AGILE RESULTS. ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՄԻՇՏ «ԾՈՎ» ԳՈՐԾ ՈՒՆԵՆ

Մենք գրեթե միշտ ունենք «ծով» աշխատանք: Ամեն օր աշխատում ենք ժրաջան մեղուների պես՝ առավոտից երեկո, և անգամ հանգստյան օրերին ենք հաջողացնում աշխատել, բայց երբ ավարտվում է հերթական տարին, հասկանում ենք, որ լուրջ արդյունքներ և փոփոխություններ մեր կյանքում այդպես էլ տեղի չեն ունեցել, մենք միայն մեծացել ենք մեկ տարով:

1807
Agile Results անձնային կառավարում

Վստահ ենք` դուք մեկ անգամ չէ, որ փորձել եք գրի առնել և պլանավորել ձեր գործերը, կիրառել տարբեր արդյունավետության համակարգեր: Սակայն անելիքների ցանկ կազմելով և դրանցով առաջ շարժվելով՝ արդյունավետությունը հաճախ սկսում է գնահատվել ոչ թե ըստ արված գործերի որակի ու կարևորության, այլ պարզապես ըստ քանակի:  Եթե ձեր ամենօրյա գործերը ձեզ չեն մոտեցնում ձեր սկզբնական նպատակներին, ապա ձեր ուժերը այնքան էլ արդյունավետ չեն ծախսվում:

Internest.am-ն առաջարկում է ծանոթանալ անձնական արդյունավետության մի պարզ ու հրաշալի համակարգի հետ, որը հնարավորություն կտա նշանակալից նվաճումներ գրանցել և էականորեն կրճատել սթրեսն ու ծանրաբեռնվածությունը:

Այս համակարգը ակտիվորեն կիրառվում է Արևմուտքում՝ միլիոնավոր մարդկանց կողմից: Խոսքը Agile Results համակարգի մասին է, որը ստեղծվել է Ջեյ Դի Մեյերսը՝ Microsoft-ի մենեջերը: Agile-ի մասին ավելի մանրամասն կարող եք գտնել Getting results the Agile way և 30 days of getting results գրքերում, իսկ այս անգամ փորձեք վերլուծել Agile-ի հիմնական սկզբունքները:

AGILE RESULTS. 3 ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԸ

Սա Agile համակարգի թերևս ամենակարևոր սկզբունքն է: Եվ այսպես.

3 ԱՐԴՅՈՒՆՔ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ: Ամեն օրվա սկզբում կամ նախորդ օրը երեկոյան պետք է ձևակերպել երեք գլխավոր արդյունք, որոնց մենք ուզում ենք հասնել այդ օրվա ընթացքում: Ամեն օր պետք է սկսել «մաքուր էջից», այսինքն ամեն օրվա համար նոր երեք արդյունք պլանավորել:

Նույն կերպ պետք է պլանավորել

3 ԱՐԴՅՈՒՆՔ ՇԱԲԱԹՎԱ ՀԱՄԱՐ:

3 ԱՐԴՅՈՒՆՔ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐ:

3 ԱՐԴՅՈՒՆՔ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ:

Հենց պարզության մեջ է թաքնված այս համակարգի հանճարեղությունն ու տարածվածությունն ամբողջ աշխարհում: Բոլոր այս փուլերը՝ օրը, շաբաթը, ամիսն ու տարին, փոխադարձաբար կապված են միմյանց հետ:

Ամեն նպատակի համար պետք է նշել.

Ինչո՞ւ (Ինչպես են կապված այդ նպատակն ու մեր գերնպատակը)

Ինչպե՞ս (Ի՞նչ քայլեր է պետք անել նպատակին հասնելու համար)

Վերջնական արդյունք (Ի՞նչպես հասկանալ, որ հասել ենք ցանկալի արդյունքին)

Իսկ ամեն փուլի ավարտից հետո պետք է ամփոփել. ի՞նչը լավ արեցիք, ի՞նչ բացթողումներ ունեցաք և այն: Այս ամենը գրի առնելը պարզապես հրաշալի կլինի:

ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՕՐԸ-ՕՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ-ԱՄՓՈՓՈՒՄ ՈՒՐԲԱԹ ՕՐԸ

Համակարգն աշխատում է հետևյալ կերպ:

Երկուշաբթի օրը պլանավորում ենք շաբաթը՝ ձևակերպելով 3 ամենակարևոր արդյունքները, որոնց ուզում ենք հասնել շաբաթվա ընթացքում:

Ամեն օր առավոտյան՝ օրվա արդյունքները՝ համաձայնեցնելով դրանք շաբաթվա ցանկալի արդյունքների հետ:

Ուրբաթ օրը գնահատում ենք աշխատանքային շաբաթը՝ ամփոփելով արդյունքները: Ի՞նչի ենք կարողացել հասնել, ի՞նչ չի ստացվել և ի՞նչ պատճառով: Ընտրում ենք երեք ոլորտ, որտեղ գործերը լավ են ընթանում, և երեք ոլորտ, որոնք բարելավման կարիք ունեն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ

Այս սկզբունքը թույլ է տալիս բարձրանալ մեկ աստիճան վեր և կարողանալ գնահատել ձեր կյանքը թռչնի թռիչքի բարձրությունից: Առաջարկվում է երեք հիմնական ոլորտ՝ կենսական, աշխատանքային, անձնական: Դրանց համար ենթաբաժիններ ընտրել կարող եք ինքնուրույն (ֆիզիկական, մտավոր, կարիերա, ֆինանսներ, հարաբերություններ, նախագծեր և այլն):

Եվ դուք պետք է ունենաք «Ի՞նչ արդյունքների եմ ուզում հասնել» հարցի պատասխանը այս երեք ոլորտների համար:

Agile Results անձնային կառավարում

Ահա այսպիսի պարզ օրինակ միջին վիճակագրական մի կնոջ վերաբերյալ: Ենթադրենք, նա կազմում է իր նպատակները Agile Results-ի միջոցով:

Կենսական ոլորտի համար տարվա կտրվածքով նա որպես գերնպատակ ընտրում է 15 կգ նիհարելը, աշխատանքային ոլորտում՝ $300 խնայելը, անձնական ոլորտում՝ ամուսնուն համոզելը, որ թողնի ծխելը:

Որպեսզի տարվա կտրվածքով նրա բոլոր ծրագրերն իրականանան, նա պետք է բաժանի դրանք ամիսների, շաբաթների և օրերի վրա:

Մեկ ամսվա ընթացքում, օրինակ, նա պետք է նիհարի 2 կգ, մեկ շաբաթվա ընթացքում՝ օղակ պտտի 20 ժամ: Դե իսկ առաջին օրը նա պետք է սկսի մարզվելու համար օղակ գնելով:

Նույն կերպ մեր հերոսուհին պետք է փոքրիկ, բայց հստակ քայլեր ձեռնարկի նաև մյուս երկու ոլորտների համար:

AGILE RESULTS-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Այս համակարգը գրծերը պլանավորելու համար ճիշտ այնքան ժամանակ է պահանջում, որքան անհրաժեշտ է պարզապես գործողությունը սկսելու համար: Այն չի պահանջում անել ամեն ինչ իդեալական, բավական է անել լավ, իսկ հետո ընթացքում կատարելագործել արդյունքը՝ ստացած դասերի հիման վրա:

Համակարգը սովորեցնում է կենտրոնանալ ամենակարևորի վրա. մանրուքներն այսպես, թե այնպես կլուծվեն:

Կյանքն առաջ է գնում արդյունքների ռիթմով: Agile Results համակարգով առաջնորդվելու դեպքում դուք ունենում եք անդադար արդյունքների հոսք կյանքի բոլոր ոլորտներում և մակարդակներում:

Agile Results անձնային կառավարում

Agile-ը ներդնելու համար ձեզ պետք չէ կտրուկ փոխել ձեր սովորույթները, որևէ ծրագիր ներբեռնել, գծագրեր գծել և այլն: Իսկ եթե արդեն իսկ օգտվում եք ինչ-որ համակարգից, ապա ցանկացած պահի Agile-ը կարող եք ներդնել դրա մեջ: Այն հրաշալիորեն ինտեգրվում է բոլոր համակարգերի մեջ: Պարզապես տեղադրեք 3 ամենակարևոր արդյունքերը ձեր գործերի ցանկի վերևում, կամ առանձնացրեք տարբերվող գույնով կամ աստղիկով: Այդպես դուք կկարողանաք հետևել և գնահատել, թե ձեր ընթացիկ աշխատանքը ինչպես է մոտեցնում ձեզ ձեր հիմնական նպատակներին:

AGILE RESULTS- Ի ՄՅՈՒՍ ԿԱՐԵՎՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

  1. Սկսեք ամեն օրը նոր էջից, այլ ոչ թե այն բաներից, որոնք չեն արվել նախորդ օրը: Նույնը նաև շաբաթվա ու ամսվա դեպքում:
  2. Կարողացեք հաստատել ամենօրյա վերահսկողություն և եթե անհրաժեշտ է վերանայեք առաջնահերթությունները: Agile նշանակում է ճկուն, հետևաբար այս համակարգով առաջնորդվելու դեպքում պետք է կարողանաք նաև ճկուն լինել:
  3. 80%-20% – ի սկզբունքը: Ծախսեք ժամանակի 80%-ը գործողությունների, այլ ոչ թե պլանավորման վրա:
  4. Հստակ պատկերացրեք ամեն գործի նվազագույն և առավելագույն արդյունքները:
  5. Պատրաստ եղեք փոխել մոտեցումը, եթե ինչ-որ բան չի ստացվում:
  6. Անընդհատ սովորեք:
  7. Վերցրեք ձեզ վրա այնքան գործ, որքան կկարողանաք կատարել:
  8. Սահմաններ դրեք ազդեցության ոլորտների միջև (օր, շաբաթ, ամիս, տարի). որքա՞ն ժամանակ և ռեսուրս ձեզնից պետք է խլի աշխատանքային ոլորտը, իսկ որքան անձնակա՞նը:
  9. Գնահատեք, թե որքան ժամանակ կահանջի ձեզնից տվյալ գործը և մտածեք, արդոք չարժեր այդ ժամանակը ծախսել մեկ այլ գործի վրա:
  10. Միշտ մտածեք արդյունքների մասին:
  11. Միշտ մտածեք այն մասին, թե ինչպես էլ ավելի բարելավեք արդյունքները:
  12. Գործողությունը ավելի առաջնահերթ է, քան պլանավորումը:
  13. Ավելի լավ է անել մեկ գործ, բայց անել կենտրոնացած, այլ ոչ թե թե 10 գործ և բոլորն էլ կիսատ-պռատ:
  14. «Բավականաչափ լավը» ավելի լավ է, քան իդեալականը, լամ լավը լավագույնի թշնամին է:
  15. Զարգացրեք ձեր ուժեղ կողմերը, այլ ոչ թե կենտրոնացեք թույլ կողմերի վրա:
  16. Փորձեք մտածել համակարգային մոտեցումներ որոշակի խնդիրների համար, այլ ոչ թե տալ ժամանակավոր լուծումներ:
  17. Էներգիան ժամակից ավելի կարևոր է, ուշադրություն դարձրեք առղջ սննդին, լավ քնին և համաչափ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:
  18. Կարևորը ոչ թե գործողության ժամանակն է, այլ արդյունքը: Աշխատավայրում մինչև ուշ գիշեր մնալը էական չէ, եթե քիչ արդյունքներ եք ունենում:
  19. Եթե դուք հստակ պատկերացնեք թե ուր եք շարժվում, պատասխաններն ի հայտ կգան իրենք իրենց:
  20. Ամենադժվար գործերն արեք շաբաթվա սկզբում:
  21. Դասակարգեք գործերը՝ անել հիմա, հետաձգել, գրի առնել, փոխանցել ուրիշին:
  22. Ամեն ամիս ընտրեք մի ուղղվածություն գործերի լավացման համար: Ամեն ամիս բարելավելով ոլորտներից մեկը՝ տարվա վերջում կունենաք 12 գործ կամ ոլորտ, որոնք լավ վիճակում են:
  23. Եթե ինֆորմացիան այս պահին գործին պետք չէ, մի կողմ դրեք այն: Դա կարող է պետք գալ ավելի ուշ:

Agile Results-ի կիրառումը ասես երկրորդ տեսողություն լինի: Դնելով ամենօրյա առաջադրանքներ և համեմատելով դրանք ձեր հիմնական անելիքների և ցանկալի արդյունքների հետ, դուք տեսնում եք անտառը՝ ծառերից այն կողմ:

Դուք չեք մոլորվում, չեք խճճվում և չեք շեղվում ձեր ճանապարհից ամենօյա աշխատանքային կամ կենցաղային մանր-մունր հարցերի պատճառով:

In this article


Join the Conversation