ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ ՄԱՐՔԵԹԻՆԳՈՒՄ

Ինչպե՞ս ավելացնել հաճախորդների թիվը, ինչպե՞ս բարձրացնել ձեր ընկերության ճանաչելիությունն ու ստիպել մարդկանց միայն դրական խոսել ձեր մասին: Սեփական փորձով և ուսումնասիրություններով կիսվում է մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը:

8371
Անակնկալները մարքեթինգում

Նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ հաճախորդների համար անակնկալներ ունենալը կարևոր է բիզնեսում: Անակնկալները խոսակցություններ են առաջացնում բիզնեսի կամ ծառայության մասին, ստիպում են մարդկանց հիշել բրենդի մասին, զգացմունքներ են առաջացնում և այլն:

Եթե ցանկանում եք, որ անակնկալը մեծ ազդեցություն ունենա, ապա անհրաժեշտ է մի քանի նախապայման.

Անակնկալը հաճախորդի համար անսպասելի պետք է լինի, հաճախորդը չպետք է գուշակի անակնկալի մասին: Սպասված անակնկալն այդքան չի ուրախացնում, ինչքան անսպասելին, հետևաբար սպասված անակնկալի մասին ավելի քիչ են խոսում, քան անսպասելիի:

Հետևություն` նախօրոք մի պատմեք, հայտարարեք անակնկալի մասին:

Անակնկալը պետք է օրիգինալ լինի: Հագուստ գնելիս անակնկալ 10 կամ 30 տոկոս զեղչն այդքան մեծ ազդեցություն չի ունենա, քան, օրինակ, գեղեցիկ և օրգինալ բաժակ նվիրելը: Օրիգինալ բաժակը կզարմացնի, իսկ անակնկալը հաճելի զգացմունքներ կառաջացնի:

Եվ կարևոր չէ, որ այդ բաժակը կարող է ավելի մատչելի լինել, քան 10 տոկոս զեղչն է:

Անակնկալը պետք է զգացմունքներ առաջացնի: Զգացմունքներ առաջացնելն արդյունավետ մարքեթինգի ու վաճառքի կարևոր նախապայմաններից է: Ինչքան մեծ զգացմունքներ առաջացնեք, այնքան ավելի շատ կպատմեն Ձեր ու Ձեր ընկերության մասին:

Միայն զարմացնելը գործի 10 տոկոսն է, ավելի կարևոր է այդ գործընթացը որակով նկարահանելն ու տարածելը: Եթե անակնկալով զարմացնում եք հաճախորդին, ապա նա այդ մասին կպատմի տասը, գուցե քսան հոգու կամ կգրի այդ մասին սոցիալական ցանցերում և Ձեր անակնկալի մասին կիմանան հարյուրավոր մարդիկ:

Սակայն եթե անակնկալը նկարահանեք գաղտնի կամ ոչ գաղտնի տեսախցիկներով և այն տարածեք համացանցում (բնականաբար հաճախորդին հարցնելուց հետո), ապա Ձեր անակնկալնի ու բրենդի մասին կտեղեկանան տասնյակ, հնարավոր է հարյուր հազարավոր մարդիկ:

Եթե տեսահոլովակն այնպես է նկարած, որ դիտողի մոտ զգացմունքներ է առաջացնում, ապա այն կարող է վիրուսային ազդեցություն ունենալ ու օգտատերերն ինքնուրույն տարածեն Ձեր նյութը:

gg-ում միշտ անակնկալներ կազմակերպում ենք, օրինակ` շոգ եղանակին անակնկալ սառը սուրճ ենք տրամադրում հաճախորդին, Ամանորի կապակցությամբ հաճախորդին մոտենում է Ձմեռ Պապիի հագուստով վարորդ, հաճախորդին անսպասելի անվճար սպասարկում ենք ներկայացուցչական դասի մեքենայով և այլն: Բնականաբար այդ ամենն աշխատում ենք տեսանկարահանել ու համառոտ, մեկ կամ երկու րոպեանոց տեսանյութերի տեսքով տարածել համաացնցում:

gg Taxi

Օրինակ, s class ներկայացուցչական դասի Mercedes մեքենայով պատահական հաճախորդներին անվճար սպասարկելու տեսանյութը միայն Ֆեյսբուքում մեկ ամսում 350 հազար դիտելիություն ունեցավ և gg հավելվածի հազարավոր ներբեռումների պատճառ հանդիսացավ:

Միշտ անակնկալներ կազմակերպեք, զարմացրեք հաճախորդներին, «ստիպեք», որ նրանց մոտ զգացմունքներ առաջանան:

Ցանկալի է, որ անակնկալները լինեն մարքեթինգային քաղաքականության մշտական բաղադրիչ, առանձին բյուջե տրամադրեք այդ գործին: Օրինակ, պլանավորեք ամեն ամիս մի անակնկալ իրականացնել, խնդիր դրեք աշխատակիցներն ամեն ամիս գաղափարներ տան անակնկալների մասին և այլն:

Անակնկալների միջոցով «ստիպեք» մարդկանց խոսել Ձեր մասին:

Վահրամ Միրաքյան

Վահրամ Միրաքյանը ggTaxi-ի օպերացիոն գծով տնօրենն է, ԵՊՀ դասախոս և մարքեթոլոգ: Մարքեթինգային այլ գործիքների մասին կարող եք ծանոթանալ նրա «Չոր մարքեթինգ» դասընթացների շրջանակներում:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին