gg. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեռ մի տարի առաջ, երբ gg էիր կանչում, կողքիդ կանգնած մարդուն այդ նոր երևույթը բացատրելու համար բավական ժամանակ էր պահանջվում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս է աշխատում, որո՞նք են առավելությունները, ինչպե՞ս է հնարավոր առանց հեռախոսով զանգելու մեքենա պատվիրել և այլն, և այլն: Մինչև բացատրում էիր, gg մեքենան արդեն տեղում էր լինում:

3909

Իսկ հիմա բացատրել չես հասցնի, այնքան արագ են տեղ հասնում մեքենաները, և արդեն կարիք էլ չկա բացատրելու, որովհետև Երևանում (կարծում ենք արդեն շատ մարզերում նույնպես) բոլորը՝ անկախ տարիքից, առնվազն մեկ անգամ երթևեկել են gg-ով, տեսել են կամ գոնե լսել: Իսկ մեկ անգամ gg փորձելուց հետո արդեն շատ դժվար է լինում վերադառնալ մեքենա պատվիրելու հին սովորույթին:

Ինչպե՞ս հաջողվեց gg թիմին 1,5 տարվա ընթացքում հեղափոխել Հայաստանում խորը արմատացած տաքսիի մշակույթը, ի՞նչ հետաքրքիր փուլեր հաղթահարեցին և ի՞նչ ձեռքբերումներ ունեցան, և տաքսիի ոլորտը զարգացնելուց զատ ինչպե՞ս են տղաները զարգացնում նաև ստարտափի մշակույթը մեր երկրում:

Այս և էլի շատ հետաքրքիր բաների մասին gg-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանի հետ Internest.am-ի հարցազրույցում:


gg համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը

  • Երկու հպում, և ավտոմեքենան տեղում է առանց զանգի՝ ցանկացած պահի, Երևանի ցանկացած կետում:
  • Մեքենայի մոտենալու արագություն՝ պայմանավորված ավտոմեքենաների մեծ քանակությամբ և ալգորիթմների կիրառմամբ:
  • Վարորդներին գնահատելու և սպասարկման որակը բարձրացնելու հնարավորություն:
  • Մեկնաբանության միջոցով նախասիրությունների նշում՝ չծխող վարորդ, լավ երաժշտություն և այլն:
  • Ավտոմեքենայի հետագիծը քարտեզի վրա տեսնելու հնարավորություն:
  • Բիզնես դասից օգտվելու հնարավորություն:

Ինչո՞վ էիք զբաղվում gg-ից առաջ:

gg-ից առաջ զբաղվում էինք gg-ով. ուղղակի գործունեության ձևն էր տարբեր: Մեր ընկերությունը պատվեր կատարող ծրագրավորման ընկերություն էր, որը ուներ պատվիրատուներ Կանադայից, Ռուսաստանից, Հայաստանից, նաև ավտոմեքենա պատվիրելու համակարգից առաջ մենք ստեղծել ենք ggfinances-ը, որը ֆոնդային բորսայի սիմուլյատոր խաղ է, ինչպես նաև սոցիալական հարթակ` արժեթղթերով հետաքրքրվողների համար:

Պատվերով ծրագիր գրելը ոչ այնքան հետաքրքիր գործ է անձամբ ինձ համար: Իհարկե, տարբեր խնդիրների վրա աշխատելը հետաքրքիր է, բայց մի պահ է գալիս, երբ ուզում ես սեփական արտադրանք ստեղծել, որը կճանաչեն բոլորը, որից կօգտվեն բոլորը, որը օգուտ կտա սովորական մարդուն:

Ինչպե՞ս և ո՞ւմ մոտ ծնվեց տաքսիի ոլորտ մուտք գործելու գաղափարը:

Իրականում տաքսիներին առաջին անգամ առնչվել էինք էր հեռու 2009 թվականին: Ալտակոդ ընկերությունում, որտեղ մենք աշխատում էինք, ստեղծվել էր FindMe վեբ ծրագիրը, որը GPS tracking ծառայություն պետք է մատուցեր տարբեր ընկերություններին, օրինակ տաքսի ծառայություններին: Այդպես տեղի ունեցավ մեր առաջին շփումը տաքսիների հետ:

Իսկ բուն gg-ի գաղափարի իրագործելու որոշումը ընդունվեց այս սենյակում 2013 թվականի դեկտեմբերի 14-ին:

gg-ի առաջին գրասենյակը

Ծրագրի վրա աշխատանքը սկսվեց Ամանորից հետո, իսկ ապրիլի 14-ին ես առաջին անգամ պատվիրեցի gg, որը ինձ մոտեցավ մոտ 45 րոպեում:

Ի դեպ, մենք չենք համարում, որ տաքսու ոլորտում ենք 🙂

Ովքե՞ր ներառվեցին թիմում: Ո՞վ՝ ինչպիսի պարտականություն վերցրեց իր վրա: Ի՞նչ գրաֆիկով էիք աշխատում ամենասկզբում:

Երբ մենք սկսեցինք աշխատանքը, մեր թիմը արդեն գոյություն ուներ: Սկզբում բոլորս էլ ամեն ինչով զբաղվում էինք՝ թե՛ զանգերին պատասխանելով, թե՛ ծրագրի վրա աշխատելով, թե՛ պատվեր իրականացնելով: Անձամբ ես ոչ մի անգամ պատվեր չեմ արել, այն պարզ պատճառով, որ վարորդական իրավունք չունեմ 🙂

Գրաֆիկը նորմավորված չէր, մինչև օրս էլ դեռ նորմավորված չէ 🙂

ggTeam-ը

Պետք է իրերը իրենց անունով կոչել, մենք հեղափոխել ենք մի ամբողջ ոլորտ, ինչը շատ շատերին անհավանական էր թվում:

Որո՞նք էին ձեր առաջին քայլերը: Ի՞նչ դժվարությունների եք բախվել գործունեության սկզբում:

Ամենամեծ դժվարություններից մեկն էր շրջապատի մարդկանց համոզելը, որ տվյալ գաղափարը աշխատող է: Դժվար էր գտնել առաջին գործընկեր վարորդներին և առաջին պատվիրատուներին, դժվար էր առանց մեծ ֆինանսական միջոցների գործունեություն տարածել: Բայց գիտե՞ք ինչ, ոչ մի դժվար բան էլ չի եղել 🙂

Ինչպե՞ս էին անցնում վարորդների հետ հանդիպումներն ու թրեյնինգները:

Առաջին 200 վարորդին մենք անձամբ ճանաչում ենք, և թրեյնինգները անցնում էին ամենօրյա զրույցների տեսքով: Տաքսի բառը եկեք չօգտագործենք. մեր նպատակն է նոր բառ մտցնել՝ ՋԻՋի անել ու իրականում մեզ այդ արդեն ինչ-որ առումով հաջողվել է: Ես բազմիցս ներկա եմ եղել իրավիճակների, երբ մարդիկ ասել են՝ «ՋիՋի արա, տուն գնա` Տուն գնալու ժամանակն է» 🙂

Դուք շարունակ կատարելագործում եք ձեր ծառայությունների որակը:

Այո, մենք կատարելագործում ենք մեր ծրագիրը, և միայն այն փաստը, որ մեր համակարգը մեկ տարվա ընթացքում տասնյակ անգամ ավելի շատ է ծանրաբեռնված, ցույց է տալիս, որ մենք հսկայական աշխատանք ենք կատարել:

gg

gg-ն պետք է ասոցացվի և դառնա գերորակի հոմանիշ: Մեր որակը ապահովում են մեր գործընկեր վարորդները, ովքեր լավագույներն են քաղաքում:

Սկզբում, երբ մենք նոր էինք սկսել, մենք չունեինք 24 ժամանոց սպասարկող թիմ, մենք չունեինք 24 ժամ պատվեր անելու հնարավորություն, չունեինք բավարար քանակությամբ գործընկեր վարորդներ, ինչի պատճառով ավտոմեքենայի մոտենալու ժամանակը շատ էր, և հաճախորդները դժգոհ էին մնում:

Այժմ ավտոմեքենայի միջին մոտենալու ժամանակը 5 րոպե է, դա շատ լուրջ նվաճում է: Բայց այդ ցուցանիշին մեկ օրում չենք հասել, դա ամենօրյա աշխատանքի արդյունք է:

Բարեփոխման ինչպիսի՞ փուլեր է հաղթահարել gg-ն:

Հիմնական բարեփոխումները ծրագրի որակի բարելավումն է, վարորդների քանակը, 24 ժամ աշխատող զանգերի կենտրոն ունենալը: Այդ ամենին հասել ենք մեկ ու կես տարում:

Նաև խիստ փոխվել է մեր որակի հիմնական ցուցանիշներից մեկը՝ ավտոմեքենայի մոտենալու ժամանակը՝ 45 րոպեից մինչև 5 րոպե (իմիջայլոց 5 րոպեն էլ նվազման միտում ունի):

Որո՞նք են այն իդեալական որակները, որոնց ձգտում է gg-ն:

Պետք է հասնենք 1-2 րոպեում ավտոմեքենայի մոտենալու ժամանակին, խոսքը Երևանի մասին է:

gg-ն պետք է ասոցացվի և դառնա գերորակի հոմանիշ: Մեր որակը ապահովում են մեր գործընկեր վարորդները, ովքեր լավագույներն են քաղաքում: Մեր հավելվածները նույնպես կատարելագործվելու շատ տեղեր ունեն: Այնպես որ, մենք դեռ շատ աշխատանք պետք է կատարենք:

gg հիմնադիրներ Խաչատուր Գրիգորյանն ու Արտաշես Թովմասյանը

Մենք համարում ենք, որ վենչուրային կապիտալիստներին համոզելը, որ Հայաստանը ընտիր տեղ է ներդրումներ կատարելու համար,  մեծ հաղթանակ էր, քանի որ այդպես բացեցինք դռները դռները մյուս՝ հայկական շուկայից սկսող ընկերությունների համար նույնպես վենչուրային ներդրում ստանալու:

Որո՞նք եք համարում gg-ի ամենակարևոր նվաճումներն առ այսօր:

Պետք է իրերը իրենց անունով կոչել, մենք հեղափոխել ենք մի ամբողջ ոլորտ, ինչը շատ շատերին անհավանական էր թվում 🙂

Մենք դարձել ենք «համար մեկ» ընդամենը մեկ ու կես տարվա ընթացքում, դա ամեն ընկերության չի, որ հաջողվում է անել:

Շատ մեծ նվաճում էր վենչուրային կապիտալիստներին համոզելը, որ Հայաստանը ընտիր տեղ է ներդրումներ կատարելու համար: Դա համարում ենք մեծ հաղթանակ, քանի որ բացել ենք դռները մյուս՝ հայկական շուկայից սկսող ընկերությունների համար նույնպես վենչուրային ներդրում ստանալու:

Իմ ընկերը ներկա է եղել մի խոսակցության սրճարանում, երբ երկու շատ երիտասարդ տղա քննարկել են մեր ծրագիրը, և մեկը մյուսին պատմել է, որ ինքը մի ուրիշ դրա նման բան է ուզում ստեղծել:

Այսինքն, մենք հավատ ենք ներշնչել մարդկանց, որ իրենք նույնպես կարող են սեփական արտադրանք ստեղծել: Դա շատ մեծ բան է 🙂

2015 թվականի հունիսին gg-ն ստացել է $200 000 ներդրում: Ներդրումային փուլը գլխավորել է «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամը:-խմբ.

Դուք միշտ փնտրում եք լավ մասնագետների: Մասնագիտական կարողություններից զատ՝ ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում թիմը համալրելիս:

Թիմ ստեղծելը իրականում ամենակարևոր բանն է: ggTeam-ին միանալու համար անհրաժեշտ է՝

  • հավատալ մեր բռնած գործին,
  • մեծ նպատակների հասնելու ցանկություն,
  • թիմային խաղացող լինել,
  • եթե դուք հանճար չեք, ուրեմն պետք է գոնե չծխող լինեք:

Ինչպես տեսնում եք պահանջները այդքան էլ շատ չեն 🙂 Հենց այս պահին մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ են Android ծրագրովորողներ և iOS ծրագրավորողներ:

Բայց աչքիս բոլորը ծխող են, դրա համար չենք կարողանում մասնագետ գտնել 🙂

Ժողովուրդ ջան, մենք արդեն պատրաստ ենք ձեր ստացած գերթվերից էլ ավելի աշխատավարձ տալ, եթե դուք համապատասխանեք մեր չափանիշներին:

gg-ն Ծաղկաձորում

Մենք կարող ենք փոխել ոչ միայն մեր երկիրը, այլ նաև ամբողջ տարածաշրջանը: Իհարկե դա այսօր մշուշոտ է երևում, սակայն ընդամենը մեկ տարի առաջ մեր մասին շատ քչերը գիտեին:

Որքա՞ն տարածք է ընդգրկում gg-ն այս պահին:

Այս պահին աշխատում ենք Երևանում, Թբիլիսիում, Գյումրիում, Վանաձորում, նաև Հայաստանի մի շարք այլ քաղաքներում: Եթե ցանկություն ունեք, որ ձեր քաղաքում gg-ն ներկա լինի, ապա առաջարկեք ձեզ ծանոթ վարորդներին գրանցվել այս հղումով: Գրանցվելուց հետո, մեր մասնագետները նրանց հետ կկապվեն 1-2 օրվա մեջ:

Ինչպե՞ս ընդունեցին gg-ն Վրաստանում: Ի՞նչ արդյունքների եք հասել այնտեղ:

Վրաստանը դեռ նոր թեմա է, դեռ վաղ է ասել, թե ինչպես են մեզ այնտեղ ընդունել: Մենք արդեն ունենք աշխատող թիմ Թբիլիսիում, ինչը ամեն մի հաջողված գործի սկիզբն է: Իր ներուժով վրացական շուկան նույնիսկ գերազանցում է հայկականը:

gg Tbilisi

Ձեզ առանձնացնում է ձեր վերաբերմունքը հաճախորդների հանդեպ: Ինչպե՞ս եք համագործակցում դուք և ձեր գործընկեր վարորդները ձեր հաճախորդներին հաճելի անակնկալներ մատուցելու համար:

Մենք ստեղծել ենք marketplace (շուկա) այն մարդկանց համար, ով կարիք ունի Ա կետից Բ կետ գնալու և այն մարդկանց, ով պատրաստ է Ա կետից Բ կետ տեղափոխելու: Մենք ունենք երկու տիպի հաճախորդ՝ պատվիրող հաճախորդ և այդ պատվերը իրագործող հաճախորդ(գործընկեր): Մեր խնդիրը մեր հաճախորդների համար հարմար պայմանների ստեղծումն է:

Մեր գործընկեր վարորդները լավ գիտակցում են, որ ինչքան շատ մենք հաճելի անակնկալներ անենք պատվիրատուներին, այնքան պատվերների քանակը կշատանա: Սա երկկողմանի ձեռնտու գործըթաց է: Մենք ունենք շատ լավ գործընկերներ, որոնք շատ անգամ իրենց սեփական կամքով են հետաքրքիր բաներ մտածում և իրականացնում: Մեր ազգը ընդհանրապես շատ լավն է, ու ես դա լրիվ լուրջ եմ ասում:

gg drivers

gg-ում կյանքն ուրախ է անցնում: Ի՞նչ զվարճալի դեպքեր են պատահում:

Կյանքը շատ ուրախ է, զվարճալի դեպքեր, իհարկե, լինում են, օրինակ մեկ անգամ ինձ հետ է նման դեպք պատահել:

Զանգերի կենտրոնում աշխատելու ընթացքում, ես խառնեցի պատվիրատուին վարորդի հետ և կարծելով, որ խոսում եմ վարորդի հետ, սկսեցի փնովել պատվիրատուին՝ նրան սրիկա անվանելով 🙂 Բախտս բերեց՝ պատվիրատուն հումորի զգացում ուներ:

gg

Հայաստանում ո՞ր ոլորտն ունի ամենից շատ նորարարությունների կարիք:

Կարծում եմ մեծ հնարավորություններ կան բժշկության ոլորտում: Այնտեղ թե՛ սպասարկման որակն է կաղում, թե՛ այն բացարձակ ազատ է: Բայց ցանկացած ոլորտ էլ նորարարությունների կարիք ունի:

Ինչպիսի՞ն եք պատկերացնում gg-ի հեռանկարը:

Շատ հետաքրքիր 🙂 Ընդամենը մի քանի տարում մենք պետք է դառնանք ուժեղ տարածաշրջանային խաղացող:

Մենք արդեն գործում ենք Թբիլիսիում, հաջորդ քայլը պետք է լինի Իրանը: Պարսկաստանից բացի կան բազմաթիվ այլ շուկաներ, որտեղ ցանկություն ունենք ներկա լինելու, և որտեղ մեր կարիքը զգացվում է: Կան նաև հարակից շուկաներ, որտեղ պահանջարկ կա, խոսքը առաքման մասին է:

Խաչատուր Գրիգորյանը

Կարճ ժամանակ հետո արդիական կդառնա նաև Էլեկտրոմոբիլների թեման, որտեղ մենք նույնպես մեծ հնարավորություններ ենք տեսնում:

Մենք կարող ենք փոխել ոչ միայն մեր երկիրը, այլ նաև ամբողջ տարածաշրջանը: Իհարկե դա այսօր մշուշոտ է երևում, սակայն ընդամենը մեկ տարի առաջ մեր մասին շատ քչերը գիտեին:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ուզում են սեփական գործ հիմնել:

Գործել է պետք: Հավատ, աշխատանք և հանգստություն: Եթե այս երեքով առաջնորդվեք, հաստատ լավ է լինելու:

gg-ի բոլոր նորություններին կարող եք հետևել՝ Ֆեյսբուքի էջին միանալով: Վրաստանի բնակիչները կարող են հետևել ggGeorgia-ի էջին: Կայք այցելել, ինչպես նաև ներբեռնել հավելվածները կարող եք հետևյալ հղումով: 

Web   Google Play   iTunes

In this article


Join the Conversation