ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ 10 ԳՈՐԾԻՔ

Որքան կյանքը ֆինանսապես դժվարանում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ մարդիկ ավելի քիչ են կարողանում կառավարել իրենց գումարները: Ահա 10 խորհուրդ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ տնօրինել ձեր ֆինանսական միջոցները:

3016
ֆինանսական հաջողություն

Ցավոք, ֆինանսական գրագիտություն չի դասավանդվում դպրոցներում, ինչպես նաև համալսարաններում, եթե դրանք մասնագիտացած չեն այդ ուղղությամբ: Այնպես որ, միակ ելքը ինքնուրույն ու քայլ առ քայլ ֆինանսական գրագիտություն ձեռք բերելն է:

ԾԱԽՍԵՔ ԱՎԵԼԻ ՔԻՉ, ՔԱՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ ԵՔ

Եթե դա անհնար է, փորձեք գտնել եկամտի լրացուցիչ աղբյուր: Սա ֆինանսական հաջողության ամենակարևոր պայմաններից մեկն է: Եթե դուք չեք կարող իրականացնել այն, ապա մյուս բոլոր խորհուրդներն անիմաստ կլինեն: Փորձեք գումար տնտեսել՝ առաջնորդվելով բյուջեի պլանավորման՝ 6 տարաների մեթոդով:

ՎԵՐԱՀՍԿԵՔ ԾԱԽՍԵՐԸ

ֆինանսական հաջողություն

Դուք պետք է հստակ պատկերացում ունենաք ձեր յուրաքանչյուր ծախսի մասին: Այդպես դուք կիմանաք, թե որ տեսակի ծախսերն են ավելի շատ գումար տանում ձեր ընտանեկան բյուջեից, կկարողանաք կրճատել հարկ եղած դեպքում և կշարժվեք առաջին կետին համապատասխան:

Ընտանեկան բյուջեի կառավարման համար բազմաթիվ ծրագրեր կան: Լավագույնները խոստանում ենք շուտով ներկայացնել  ձեր ուշադրութանը:

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԽՆԱՅԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Խնայեք գումար: Յուրաքանչյուր ամիս ձեր եկամտի 10%-ը դրեք մի կողմ: Դարձրեք դա սովորություն, և ձեր ջանքերն իզուր չեն անցի: Մի հրաշալի օր ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք նման հեռատեսության համար, երբ կպարզեք, որ կարող եք սովորել ձեր երազած համալսարանում, ճամփորդության մեկնել առանց վարկ ու պարտք վերցնելու կամ գնել այն, ինչի մասին վաղուց երազում էիք:

ՈՒՆԵՑԵՔ ԱՎԱՆԴ ԲԱՆԿՈՒՄ

Բանկում ավանդ ունեցեք, որը բավարար կլինի 6 ամսվա ապրուստի համար: Ամեն ինչ էլ հնարավոր է, և այդ գումարը ձեզ կարող է օդ ու ջրի պես անհրաժեշտ լինել, եթե, օրինակ, կորցնեք ձեր աշխատանքը, կամ ձեր առողջությանն այնպիսի վնաս հասցվի, որ որոշ ժամանակ անաշխատունակ լինեք:

ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԴՐԵՔ ՁԵՐ ԱՌՋԵՎ

Ինքներդ ձեզ համար որոշեք ձեր վարկերի վճարման ժամկետները, մեքենա կամ տուն գնելու ճիշտ ժամանակը: Հավատարիմ եղեք ձեզ տված խոստումներին և փորձեք չխախտել այդ ժամկետները:

ՎՃԱՐԵՔ ՎԱՐԿԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵՎ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

ֆինանսական հաջողություն

Եթե վարկեր ունեք, ապա վճարեք դրանք առաջին հերթին, առանց ուշացումների: Ուշացված վճարումների տուգանքները կարող են մեծ չափով ավելացնել ձեր վարկի չափը և բացասական հետք թողնել ձեր վարկային պատմության վրա:

ԽՈՒՍԱՓԵՔ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ ԳՆԵԼՈՒՑ

Եթե ձեզ չափազանց անհրաժեշտ է ավտոմեքենա, ապա գնեք օգտագործվածը: Նոր ավտոմեքենան (այդ թվում՝ վարկով վերցրածը) օգտագործման առաջին իսկ օրվանից արժեզրկվում է 35%-ով:

ՃԱՇԵՔ ՏԱՆԸ

Եթե դուք ճաշում եք ճաշարանում կամ մոտակա սրճարաններից, արագ սննդի կետերից մեկում, ապա մի քանի անգամ ավելի շատ գումար եք ծախսում: Տան համար այսպես թե այնպես ուտելիք է պատրաստվում, և շատ ավելի նպատակահարմար կլինի պարզապես այդ ուտելիքի մի մասը վերցնել աշխատանքի ընդմիջման համար:

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՐԵՔ

Ներդրումներ անելը այնքան հեշտ գործ չէ, որքան գնումներ անելը: Դուք կամա թե ակամա կսկսեք ավելի ուշադիր լինել ֆիանսական զարգացումներին, ծախսերին, տատանումներին ու փոփոխություններին: Ներդրումներ անելը նախևառաջ ձեզ ավելի կարգապահ ու հավասարակշռված կդարձնի, իսկ հմտանալուց հետո արդեն եկամուտներ կբերի:

ԳՆԱՀԱՏԵՔ ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԵՐԸ ԱՌՆՎԱԶՆ ՏԱՐԻՆ ՄԵԿ

Ձեզ համար տարվա ֆինանսական պլանավորում արեք տարեկան առնվազն մեկ անգամ: Եթե ցուցանիշները գոհացնող չեն, և ծասերը ավելի շատ են ստացվում, քան եկամուտները, հարկավոր է ձեր ֆինանսական քաղաքականության մեջ գլոբալ փոփոխություններ կատարել:

Աղբյուր

In this article


Join the Conversation