15 ՖԻԼՄ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Բոլոր-բոլոր մարդկանց, անգամ ամենաուժեղներին, ամենամոտիվացվածներին երբեմն հարկավոր է լինում օգնություն: Երբեմն կարիք ենք զգում, որ ոչ թե մենք մոտիվացնենք բոլորին, ապացուցենք մեր գաղափարների ու սկզբունքների իրավացիությունը, այլ որ ինչ-որ մտերիմ մեկը ձեռքը դնի մեր ուսին ու ասի, որ ամեն ինչ լավ է լինելու:

18678
15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Այդպիսի իրավիճակներում պարզապես պետք է հանգստանալ և լիցքաթափվել՝ հաճելի ու օգտակար ֆիլմ դիտելով: Մոռացեք ամենօրյա վազքի մասին, կտրվեք ամեն ինչից 1-2 ժամով, իսկ երբ ավարտեք կինոդիտումը, կզգաք, որ կամքի ուժն ու սեփական ուժերի հանդեպ հավատը վերադարձել են, ասես ոչ մի բան էլ չէր եղել նրանց հետ:

ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԵՐԿԻՆՔ / OCTOBER SKY

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 1999
Ժանր: Դրամա, ընտանեկան, կենսագրություն

Երբեմն պետք չէ լսել, թե ինչ են ասում ուրիշները: Դու պետք է լսես միայն ինքդ քեզ:

Սառը պատերազմի ամենաթեժ շրջանում Խորհրդային Միությունը առաջին անգամ արհեստական արբանյակ է արձակում: Փոքրիկ բանվորական քաղաքում ապրող դպրոցական Հոմերի համար այդ իրադարձությունը դառնում է այն կետը, որը անվերադարձ շրջում է նրա կյանքը:

Հակառակվելով հոր կամքին` նա սկսում է զբաղվել հրթիռային տեխնիկայի ուսումնասիրմամբ և մասնագիտանում այդ ոլորտում: Իսկ երբ կա նպատակ, և դու ապրում ես միայն այդ մտքով, ապա քեզ այլևս ոչ մի բան չի կարող կանգնեցնել:

10 ՔԱՅԼ ԴԵՊԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ / 10 ITEMS OR LESS

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, կատակերգություն

Երբեմն կյանքում հարկավոր է լինում փոխել այն երթուղին, որով ընթանում ես:

Ֆիլմի հերոսուհին մշտապես տատանվող և իր կյանքից փոքր-ինչ հիասթափված երիտասարդ աղջիկ է: Իսկ Մորգան Ֆրիմանի հերոսն այս ֆիլմում ազատ, շփվող ու հոգատար մարդ է, և հենց նա է աղջկան ստիպում ոտքի կանգնել, նայել շուրջ բոլորն ու հավատալ սեփական ուժերին: Եթե Մորգան Ֆրիմանի պես մեկը կարողանար նաև մեր կողքին լինել կյանքի որոշ պահերի, հրաշալի կլիներ, այնպես չէ՞:

ՈՒՈԼՏԵՐ ՄԻՏՏԻԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ/ THE SECRET LIFE OF WALTER MITTY

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2013
Ժանր: Մելոդրամա, կատակերգություն, ֆենթեզի

Հերիք է երազեք: Սկսեք ապրել:

Գրասենյակային անհաջողակ աշխատատողի մասին պատմող այս ֆիլմը սովորեցնում է չլինել այնպիսին, ինչպիսին բոլորն են, կոչ է անում չվախենալ, հավատալ սեփական ուժերին ու փոխել աշխարհը:

48-ամյա հոլիվուդյան կատակերգու Բեն Սթիլլերը հրաշալի ներկայացնում է իր հերոսին: Ինչո՞ւ փոքրիկ մարդը չի կարող ունենալ մեծ երազանքներ: Անգամ աննկատ ու համեստ կյանքով ապրող ծառայողը կարող է հերոսական քայլերի գնալ, և սուպերմենի արտաքին ունենալը բոլորովին պարտադիր պայման չէ:

ԱՎԵԼԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՔԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ /STRANGER THAN FICTION

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2006
Ժանր: Մելոդրամա, կատակերգություն, ֆենթեզի

Գրիր իմ մասին նորից:

Հարոլդ Քրիքը տիպիկ հարկային աշխատող է՝ գլխում թվեր, կյանքի ամեն մանրուք՝ նախապես պլանավորված ու համակարգված: Նա կատարյալ ծառայող է, ով, սակայն, վաղուց մոռացել է իր սեփական ցանկությունների ու երազանքների մասին: Եվ ամեն ինչ շատ լավ կլիներ, եթե հանկարծ նրա կյանքը չսկսեր մեկնաբանել ոմն գրողի ձայնը, ով սովորություն ունի իր բոլոր գրքերի հերոսներին «սպանել»:

ՀԵԿՏՈՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ / HECTOR AND THE SEARCH FOR HAPPINESS

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2014
Ժանր: Մելոդրամա, կատակերգություն, արկածային

Բոլորը ցանկանում են գտնել դա:

Հոգեբանը հոգեբանի օգնության կարիք ունի: Թվում է հենց նա պետք է օգնի մարդկանց երջանկություն գտնել, բայց խնդիրն էլ հենց դա է, որ ինքը երջանիկ չէ: Նա իրեն խաբեբա է զգում ու անազնիվ՝ մարդկանց հետ աշխատելիս: Եվ Հեկտորը որոշում է ճանապարհ ընկնել՝ գտնելու իր երջանկությունը: Այն մասին, թե որտեղ և ում հետ երջանկություն գտնել, պատմում է այս ֆիլմը:

ԼԱՔ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ / HAIRSPRAY

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2007
Ժանր: Մյուզիքլ, մելոդրամա, կատակերգություն

Կա ժամանակ ավանդույթների համար, կա ժամանակ արժեքների համար, և կա ժամանակ, երբ պետք է ցնցել աշխարհը:

Բարի և ուրախ մյուզիքլ Թրեյսի անունով թմբլիկ աղջկա մասին, ով երազում է պարուհի դառնալու մասին: Նա սեփական օրինակի միջոցով ապացուցում է, որ կարելի է հաղթահարել բոլոր դժվարությունները և դառնալ հանրահայտ պարային շոուի աստղ: Ի դեպ, աղջկա մոր դերակատարը Ջոն Թրավոլտան է:

ՄԵԾ ՁՈՒԿ / BIG FISH

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2003
Ժանր: Դրամա, ֆենթեզի, արկածային

Արկած այնքան մեծ, որքան մեծ է կյանքը:

Այս ֆիլմ-հեքիաթի հերոսը՝ Էդվարդ Բլումը, իսկական հորինող է: Նա ամեն ինչ տեսնում է յուրովի, իր կյանքի վերելքներն ու անկումները միահյուսում լեգենդների ու առասելների հետ: Բայց չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրն էլ ամեն ինչ ընկալում է այլ կերպ, քան մյուսները: Մեզնից մեկը, գիշերային երկնքին նայելով, կարող է պարզապես երկինք տեսնել, իսկ մյուսը՝ աստղերի անծայրածիր աշխարհ:

ԼԱՎ ՏԱՐԻ / A GOOD YEAR

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, մելոդրամա, կատակերգություն

Երբեմն պետք է փոխել իրավիճակը, որպեսզի հոգում փոփոխություններ լինեն:

Այս ֆիլմը դիտելուց հետո ուզում ես մոռանալ ժամանակի մասին, վայելել ուտելիքը, տեսնել շրջապատող գեղեցկությունը: Ուզում ես կյանքն ընկալել ավելի պարզ, չմտահոգվել մանրուքների մասին և չսգալ այն ամենի համար, ինչ կորցրել ես:

Ֆիլմը սովորեցնում է ապրել և ոչ թե գոյատևել, զգալ և ոչ թե հասկանալ, տեսնել այլ ոչ թե նայել: Պարզապես հրաշալի ֆիլմ կյանքի իրական արժեքների մասին:

127 ԺԱՄ/ 127 HOURS

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2010
Ժանր: Արկածային, կենսագրություն, դրամա

Ամեն վայրկյան նշանակություն ունի:

Արկածների սիրահար լեռնագնացը հերթական անգամ միայնակ բարձրանում է լեռները և հայտնվում մահացու թակարդի մեջ: 127 ժամ մնալով առանց սննդի, ջրի և փրկության հույսի՝ նա կարողանում է իր մեջ ուժ և իրավիճակից ելք գտնել:

Այդ ամբողջ ընթացքում Արոնի մասին անհանգստանալով՝ կինոդիտողն ինք էլ սկսում է մտահոգվել այն մասին, թե ինչ է ինքը սխալ անում և ինչ է ուզում հասցնել իրականություն դարձնել իր կյանքի ընթացքում: Հրաշալի տեսարաններ և ոգեշնչող երաժշտություն են սպասում այս ֆիլմը դիտողներին:

ԲԻԼԼԻ ԷԼԻՈԹ/ BILLY ELLIOT

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2010
Ժանր: Դրամա, կատակերգություն, երաժշտություն

Մեզնից յուրաքանչյուրի մեջ առանձնահատուկ տաղանդ կա թաքնված: Խնդիրը այդ տաղանդը գտնելն է:

Ինչո՞վ պետք է հետաքրքրվի հանքափորի տղան: Միանշանակ ըմբշամարտով, այստեղ կասկածներ չեն կարող լինել: Մինչդեռ տղան սիրահարված է … բալետին: Եվ դա բոլորովին էլ կատակ չէ: Դա նրան ամենանվիրական երազանքն է:

Այս ֆիլմը խորոհւրդ ենք տալիս դիտեն նրանց, ովքեր հոգնել են իրենց հարազատների ու մտերիմների մեջ աջակցություն փնտրելուց:

ԲԱԳԵՐ ՎԱՆՍԻ ԼԵԳԵՆԴԸ / THE LEGEND OF BAGGER VANCE

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2000
Ժանր: Դրամա, մելոդրամա, սպորտ

Որոշ բաներ հնարավոր չէ սովորել, դրանք պետք է հիշել:

Պատերազմի վետերան Ռաննուլֆ Ջուննահը մի ժամանակ ողջ Սավաննայի ամենալավ գոլֆ խաղացողն էր: Բայց պատերազմից նա վերադարձել է՝ ուրիշ մարդ դարձած: Նա իրեն մոլորված ու միայնակ է զգում և ուժ չունի իր աստղային ճանապարհը շարունակելու համար: Բայց հանկարծ նրա կյանքում հայտնվում է խորհրդավոր Բագեր Վանսը, ով օգնում է նրան նորից հավատալ ինքն իրեն:

ՋՈՒՐ ՓՂԵՐԻ ՀԱՄԱՐ / WATER FOR ELEPHANTS

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2011
Ժանր: Դրամա, մելոդրամա

Կյանքը ամենատեսարժան ներկայացումն է ողջ երկրագնդի վրա:

Ջեյքոբը մեծ ծրագրեր էր կազմել իր կյանքի համար: Նա արդեն ամեն ինչ պատկերացրել էր ու պլանավորել: Մնում էր միայն հանձնել ավարտական քննությունը, և ամեն ինչ հրաշալի կլիներ: Բայց Ջեյքոբի ծնողների մահը ամեն ինչ փոխում է: Բանկը վերցնում է տունը, չկա գումար, և չկա աշխատանք:

Ֆիլմը սիրո մասին է, բարության և մտերիմների հանդեպ հոգատարության մասին, սեփական ուժերին հավատալու և կյանքը փոխելու ձգտման մասին:

ԵՐԵՔ ԱՊՈՒՇ / 3 IDIOTS

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2009
Ժանր: Դրամա, կատակերգություն

Եթե կարծում եք, որ հնդկական ֆիլմը միայն անձրևի տակ սիրո մասին եգերից է բաղկացած, ապա այս ֆիլմը դիտելով՝ կարող եք փոխել ձեր կարծիքը:

Ֆիլմի երկու հերոսները ուսանողներ են, որոնցից մեկը համալսարան է ընդունվել հոր պնդմամբ՝ հակառակ իր երազանքի, մյուսը՝ բարձր վարձատրվող ախատանք գտնելու համար: Ամեն մեկն իր վախերով ու խնդիրներով: Բայց ահա հայտնվում է երրորդ հերոսը, որին կոչում են Ռանչո: Նա բոլորովին նման չէ մյուս ուսանողներին և սովորեցնում է նրանց լինել այնպիսին, ինչպիսին կան և հետևել սեփական երազանքներին:

ՍԱ ՇԱՏ ԶՎԱՐՃԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է / IT’S KIND OF A FUNNY STORY

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 2010
Ժանր: Դրամա, կատակերգություն

Եթե դու չես ապրում, դու պարզապես մահանում ես:

Քրեյգը 16 տարեկան է: Նա ունի խնդիրներ դպրոցում, տանը, նրա մոտ ոչինչ չի ստացվում աղջիկների հարցում: Այս ամենը նրան բավարար է թվում ինքնասպան լինելու համար: Բայց 16 տարեկանոմ մահանալն էլ մի բան չէ: Եվ նա դիմում է հոգեբանական կենտրոն:

Արդյունքում ֆիլմը վերածվում է մի հրաշալի պատմության այն մասին, թե ինչպես է պետք ապրել՝ թռչել, վազել, ճանապարհորդել, կինո գնալ, երաժշտություն լսել, երազանքներ իրականացնել, հնարավորություններ փնտրել, ընտրություն կատարել: Մի խոսքով՝ ապրել…

ԳԱԹԹԱԿԱ / GATTAKA

15 ֆիլմ սեփական ուժերին հավատալու համար

Տարեթիվ: 1997
Ժանր: Դրամա, գիտական ֆանտաստիկա

Ես չեմ խնայում ուժեր հետդարձի ճանապարհի համար:

Ֆիլմում հրաշալի գաղափար է ներկայացված, այն է՝ կապ չունի, թե ինչ պայմաններում ես դու ծնվել ու մեծացել, ինչպիսին է քեզ մանկուց համարել քո շրջապատը: Կարևոր է միայն այն, ինչ դու ինքդ գիտես, ինչ դու իրականում ես ներկայացնում քեզից: Սեփական ուժերի հանդեպ հավատը իրական հրաշքներ կարող է գործել:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին