6 ՊԱՏՃԱՌ ԱՌԱՎՈՏՅԱՆ 6-ԻՆ ԱՐԹՆԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Իզուր չեն ասում՝ շահում է նա, ով վաղ է արթնանում: Վաղ առավոտյան արթնանալով և տաքուկ անկողնուց դուրս գալով՝ մենք իսկապես հնարավորություն ունենք մեր կյանքն ավելի լավը դարձնելու: Եվ ով իսկապես ցանկանում է հաջողությունների հասնել, կկարողանա նաև հաղթահարել վաղ արթնանալու դժվարությունը:

5760

Գործարար Էգոսա Էյխին Նոր տարվա գիշերն ինքն իրեն խոստացավ. տարին այսուհետ սկսվելու է առավոտյան ժամը 6-ից ոչ ուշ: Եվ ահա, նա ամփոփում է այն բոլոր դրական փոփոխությունները, որն իր հետ բերել է օրվա նոր ռեժիմը: Էգոսայի այս խորհուրդները իսկապես տրամադրում են զարթուցիչը լարել առնվազն առավոտյան ժամը 6-ի համար հենց վաղվանից:

6 պատճառ առավոտյան 6-ին արթնանալու համար

ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՒՆԵՆԱՔ ՁԵԶ ՀԻՇԵՑՆԵԼ ՁԵՐ ԿՅԱՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շատերը իրենց ողջ կյանքի ընթացքում այդպես էլ չեն կողմնորոշվում, որն է իրենց կյանքի հիմնական նպատակը, և եթե անգամ մտածում են այդ մասին, ապա՝ շատ հազվադեպ ու թռուցիկ:

Եթե առավոտյան արթնանալուն պես մտածեք ձեր կյանքի նպատակի մասին, այն ամուր կտպվի ձեր գիտակցության մեջ մինչև ուշ երեկո, և ձեր օրը այս դեպքում հաստատ զուր չի անցնի: Իսկ եթե նպատակի հարցում արդեն կողմնորոշվել եք, ապա առավոտը հրաշալի ժամանակ է ի մի բերելու արդեն արվածը և ծրագրելու հաջորդ քայլերը:

ԴՈՒՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՔ ԿԱԶՄԵԼ ՁԵՐ ՕՐՎԱ ԳՐԱՖԻԿԸ

Եթե արթնանաք ժամը 9-ին 5 պակաս և մի կերպ հասցնեք աշխատանքի, ոչ մի գրաֆիկ կազմելու ժամանակ էլ չեք ունենա:

Երբ ուշ եք արթնանում, օրն արդեն վաղուց սկսված է լինում բոլորի համար, և հաճախ ձեր փոխարեն էլ օրը որոշում է ձեր անելիքները: Իսկ վաղ արթնանալով՝ դուք հնարավորություն ունեք ղեկը ձեր ձեռքը վերցնելու: Լավ ու հագեցած օրվա գրաֆիկ կազմելու դեպքում դուք կդառնաք ավելի արդյունավետ և ճիշտ կօգտագործեք օրվա յուրաքանչյուր ժամը:

6 պատճառ առավոտյան 6-ին արթնանալու համար

ԴՈՒՔ ԿՈՒՆԵՆԱՔ ՄԱՐԶՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Եթե որոշակի քանակությամբ պատահական մարդկանց հարցնենք, թե ինչու նրանք սպորտով չեն զբաղվում, ապա մեծ մասը կպատասխանի, որ դրա համար ժամանակ չունի: Եվ իսկապես, աշխատանքից հետո, այնքան հոգնած ենք լինում, որ ուզում ենք միայն քնել ու հանգստանալ: Բնականաբար մարզասրահի ժամանակ և ցանկություն չի մնում:

Առավոտյան 6-ին արթնանալու դեպքում կես ժամ և նույնիկ 1 ժամ կարելի է հատկացնել աշխատանքից առաջ մարզասրահ այցելելուն: Առավոտյան մարզանքը կլավացնի ձեր ինքնազգացողությունը և լավ տրամադրություն ու էներգիա կհաղորդի:

6 պատճառ առավոտյան 6-ին արթնանալու համար

ԴՈՒՔ ԿՀԱՍՑՆԵՔ ՆԱԽԱՃԱՇԵԼ

Ամենօրյա սննդի կարևորագույն բաղադրիչը նախաճաշն է: Ձեր մարսողական համակարգի ճիշտ գործունեությունն ու լավ ինքնազգացողությունը կախված են նրանից, թե ինչպես եք դուք նախաճաշում:

Առավոտյան վաղ արթնանալը նաև այս խնդիրը կլուծի, չէ՞ որ արդեն չեք կարող պատճառաբանություններ բերել, որ ժամանակ չունեիք ու շտապում էիք աշխատանքի:

ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾ ՄԱՍԸ ԱՊՐՈՒՄ Է ՀԵՆՑ ԱՅՍ ԿԵՆՍԱԿԵՐՊՈՎ

Թվիթերի հիմնադիր Ջեք Դորսին ամեն օր արթնանում է ժամը 5:30, զբաղվում մեդիտացիայով կամ առավոտյան վազքի դուրս գալիս: Թիմ Կուկը՝ Apple-ի գործադիր տնօրենը, առավոտյան իր աշխատանքային նամակները սկսում է ուղարկել դեռ ժամը 4:30-ից: Վիրջին Գրուպի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը արթնանում է 5:45, որպեսզի հասցնի մարզվել ու նախաճաշել գործերին անցնելուց առաջ: Առայժմ սկսենք ժամը 6:00-ից:

6 պատճառ առավոտյան 6-ին արթնանալու համար

ԴՈՒՔ ՄԻՇՏ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ ԿԼԻՆԵՔ ՄՅՈՒՍՆԵՐԻՑ

Ձեր օրն առավոտ վաղ սկսելով՝ դուք ավելի ինքնավստահ ու ստեղծագործ կդառնաք: Եթե արթնանաք մինչև արևածագը, ուժերի մեծ ներհոսք կզգաք: Միայն պատկերացրեք, դուք կարող եք արդեն զբաղվել՝ ձեր երազանքներն իրականություն դարձնելով, քանի դեռ ձեր մրցակիցները քնած են:

Ամենակարևոր ու շտապ գործերով զբաղվեք մինչև ժամը 8-ը: Եթե դա ձեզ հաջողվի, ապա ողջ օրը դրական էներգիայով լի կանցնի: Այդ դեպքում դուք արդեն համոզված կլինեք, որ կարող եք գլուխ հանել ձեր առջև դրված ցանկացած առաջադրանքից: Օրվա անելիքներից անգամ ամենափոքրը իրագործելով՝ դուք կնվազեցնեք անհանգստության ու սթրեսի աստիճանը, վստահ կլինեք, որ առաջ եք շարժվում:

Չէ՞ որ օվկիանոսներն ու հսկայական անապատներն էլ կազմված են ջրի մանր կաթիլներից և ավազահատիկներից:

Եվ վերջապես, արթնանալով 2 ու կես ժամ շուտ՝ դուք ձեռք կբերեք 17.5 ժամ լրացուցիչ ժամանակ շաբաթվա համար, 70 ժամ՝ ամսվա և 840 ժամ՝ տարվա համար… Դե ինչ, ընտրությունը ձերն է…

In this article


Join the Conversation