ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ՈՐՏԵ՞Ղ ՓՆՏՐԵԼ ԱՇԽԱՏԱՆՔ

Ամենակարևոր խորհուրդները աշխատանք փնտրողների համար, աշխատանքային կայքերի հղումներ, ֆեյսբուքյան խմբեր աշխատանքի մասին հայտարարությունների համար և այլ օգտակար տեղեկություններ՝ մեկ հոդվածի մեջ:

53482
ինչպես և որտեղ փնտրել աշխատանք

Թվում է՝ հիմա, ավելի քան երբևէ, մարդիկ աշխատանքի կարիք կարիք ունեն: Բայց այդպես եղել է և երևի միշտ կլինի: Միևնույն ժամանակ գործատուները միշտ ունեն և կունենան որակյալ մասնագետների կարիք:

Եթե մեր օրերի բացասական կողմերից մեկը ֆինանսական դժվարություններն են, ապա պետք չէ մոռանալ այն մասին, որ կան նաև դրական միտումներ, ինչպես, օրինակ, այն, որ ԽԾԲ տարբերակները Հայաստանում գնալով ավելի ու ավելի քիչ դեր են զբաղեցնում: Գործատուները իսկապես կարիք ունեն որակավորված աշխատակիցների, և նրանց մեծ մասն այլևս պատրաստ չէ զոհաբերել ընկերության արդյունավետ աշխատանքն ու առաջխաղացումը՝ հանուն բարեկամին աշխատանքի տեղավորելու:

Եվ ուրեմն, եթե դուք ձեզ համարում եք որակավորված մասնագետ և ուզում եք իմանալ, թե ինչպես և որտեղ փնտրել աշխատանք, ապա այս հոդվածը ձեզ համար է: Ահա մի քանի գործնական խորհուրդ և աշխատանքային հայտարարությունների կայքերի ընդգրկուն ցուցակներ, որտեղ վստահ ենք՝ կգտնեք այն աշխատանքը, որը սպասում է հենց ձեզ:

ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ, ԹԵ ԻՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ Է ՁԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ

Կրկնենք ևս մեկ անգամ: Նա, ով իսկապես փնտրում է աշխատանք, կգտնի այն և չի բարդի անհաջողությունն ուրիշների վրա: Անգամ ճգնաժամի ժամանակ հնարավոր է գտնել լավ աշխատանք: Մի մատնվեք խուճապի. այն ձեզ ամենից շատ կխանգարի այս գործում:

Մտածեք, թե ինչ աշխատանք է ձեզ հարկավոր, կողմնորոշվեք, թե որն է ձեր հիմնական նպատակը (նպատակները): Ձեր երազանքի աշխատանքները պետք է լինեն այն նշանակետերը, որոնց վրա դուք պետք է հերթով «նշան բռնեք»: Մեկ-երկու անհաջողությունից հուսահատվել պետք չէ: Աշխատանք փնտրելը միշտ էլ երկարատև գործընթաց է եղել, իսկ դժվար ժամանակներում՝ առավել ևս:

Կողմնորոշվեք, թե ինչ աշխատավարձի դիմաց եք պատրաստ աշխատել: Ռեալ գնահատեք ձեր «գինը», ուսումնասիրեք, թե որքան է կազմում ձեզ պես մասնագետի միջին աշխատավարձը շուկայում: Հասկացեք, թե ինչ գրաֆիկով եք պատրաստ աշխատել: Արդյոք ընկերության գտնվելու վայրը նշանակություն ունի՞ ձեզ համար, թե ոչ: Այս ամենը ձեզ կօգնի ժամանակ խնայել և գտնել այնպիսի աշխատանք, որը իսկապես հարմար կլինի ձեզ:

Եթե գիտեք, թե որ ընկերությունն է ձեր երազած աշխատավայրը, ուսումնասիրեք նրանց վեբ-կայքերը: Մեծ ընկերությունները աշխատանքային կայքերում հայտարարություն տալուց առաջ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը տեղադրում են իրենց կայքում:
Ահա մի քանի ընկերություն, որոնց աշխատատեղերը կարող եք գտնել նրանց կայքերում:

  1. Beeline
  2. Viva Cell Mts
  3. Orange Armenia
  4. Rostelecom
  5. Rosgosstrakh Armenia
  6. Sas Group
  7. Yerevan City

ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՁԵՐ ԿԱՊԵՐՆ ՈՒ ՍՈՑՑԱՆՑԵՐԸ

ինչպես և որտեղ փնտրել աշխատանք

Անգամ եթե ձեզ թվում է, թե դուք քիչ ծանոթներ ու ընկերներ ունեք, միևնույն է, բոլորին հայտնեք այն մասին, որ աշխատանք եք փնտրում: Հարցրեք՝ արդյոք գիտեն որևէ աշխատատեղ, որը ձեզ հարմար կլինի: Գուցե աշխատանք կա հենց այն ընկերությունում, որտեղ նրանք աշխատում են, և դուք կարող եք դիմել դրա համար:

Հիշեք, որ ձեր ամենակարևորն նպատակը աշխատատեղի մասին ինֆորմացիա գտնելն է: Իսկ մնացածն արդեն ձեզնից է կախված: «Սարաֆանային ռադիոն» թերևս երբեք չի զիջի իր դիրքերը: Որքան շատ մարդ իմանա այն մասին, որ դուք աշխատանք եք փնտրում, այնքան կմեծանա հավանականությունը, որ դուք կգտնեք տեղեկություն թափուր աշխատատեղի մասին: Տեղեկությունը կարող է ձեզ հասնել ամենաանսպասելի մարդուց և ամենաանսպասելի պահի:

Մի մոռացեք օգտագործել սոցիալական ցանցերը՝ Facebook, Linkedin և այլն: Դրանք ձեզ կարող են ծառայել 3 նպատակի համար:

1-ին. ձեր ընկերներին տեղեկացնելու համար, որ աշխատանք եք փնտրում:

2-րդ. ձեզ հետաքրքրող ընկերության էջը և աշխատակիցներին ուսումնասիրելու համար, որպեսզի գտնեք ձեզ անհրաժեշտ տեղեկությունները ու ծանոթանաք «ներքին խոհանոցին»:

3-րդ. դուք կարող եք գտնել աշխատանքի մասին հայտարարություններ համապատասխան խմբերում:

Ահա դրանցից մի քանիսը:

  1. Փնտրում եմ աշխատանք/Առաջարկում եմ աշխատանք
  2. ԱՇԽԱՏԱՆՔ
  3. Աշխատանք Հայաստանում
  4. Startup Jobs
  5. Աշխատանք/Ashxatanq
  6. Աշխատանք
  7. Աշխատանք և Կարիերա
  8. Փնտրում եմ աշխատանք
  9. Փնտրում եմ աշխատանք/Looking for a job
  10. Փնտրում եմ աշխատանք/ Առաջարկում եմ աշխատանք/Job
  11. Փնտրում եմ աշխատանք, առաջարկում եմ աշխատանք

ԱՆԴԱԴԱՐ ՓՆՏՐԵՔ ՆՈՐ ՈՒ ԹԱՐՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ինչպես և որտեղ փնտրել աշխատանք

Աշխատանք գտնելու համար ամենաառաջին պայմանը ակտիվությունն է: Աշխատանքը չի գա և չի թակի ձեր դուռը, եթե դուք նրան չփնտրեք: Բազմաթիվ աշխատանքային կայքեր կան, որտեղ պարբերաբար ավելանում են նոր հայտարարություններ: Չի կարելի 1-2 օր ստուգել այդ կայքերը, իսկ հետո շաբաթներով մոռանալ դրանց մասին: հայտարարություններն ավելանում են ամեն օր ու ամեն ժամ: Ձեզ մնում է միայն ընտրություն անել այդ հայտարարություններից:

Պետք չէ ուղարկել բոլորին անխտիր նույն ռեզյումեն: Եթե տարբեր տեսակի գործերի եք դիմում, կազմեք մեկից ավելի ռեզյումե: Մի մոռացեք ուղեկցող նամակի և, անհրաժեշտության դեպքում, նաև մոտիվացիոն նամակի մասին: Մի զլացեք ժամանակ հատկացնել վերջիններիս համար: Ձեզ համար կարևոր է ոչ թե հնարավորինս շատ հասցեներով ռեզյումեներ ուղարկելը, այլ այնպես անելը, որ ձեզնով հետաքրքրվելու հավանականությունը հնարավորինս մեծ լինի:

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱԶՄԵԼ ԵՎ ՈՒՂԱՐԿԵԼ ՃԻՇՏ ՌԵԶՅՈՒՄԵ

ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՆԱՄԱԿ

Ռեզյումեն ուղարկելուց 1-2 օր հետո զանգահարեք և հետաքրքրվեք՝ արդյոք ստացել են այն: Ձեր մասին ևս մեկ անգամ հիշեցնելը ձեզ կօգնի առանձնանալ մյուս թեկնածուների մեջ: Նույնը արեք հարցազրույցից հետո: Որոշ ժամանակ անց զանգահարեք և հետաքրքրվեք արդյունքների մասին:

ԻՆՉՊԵ՞Ս ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ

Աշխատանքի հայտարարություններն ուսումնասիրելիս մի գնացեք դեպի այն աշխատանքը, որը ոչնչով չի տարբերվում ձեր նախորդ աշխատանքից: Փնտրեք ավելի դժվար, ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատանք, աշխատանք, որը ձեզ համար մասնագիտական աճ կապահովի, այլ ոչ թե կստիպի լճանալ:

Մի համաձայնվեք ցածր աշխատավարձով աշխատանքի, եթե նախորդ աշխատատեղում ավելի բարձր աշխատավարձ եք ունեցել: Մի համաձայնվեք աշխատել մի վայրում, որտեղ միջավայրը, աշխատանքային սկզբունքները համապատասխան չեն ձեզ: Դուք կկարողանաք համակերպվել միայն կարճ ժամանակով, իսկ հետո կրկին կսկսվեն աշխատանքի որոնումները: Դա պետք է լինի այն աշխատանքը, որը դուք ուզում եք անել և կարող եք անել:

Ահա աշխատանքային կայքերի ցանկ, որտեղ մշտապես թարմացվում են հայտարարությունները:

  1. jobfinder.am
  2. job.am
  3. list.am
  4. careercenter.am
  5. worknet.am
  6. jobspider.am
  7. hr.am
  8. ijob.am
  9. igind.am
  10. ratings.am
  11. myjob.am
  12. itjobs.am
  13. ashxatanq.am
  14. vacancy.am
  15. recruiter.am
  16. freeshop.am
  17. joblist.am
  18. ashxatanqner.am
  19. jobex.am
  20. hire.am
  21. azdak.am
  22. job.banks.am
  23. optimum.am
  24. accountant.am
  25. petak.am

Աշխատանքի որոնումներին զուգահեռ՝ մի մոռացեք, որ այս դադարը, որը ունեք, հրաշալի հնարավորություն է ձեր մասնագիտական կարողություններն ու բացերը լրացնելու, որևէ լեզու սովորելու, նոր մասնագիտություն կամ հմտություն ձեռք բերելու համար: Այս ամենը միայն կմեծացնի աշխատանք գտնելու ձեր շանսերը:

Եվ երբեք, երբեք մի հուսահատվեք անհաջողություններից ու մերժումներից: Եթե դուք երազում եք աշխատել որևէ ընկերությունում, և ընկերության դուռը փակ է ձեր առջև, ներս մտեք լուսամուտից:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին