ՈՒՈՐԵՆ ԲԱՖՖԵԹԻ 7 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Internest.am-ն առաջարկում է ծանոթանալ 20-րդ դարի մեծագույն ներդրողի և ֆինանսական աշխարհի գուրուի՝ Ուորրեն Բաֆֆեթի գաղտնիքներին, որոնք ձեզ համար կարող են բացահայտել փողի իսկական էությունը:

2758
Ուորրեն Բաֆֆեթի խորհուրդները

6 տարեկանում նա 25 ցենտով իր պապիկի խանութից գնեց 6 շիշ Կոկա-Կոլա, իսկ հետո շշերից յուրաքանչյուրը իր ընտանիքի անդամներին վաճառեց 5 ցենտով: Այդ հավելյալ 5 ցենտը Ուորրեն Բաֆֆեթի առաջին շահույթն էր:

Տարօրինակ պրոֆեսորի արտաքինով այս ծերուկը ապրում է Օմահայի իր համեստ տանը, որը ձեռք է բերել 1958 թվականին ընդամենը $31 800-ով, վարում է $700-ով երկրորդ ձեռքից գնած իր Հոնդա մեքենան, բայց նա համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ներդրողն ու աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:

Իր կարողությունը Ուորրեն Բաֆֆեթը վաստակել է գրագետ ու խելացի ներդրումների շնորհիվ: Հարցազրույցներում ու գրքերում նա կիսվում է պարզ ու շատ օգտակար խորհուրդներով բիզնեսում հաջողության հասնելու համար:

ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՎԻՃԱԿ Է

Ես միշտ գիտեի, որ հարուստ եմ լինելու: Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածել դրա վրա:

ՄԻ ՎԵՐՑՐԵՔ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐ

Որքան շուտ դուք հասկանաք, որ սպառողական ապրելակերպը ժամանակակից կյանքի ժանտախտն է՝ հսկա ընկերությունների կողմից ներդրված, այնքան ավելի շուտ կկարողանաք հրաժարվել անպետք իրերից: Միայն հիմարն է այսօր գնում այն, ինչի համար կարող է վճարել միայն վաղը: Մի օր ձեր աշխատանքային օրերը կավարտվեն, իսկ պարտքերը այդպես էլ կմնան:

Նույնը վերաբերվում է նաև պարտքերին, հիպոթեքային վարկերին ու ամեն տեսակ ապառիկներին: Ես տեսել եմ շատ մարդկանց, ովքեր անհաջողության են մատնվել ալկոհոլից կախվածության պատճառով, բայց և տեսել եմ ոչ պակաս մարդկանց, ովքեր սնանկացել են վարկերի հանդեպ հակվածության պատճառով: Եթե դուք բավականաչափ խելացի եք, ապա կկարողանաք գումար աշխատել առանց դրանց:

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՎՃԱՐԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Եթե ուզում եք սովորել խնայել, ապա օգտվեք այս խորհրդից: Մի փորձեք հետ գցել գումար այն ծախսելուց հետո: Գումարը մի կողմ դրեք անմիջապես: Վարձերի և առաջնահերթ ծախսերի գումարն առանձնացնելուց հետո անմիջապես առանձնացրեք նաև խնայողությունների գումարը: Այն, ինչ կմնա, կարող եք ծախսել: Արեք դա այնպես, որ հետդարձի ճանապարհ չունենաք:

ԳԻՆՆ ՈՒ ԱՐԺԵՔԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԲԱՆԸ ՉԵՆ

Շատ ժամանակ առաջ Բեն Գրեմն ինձ ասել է, որ գինը այն է, ինչ դու վճարում ես, իսկ արժեքը այն է, ինչ դու ձեռք ես բերում: Կապ չունի խոսում ենք գուլպաների, թե արժեթղթերի մասին, ես սիրում եմ գնել այն ժամանակ, երբ գինը առավելագույնս ցածր է:

Ես կգնեմ անհավանական ընկերություն՝ սովորական գնով, այլ ոչ թե սովորական ընկերություն՝ անհավանական գնով:

ԱՌԱՏԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՅԼՈՒՄ ԵՆ ՁԵՌՔ ՁԵՌՔԻ ՏՎԱԾ

Այն միլիարդատերերի շարքում, ում ես ճանաչում եմ, չկան այնպիսի մարդիկ, ում փողը փոխած լինի անճանաչելիության աստիճան: Եթե նրանք դրանից առաջ հիմար էին, ապա այժմ դարձել են միլիարդներով հիմարներ: Շատ ունենալու համար պետք է նաև շատ տալ:

Ի դեպ, 2006 թվականին Բաֆֆեթը Բիլլ Գեյթսի և նրա կնոջ բարեգործական հիմնադրամին է փոխանցել 30 միլիարդ դոլար, որը բարեգործության ամբողջ պատմության մեջ ամենամեծ գումարն է եղել:

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՆ

Եթե դուք չեք պլանավորում պահպանել արժեթղթերը 10 տարի, ապա չհամարձակվեք գնել դրանք անգամ 10 րոպեով: Հավաքեք այն ընկերությունների ցանկը, որոնց արժեքը վերջին տարիներին աճել է: Միայն այդ ցանկից ելնելով՝ արեք հետևություններ արժեթղթեր գնելու վերաբերյալ:

Արժեթղթերի ամենօրյա տատանումների վրա չափազանց հեշտ է տանուլ տալ: Եթե գնել եք արժեթղթեր, մի հետևեք դրանց գներին ամեն օր, խնայեք ձեր նյարդերը:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԿԼՈՐԻԿ ՀԱՇԻՎԸ ԲԱՆԿՈՒՄ

Երբ մարդն ապրում է մինչև այն տարիքը, ինչ ես, և շրջապատված է մարդկանցով, ովքեր սիրում են իրեն, դա հենց հաջողությունն է, որ կա: Եվ կարևոր չէ, թե որքան գումար կա նրա բանկային հաշվին:

Ինձ դուր է գալիս շրջել սեփական ինքնաթիռով, բայց տասնյակ տներ ունենալը արդեն բեռ է: Ընկերներն ու առողջությունը իմ կյանքի ամենաթանկ ակտիվներն են:

Նույնքան կարևոր է նաև անել գործ, որը սիրում ես, և անել դա լավ: Ես երբեք չեմ հանդիպել հաջողակ մարդկանց, ում դուր չի գալիս այն, ինչով իրենք զբաղվում են:

In this article


Join the Conversation