:

ՆՐԱՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎՐԱ

Առավոտյան խաղաղ ժամերը նրանք օգտագործում են ամենակարևոր նախագծերի վրա աշխատելու համար: Օրվա ընթացքում երբեմն չափազանց դժվար է լինում կենտրոնանալ բարդ խնդիրների վրա, քանի որ խոսակցությունները, հարցերը, զանգերը անընդհատ շեղում են: Վաղ առավոտյան ժամերին դժվար թե աշխատակիցները կամ չնախատեսված զանգերը կարողանան ընդհատել նրանց:

ՆՐԱՆՔ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԳՏՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՍԻՐԵԼԻ ԶԲԱՂՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ

Գերհագեցած առօրյայից հետո հոգնած տուն գալով՝ դժվար թե հնարավոր լինի գտնել ուժ ու էներգիա սիրած գործով զբաղվելու համար, օրինակ բլոգում գրառում անելու, գրքի հերթական էջերը գրելու կամ սիրելի հոբբիով զբաղվելու համար: Այդ պատճառով շատ հաջողակ մարդիկ իրենց սիրելի զբաղմունքի համար ժամանակ են գտնում առավոտյան՝ մինչև աշխատանքային օրվա սկիզբը: Առավոտյան մեկ ժամ սիրելի գործին հատկացնելով՝ դուք էլ կարող եք դա սովորություն դարձնել ձեզ համար:

ՆՐԱՆՔ ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԵՏ

Ընդունված է ընտանեկան հավաքի ժամանակը ընթրիքը համարել, սակայն շատ հաջողակ մարդիկ այդպես չեն կարծում: Նրանք գտնում են, որ առավոտյան նույնպես կարելի է հրաշալի ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, օրինակ՝ ընդհանուր նախաճաշ պատրաստել, ընտանի կենդանիներին զբոսանքի տանել և այլն:

Ամերիկացի հաջողակ ֆինանսիստ Ջուդի Ռոզենտալն ասում է, որ հենց առավոտյան է ինքը կարողանում ավելի շատ ժամանակ հատկացնել աղջկա հետ շփմանը:

«Մենք միասին հագնվում ենք, հավաքում անկողինը, նախաճաշ պատրաստում, գեղարվեստական դպրոցի հանձնարարությունները կատարում կամ պարզապես շատախոսում: Յուրաքանչյուր օրվա այդ 45 րոպեն ինձ համար ամենաթանկն են օրվա ընթացքում»:

ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԵՏ

Որպես կանոն, հաջողակ մարդիկ տուն են գալիս խիստ հոգնած և միակ ցանկությունը ընթրելն ու մինչև առավոտ քնելն է լինում: Ահա թե ինչու, առավոտյան սեքսով զբաղվելը դառնում է նրանց համար հաճելի սովորություն: Բացի այդ այն նաև հրաշալի միջոց է օրը լավ տրամադրությամբ ու էներգիայով լի սկսելու համար:

Նրանք նաև զրուցում են իրենց ամուսինների հետ, քննարկում են աշխատանքային ու առօրեական հարցեր, կազմում գնումների ցուցակներ և հանգստյան օրերի ծրագրեր:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱՃԱՇԻ ՀԱՄԱՐ

Շատ հաջողակ մարդկանց համար առավոտը նաև գործնական ոչ ֆորմալ ու հաճելի հանդիպումով սկսելու հնարավորություն է: Բացի այդ գործնական նախաճաշերը սովորաբար ավելի արդյունավետ են, քան համատեղ ընդմիջումները կամ գործնական ընթրիքները: Թարմ ուղեղով ինչ-որ բան քննարկելը միշտ ավելի լավ է ստացվում:

ՆՐԱՆՔ ԳՐԻ ԵՆ ԱՌՆՈՒՄ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆ ԿՅԱՆՔԻՆ

Արդեն իսկ ունեցած երջանկության ու ձեռքբերումների համար շնորհակալ լինելը հրաշալի միջոց է դրական տրամադրվելու և օրը լավ սկսելու համար: Դրա համար ընդամենը մի քանի րոպե ժամանակ է պահանջվում, բայց օրվա և առհասարակ կյանքի ընկալումը էականորեն սկսում է տարբերվել:

ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԻԿ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՕՐԸ

Պլանավորումը միանշանակ հաջողակ մարդկանց ամենակիրառելի սկբուքններից մեկն է: Այն հնարավորություն է տալիս ճիշտ որոշել օրվա ընթացքը, հիմնական ուղղությունը և առաջնահերթությունները:

ՆՐԱՆՔ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ԷԼ. ՓՈՍՏՆ ՈՒ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՐԴՈՒՄ

Թեև հաճախ հարկավոր է լինում էլ. փոստի ստուգումը հետաձգել, բայց հաջողակ մարդկանց մեծամասնությունը նախընտրում է հենց առավոտից համոզվել, որ ոչ մի այլ էական հարց այս պահին լուծման կարիք չունի, քան նրանք, որոնք իրենք արդեն պլանավորել էին: Նույն սկզբուքնով նրանք ընթերցում են օրվա գլխավոր նորությունները՝ թերթ կարդալով կամ Twitter ստուգելով:

Այդպես, այն պահին, երբ նրանք ուղևորվեն  աշխատանքի, արդեն իսկ հրաշալի պատկերացում կունենան այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում աշխարհում և ինչի հետ իրենց բիզնեսն առնչվելու է այսօր:

Աղբյուր

In this article


Join the Conversation