ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Հետաքրքիր է կարդալ ոչ միայն Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կյանքի ու սկզբունքների մասին գրքերը, այլև այն գրքերը, որոնք սիրում էր կարդալ ինքը՝ մեծ նորարարը: Չէ՞ որ մեր կարդացած գրքերը մեծ չափով ձևավորում են մեր էությունը:

3966
ՍԹԻՎ ՋՈԲՍԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Թիմ Կուկն ասում էր, որ Ջոբսը չափազանց շատ էր սիրում կարդալ, կլանում էր գիրքը գրքի հետևից և խորհուրդ էր տալիս մյուսներին իր կարդացած գրքերը: Եվ ուրեմն, ինչ խորհուրդ կտար կարդալ Սթիվ Ջոբսը նաև մեզ:

ՋՈՐՋ ՕՐՈՒԵԼԼ, «1984»

Սթիվ Ջոբսի գրադարանըԱյս հակաուտոպիական վեպը արգելված է եղել շատ երկրներում, այդ թվում ԽՍՀՄ նախկին տարածքում։ The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում: Գրքի գլխավոր կերպարը՝ Ուինսթոն Սմիթը, աշխատում է «Ճշմարտության նախարարությունում», որտեղ կառավարության պատվերով կատարում է պատմական փաստաթղթերի, արձանագրությունների ու գրքերի կեղծումներ` իշխանության տեսակետներին համապատասխանեցնելու համար։ Մարդկանց հսկելու համար յուրաքանչյուր բնակարանում կամ հասարակական վայրում տեղադրված են հատուկ սարքեր («հեռէկրաններ»), իսկ մտքի ոստիկանությունը հսկում է մարդկանց մտքերը։

ԱՅՆ ՌԵՆԴ, «ԱՏԼԱՆՏԸ ԹՈԹՎԵՑ ՈՒՍԵՐԸ»

Սթիվ Ջոբսի գրադարանըԱյն Ռենդի այս վեպը Սթիվ Ջոբսի ամենասիրելի գրքերից մեկն էր: Երբ կինոթատրոններում հայտնվեց գրքի առաջին մասի էկրանավորումը, արդեն ծանր հիվանդ Ջոբսը իր մեջ ուժ գտավ կինոթատրոն գնալու՝ ֆիլմը դիտելու համար: Դա նրա դիտած վերջին ֆիլմերից մեկն էր: «Ատլանտը թոթվեց ուսերը» գրքում պատկերված է մռայլ հասարակություն, որտեղ իշխում են բյուրոկրատիան և ընդհանուր հավասարության սկզբունքները:

ՊԱՐԱՄԱԽԱՆՍԱ ՅՈԳԱՆԱՆԴԱ, «ՅՈԳԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

Սթիվ Ջոբսի գրադարանըԱյս գիրքը Սթիվ Ջոբսի անձնական վիրտուալ գրադարակի միակ գիրքն էր iBooks հարթակում: «Յոգի ինքնակենսագրությունը» գիրքը թարգմանվել է ավելի քան 28 լեզվով և աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց ծանոթացրել յոգայի և մոդիտացիայի հիմնական սկզբուքններին: Ջոբսը այն կարդացել է դեռ դպրոցական տարիներին: Գիրքը իսկապես մեծ տեղ էր զբաղեցնում նրա կյանքում և ասում են, որ մեկ անգամ չէ, որ վերընթերցել է այն:

ՖՐԵՆՍԻՍ ՄՈՒՐ ԼԱՊՊԵ, «ԴԻԵՏԱ ՓՈՔՐԻԿ ՄՈԼՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ»

Սթիվ Ջոբսի գրադարանըԳրքի հիմնական նպատակը բուսակերության խրախուսումն է: Այն հրատարակվել է 1971 թվականին և այդ ժամանակվանից ի վեր որպես «այբբեներան» է ծառայում այն մարդկանց համար, ովքեր որոշում են ընթանալ այդ ճանապարհով:
Հեղինակը շեշտը դնում է ոչ այնքան առողջ սնվելու, որքան շրջակա միջավայրի հետ ներդաշնակության վրա, ինչն էլ ամենայն հավանականությամբ գրավել է Ջոբսին: Հենց այս գիրքը կարդալուց հետո է Սթիվ Ջոբսը բուսակեր դարձել:

ՋԵՖՖՐԻ ՄՈՒՐ, «ՏՈՐՆԱԴՈՅԻ ՆԵՐՍՈՒՄ»

Սթիվ Ջոբսի գրադարանըՀեղինակն ուսումնասիրում է շուկայական հարաբերությունները, դրանց ազդեցությունը բիզնեսի վրա, խորհուրդներ է տալիս այդ շուկայում մի կտոր տարածություն զբաղեցել ցանկացողներին և աճի ճանապարհներ է ցույց տալիս նրանց: Ջեֆֆրի Մուրի շատ հետազոտություններ օգտագործվել են Apple-ի արտադրանքի համար: Դրանցից մեկն էլ այն է, որ ապրանքի հենց առաջին օգտագործողներն են պայամանվորում դրա իրական հանրահայտությունը:

ՀԵՐՄԱՆ ՄԵԼՎԻԼԼ, «ՄՈԲԻ ԴԻԿ»

Սթիվ Ջոբսի գրադարանը«Մոբի Դիք» վեպում համաշխարհային չարիքը պատկերված է առեղծվածային, անորսալի և անհաղթելի հրեշ Մոբի Դիք անունով կետի տեսքով։ Նրան մարտահրավեր է նետում նավապետ Աքավը։ Հենց Աքավի և Ջոբսի նմանության մեջ է թաքնված թերևս այն պատճառը, որ այս գիրքը Apple-ի հիմնադրի սիրելի գրքերի ցանկում է: Չէ՞ որ նա էլ ամեն գնով ցանկանում էր առաջ անցնել բոլորից և ամեն ինչից և մարդկանց տալ աշխարհի ամենալավ արտադրանքը: Ջոբսն էլ Աքավի պես հիմնվում էր ոչ թե հասարակական կարծիքի, այլ միայն սեփական փորձի վրա:

ՔԼԵՅԹՈՆ ՔՐԻՍԹԵՆՍԵՆ, «ՆՈՐԱՐԱՐԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ»

Սթիվ Ջոբսի գրադարանըԱյս գրքի շնորհիվ Ջոբսը հասկացավ, որ երբեմն ինչ-որ նոր բան ստանալու համար անհրաժեշտ է կործանել անգամ նախկին հաջողությունները: Քրիսթենսենը պնդում էր, որ աշխարհում տեխնոլոգիաները այլևս չեն զարգանում աստիճանաբար, այլ ժամանակ առ ժամանակ հեղափոխվում են և այդ հեղափոխությունների ժամանակ փոփոխությունների չգնացող հսկա ընկերությունները ստիպված են լինում իրենց տեղը զիջել ստեղծարար ու ճկուն նորեկներին:

ՇՈՒՆՐՅՈՒ ՍՈՒԶՈՒԿԻ, «ՁԵՆ ՄԻՏՔԸ, ՍԿՍՆԱԿԻ ՄԻՏՔԸ»

Սթիվ Ջոբսի գրադարանըՍթիվ Ջոբսի սիրելի գրքերի ցանկն ամփոփում է ձեն բուդդիստական փիլիսոփայության մասին գիրքը: Այստեղ ներկայացված են ուսմունքի հիմնական սկզբունքները և մեդիտացիաներ, որոնք Սթիվ Ջոբսը հաճախ էր կիրառում աշխատանքային կարիերայի դժվար փուլը հաղթահարելու համար: «Ձենի միտքը» ձենի մասին առաջին գրքերից մեկն է և մեծ համբավ է վայելում Արևմուտքում: Շունրյու Սուզուկիի մեդիտացիայի թրեյնինգներին Ջոբսը մասնակցում էր 1970-ական թվականներին և նույնիսկ մտածում էր Ճապոնիա տեղափոխվելու և մենաստանում փակվելու մասին, բայց նրա հոգևոր ուսուցիչը պնդում էր, որ նա մնա և շարունակի զբաղվել այն ամենով, ինչով զբաղվում էր:

Ինչպես տեսնում ենք, այն գրքերի մեծ մասը, որոնք հետաքրքրում էին Սթիվ Ջոբսին, այս կամ այն կերպ ուղղված էին մարդու անհատականության բացահայտմանը և նրա հավերժական կռվին կյանքի դժվարությունների դեմ:

In this article


Join the Conversation