10 ՀՐԱՇԱԼԻ ՀՆԱՐՔ, ՈՐՈՆՔ ԱՐԺԵ ԿԻՐԱՌԵԼ YOUTUBE-ԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ

Internest.am-ն առաջարկում է տեղեկանալ YouTube-ի պարզ ու օգտակար հնարքների մասին՝ ինչպես տեսանյութ ներբեռնել, ինչպես որոշել դրա մեջ հնչող երաժշտությունը, ինչպես դիտել տեսանյութը՝ համապատասխան վայրկյանից սկսած, արագեցված կամ դանդաղեցած, ինչպես տեսանյութից gif պատրաստել և այլն, և այլն:

3996
YouTube

Այսօր ամեն ինչ կարելի է գտնել ու սովորել YouTube-ում՝ խոհարարական բաղադրատոմսերից մինչև ծրագրավորում, սիրելի երգերից ու հաղորդումներից մինչ ֆիլմեր ու դասընթացներ և շատ ավելին: YouTube-ի ակտիվ օգտատերերի համար ներկայացնում ենք մի քանի օգտակար հնարք, որոնք ձեզ թույլ կտան կիրառել այս վիդեոհոսթինգի բոլոր հնարավորությունները:

Այս գործիքների միջոցով կարելի է տեսանյութերի դիտումը դարձնել էլ ավելի հարմարավետ ու ստանալ հենց այն, ինչ ձեզ հարկավոր էր:

ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ

հնարքներ Youtube-ից օգտվելու համար

Եթե տեսանյութը երկար է ձգվում, իսկ ձեզ հարկավոր է ներկայացնել դրա փոքր հատվածը միայն, ապա դա անելը շատ հեշտ է: Պարզապես տեսանյութը բացելուց հետո սեղմեք մկնիկի աջ կոճակը և ընտրեք “Copy video URL at current time” տարբերակը: Հղումը կարող եք ուղարկել ձեր ըկերներին, և նրանք տեսանյութը բացելիս կսկսեն դիտել ձեր նշած հատվածից:

ԴԱՆԴԱՂԵՑՎԱԾ ԴԻՏՈՒՄ

հնարքներ Youtube-ից օգտվելու համար

Երբ ուսուցողական տեսանյութ եք դիտում, շատ հաճախ հնարավոր է՝ կարիք լինի այն դիտել դանդաղեցված տեմպով, որպեսզի բաց չթողնեք կարևոր մանրամասները: Հնարավոր է նաև հակառակ տարբերակը, երբ կարիք լինի արագացված տարբերակով աչքի անցկացնել: Դրա համար պարզապես պետք է տեսանյութի ներքևում՝ կարգավորումների բաժնում, ընտրել արագության գործառույթը և նշել համապատասխան արագությունը՝ ավելի արագ կամ ավելի դանդաղ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԲԵՌՆՈՒՄ

հնարքներ Youtube-ից օգտվելու համարԻնտերնետում բազմաթիվ ռեսուրսներ կան YouTube-ից տեսանյութ ներբեռնելու համար, բայց, կարծում ենք, արժե հիշել դրանցից ամենահեշտը: Ձեզնից միայն կպահանջվի հղման սկզբում դնել “ss” տառերը, և դուք անմիջապես կվերահասցեավորվեք դեպի այն էջը, որտեղից կարող եք ընտրել տեսանյութի ձևաչափն ու ներբեռնել այն:

https://www.ssyoutube.com/watch?v=fOViR8tMaC4

ԳՈՎԱԶԴԻ ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՋԱՏՈՒՄ

Այս չափազանց նյարդայնացնող երևույթը կարելի է հեշությամբ անջատել, հատկապես եթե տեսանյութի հեղինակը չարաշահում է այդ հնարավորությունը:

հնարքներ Youtube-ից օգտվելու համար

Յուրաքանչյուր տեսանյութի ներքևում՝ կարգավորումների բաժնում, դուք կարող եք անջատել գովազդներն ու հայտարարությունները տվյալ տեսանյութի համար, իսկ եթե առհասարակ չեք ցանկանում, որ ձեզ գովազդային հայտարարություններ ցուցադրվեն, ապա պետք է անել հետևյալ պարզ քայլերը: Էջի վերին աջ անկյունում սեղմեք ձեր նկարի վրա, ապա՝ կարգավորումների պտուտակի վրա: Բացված նոր էջի ձախ կողմում ընտրեք Playback բաժինը և հանեք նշումը համապատասխան վանդակից:

GIF-Ի ՍՏԵՂԾՈՒՄ ՏԵՍԱՆՅՈՒԹԻՑ

Youtube 5Տեսանյութից Gif ստեղծելը բոլորովին էլ դժվար չէ: հարկավոր է պարզապես “gif” բառը դնել YouTube-ի հղման սկզբում:

հնարքներ Youtube-ից օգտվելու համար

Դուք կվերահասցեավորվեք դեպի GIF YouTube, որտեղ հեշտությամբ կարող եք ընտրել gif-ի սկիզբն ու ավարտը ու վերնագրել այն:

ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ԱՎՏՈՄԱՏ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ

Նույն տեսանյութը կամ երգը ավտոմատ կրկնելու, նորից դիտելու կամ լսելու համար հարկավոր է պարզապես դնել “repeat” բառը հղման մեջ՝ youtube և .com բառերի միջև:

հնարքներ Youtube-ից օգտվելու համար

ԿԱՏԱՐՈՂԻ PLAYLIST-ԵՐԻ ԱՐԱԳ ՈՐՈՆՈՒՄ

հնարքներ Youtube-ից օգտվելու համար

Եթե ուզում եք անմիջապես գտնել տվյալ երգչի կամ խմբի playlist-երը, ապա որոնման տողում պարզապես կատարողի անունից առաջ դրեք վանդականիշ: YouTube-ը միանգամից կառաջարկի ձեզ բոլոր playlist-երը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՄԵՋ ՀՆՉՈՂ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

հնարքներ Youtube-ից օգտվելու համար

MooMa.sh կայքը YouTube-ի, Dailymotion-ի և Vimeo-ի համար մոտավորապես նույն գործառույթն է կատարում, ինչ Shazam հավելվածը՝ սմարթֆոնների: Այն կարող է որոշել, թե ինչ երաժշտություն կամ երգ է հնչում ձեր նշած տեսանյութի մեջ: Հարկավոր է պարզապես հղումը տեղադրել MooMa.sh-ի որոնման տողում:

ԿԱՐԱՈԿԵ

հնարքներ Youtube-ից օգտվելու համար

Musixmatch-ը անվճար հավելված է iOS-ի, Android-ի ու Windows Phone-ի համար, և միիևնույն ժամանակ հավելված Chrome բրաուզերի համար, որը ավելացնում է երգերի տեքստերը տեսանյութի վրա: Հավելվածի բազայում կա ավելի քան 7 միլիոն երգի տեքստեր աշխարհի 32 լեզուներով:

ՓՈՐՁԵՔ ՕԳՏՎԵԼ ՆԱԵՎ ԱՅՍ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Մեկ կոճակի սեղմումով կարող եք կատարել հետևյալ գործողությունները.

k – դադարացրեք տեսանյութը կամ նորից միացրեք
j – տեսնայութը հետ տվեք 10 վայրկյանով
l – տեսանյութն առաջ տվեք 10 վայրկյանով
m – անջատեք ձայնը
0 թիվը – սկսեք տեսանյութը դիտել ամենասկզից
1-ից 9 – տեղափոխվեք տեսնայութի համապատասխան հատավծը՝ 10% – 90%

Երբ տեսանյութում միանա տեքստ.

+ մեծացրեք տառաչափը
փոքրացրեք տառաչափը

Հուսով ենք այս փոքրիկ ու օգտակար հնարքները կօգնեն ձեզ օգտագործել YouTube-ի բոլոր հնարավորությունները:

In this article


Join the Conversation