7 ՄՈՏԻՎԱՑՆՈՂ ՖԻԼՄԵՐ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻՆ ԴԻՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Որպեսզի արձակուրդի շրջանում հանգստանա միայն ձեր մարմինը, իսկ մոտիվացիան «քուն չմտնի», առաջարկում ենք հանգստյան օրերն օգտագործել՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ:

5193
մոտիվացնող ֆիլմեր

Internest.am-ն ընտրել է 7 մոտիվացնող ֆիլմեր, որոնք պարզապես անհնար է չդիտել: Հզոր էմոցիաներ, մոտիվացիայի մեծ ներհոսք և գաղափարներ, որոնց մասին դուք մեկ օր չէ, որ կմտածեք ֆիլմի դիտումից հետո: Դե ինչ հաճելի կինոդիտում ենք մաղթում:

THE BUCKET LIST/ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

մոտիվացնող ֆիլմեր

Սյուժեն: Կարտեր Չեմբերսն ու Էդվարդ Քոուլը ոչ մի բանով նման չեն միմյանց: Մեկը բռնկուն միլիարդատեր է, մի քանի հիվանդանոցների սեփականատեր, մյուսը՝ սովորական ավոտմեխանիկ: Բայց հայտնվելով նույն հիվանդասենյակում և իմանալով, որ երկուսն էլ մահացու հիվանդ են և ընդամենը 1 տարվա կյանք ունեն՝ նրանք հասկանում են, որ այնքան էլ չեն տարբերվում միմյանցից:

Միավորելով իրենց չիրականացած ցանկությունների ցուցակները՝ նրանք որոշում են ի կատար ածել դրանք, շրջագայել ամբողջ աշխարհով, հասցնել այն ամենը, ինչ չեն արել ողջ կյանքի ընթացքում և ուղղել հին սխալները: Չէ՞ որ եթե երազնանքներն իրականացված են, մահանալն այնքան էլ սարսափելի չէ:

SLUMDOG MILLIONAIRE /ՄԻԼԻՈՆԱՏԵՐԸ ՀԵՏՆԱԽՈՐՇԻՑ

մոտիվացնող ֆիլմերՍյուժեն: Ջամալ Մալիքը 18 տարեկան որբ տղա է Մումբայ քաղաքի հետնախորշերից: Ֆիլմի գործողությունները սկսվում են ոստիկանական բաժանմունքում, որտեղ հարցաքննում են Ջամալին։ Նա մասնակցում է Հնդկաստանի «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ խաղին, և նրան մնում է պատասխանել ընդամենը 1 հարցի՝ 20 000 000 ռուփի վաստակելու համար։

Ոստիկանությունը կասկածում է նրան խաբեության մեջ և ցանկանում է պարզել, թե ինչպես է փողոցում մեծացած տղան կարողանում պատասխանել բոլոր հարցերին։

THE PURSUIT OF HAPPINESS / ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

մոտիվացնող ֆիլմերՍյուժեն: Ֆիլմը կենսագրական դրամա է` հանրահռչակ Քրիս Գարդների կյանքի և կարիերայի մասին: Չդիմանալով կյանքի դժվարություններին՝ կինը լքում է Քրիսին, և վերջինս սկսում է իր 5-ամյա տղային միայնակ մեծացնել: Նա փորձում է ամեն ինչ անել որդու համար երջանիկ մանկություն ապահովելու համար, սակայն շուտով հարկերը վճարել չկարողանալու պատճառով նրանք հայտնվում են փողոցում:

Չցանկանալով հանձնվել՝ Քրիսն աշխատանքի է անցնում անշարժ գույքի գործակալությունում իբրև ստաժոր՝ համաձայնվելով փորձնական շրջանի 6 ամիսների ընթացքում չստանալ որևէ գումար:

THE NEXT THREE DAYS/ 3 ՕՐ ՓԱԽՈՒՍՏԻ ՀԱՄԱՐ

մոտիվացնող ֆիլմերՍյուժեն: Բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքի երջանկությունը ճաք է տալիս այն ժամանակ, երբ ընտանիքի մորը՝ Լարային, ձերբակալում են սպանության մեղադրանքով: Լարայի ամուսինը՝ Ջոնը, միայնակ խնամում է իրենց տղային և, շարունակելով հավատալ կնոջ անմեղությանը, փորձում է բոլոր օրինական միջոցներով ապացուցել դա դատարանում: Երբ բոլոր տարբերակները անհաջողության են մատնվում, նրան մի ելք է մնում՝ փախուստի ծրագիր մշակել:

Երբ մանրամակրկտորեն մշակված ծրագրին մնում է 1 շաբաթ, Ջոնը տեղեկանում է, որ կնոջը 3 օրից պատրաստվում են տեղափոխել այլ բանտ: Հիմա նա ունի 3 օր փախուստի համար անհրաժեշտ գումարը գտնելու և ծրագիրն իրականացնելու համար:

INTOUCHABLES 1+1/ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՆԵՐԸ 1+ 1

մոտիվացնող ֆիլմեր

Սյուժեն: Այս ֆիլմը նույնպես հիմնված է իրական պատմության վրա: Հարուստ արիստոկրատ Ֆիլիպը հաշմանդամ է դարձել պարապլանով անհաջող թռիչքի կատարելու պատճառով: Հիմա նա փնտրում է օգնական՝ իրեն խնամելու համար: Թեկնածուներից մեկին՝ բանտից նոր դուրս եկած սևամորթ Դրիսին, աշխատանք իրականում հարկավոր չէ: Նա պարզապես ցանկանում է ստանալ գրավոր հրաժարական պոտենցիալ գործատուից՝ գործազրկության նպաստից չզրկվելու համար:

Սակայն Ֆիլիպն անսպասելիորեն հենց նրան է ընտրում: Դրիսն ամբողջությամբ հեղափոխում Ֆիլիպի կյանքը, լցնում այն արկածներով ու զարմանալի թեթևությամբ։

LIFE OF PI / ՊԻԻ ԿՅԱՆՔԸ

մոտիվացնող ֆիլմերՍյուժեն: Սա պատմություն է Հնդկաստանի կենդանաբանական այգիներից մեկի սեփականատիրոջ տղայի մասին, ում անունն է Պի: Պին փորձում է ճանաչել աշխարհը, սովորում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին, փնտրում է իր սեփական ուղին: Սակայն ճակատագրի բերումով նրա ընտանիքը ստիպված է լինում գաղթել հայրենիքից։

Հնդկաստանից Կանադա ճանապարհորդելիս նրանց նավը խորտակվում է, և Պին մնում է միայնակ նավակի վրա՝ բենգալյան վագրի, բորենու, զեբրի և օրանգուտանի ընկերակցությամբ: Շուրջն անծայրածիր օվկիանոսն է, առջևում՝ անհայտությունը:

THE MARTIAN / ՄԱՐՍԵՑԻՆ

մոտիվացնող ֆիլմերՍյուժեն: Մարս ուղարկված «Արես-3» առաքելությունը ահագնացող ավազային փոթորկի պատճառով ստիպված է լինում ընդհատել աշխատանքներն ու լքել մոլորակը: Առաքելության մասնակիցներից մեկը՝ ինժեներ և կենսաբան Մարկ Ուոթնին վնասվածք է ստանում և հեռու շպրտվում փոթորիկի ժամանակ: Ընկերները նրան չգտնելով և մահացած համարելով՝ հարկադրված լքում են մոլորակը՝ Մարկին միայնակ թողնելով Մարսի վրա:

Ուշքի գալով և իր վերքը բժշկելով՝ Մարկը հասկանում է, որ պետք է կարողանա գոյատևել Մարսի վրա մնացած իրենց պաշարներով, մինչև 4 տարի անց կժամանի «Արես-4» առաքելությունը: Մարկը որոշում է պայքարել իր կյանքի համար՝ գիտակցելով, որ մարդկությունը գտնվում է իրենից 200 կմ հեռավորության վրա և որ ինքը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որում առ այսօր չի հայտնվել ոչ մի մարդ էակ:

In this article


Join the Conversation