5 ԱՆՁՆԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Աշխարհահռչակ բիզնես թրեյներ և խորհրդատու Բրայան Թրեյսին վստահեցնում է, որ կա հինգ կարևորագույն անձնական որակ, որոնք պարտադիր են հաջողության հասնելու համար: Մենք պետք է սովորենք զարգացնել դրանք, որպեսզի ունենանք ավելի մեծ ձեռքբերումներ մեր կյանքում և կարիերայում:

4232
5 անձնական որակներ հաջողության հասնելու համար

1980-ական թվականների կեսերին «Gallup» ընկերությունը անց է կացրել հաջողության պատճառների ուսումնասիրման թեմայով թերևս ամենամեծ ուսումնասիրություններից մեկը: Նրանք ընտրել են 1500 կին ու տղամարդ, ում անուններն ու կենսագրություններն ընդգրկված են եղել «Marquis Who’s Who» հրատարակության մեջ: Վերջինս ամենահարգված կատալոգային գրքերի տպագրությունն է ԱՄՆ-ում, որը ներկայացնում է այս կամ այն ոլորտում ամենահայտնի մարդկանց:

Ուսումնասիրողները հարցրել են այդ մարդկանց, թե որոնք էին այն հիմնական պատճառները, որոնք օգնել են իրենց դառնալ այդքան հայտնի ու հարգված: Խմբում ներառված են եղել Նոբելյան մրցանակի թեկնածուներ, բուհերի ռեկտորներ, Fortune 500-ում ներառված ընկերությունների ղեկավարներ, ձեռնարկատերեր, հայտանգործողներ և անգամ դպրոցական ֆուտբոլային թիմի մի մարզիչ:

Մի քանի ամիս տևած հետազոտությունների ու հարցազրույցների արդյունքում արվել են հետևություններ ու առանձնացվել են ամենակարևոր անձնական որակները, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար: Ի դեպ, այս ուսումնասիրության արդյունքները համապատասխանել են նաև նախորդ տարիների հետազոտությունների արդյունքներին:

ՍՏԱՓ ՄՏԱԾԵՔ

Հարցման մասնակիցները սթափ միտքը բնորոշել հետևյալ կերպ. «Դա կարևորն անկարևորից տարբերելու, խնդրի մեջ լուծում գտնելու և որոշումներ կայացնելու կարողությունն է, ինչպես նաև կանգ չառնելու ու անիմաստ մանրուքների վրա չշեղվելու ունակությունը»:   

Մասնակիցների մյուս մասը սթափ մտքի մասին նշել են, որ դա սեփական փորձի վրա սովորելու և դրանից դասեր քաղելու կարողությունն է:

Ստափ մտածողությունը մարդու անձնական որակների այն հիմնաքարն է, որը թույլ է տալիս նրան դառնալ ավելի ու ավելի արդյունավետ ժամանակի ընթացքում:

ԵՂԵՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՅՆ ԳՈՐԾՈՒՄ, ՈՐՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՔ

Առավել հաջողակ մարդիկ լավ գիտեն այն, ինչ անում են, և վստահ են, որ դա անում են բոլորից լավ: Նրանք սովորում են՝ միևնույն ժամանակ գործնականում ապացուցելով, որ հրաշալի տիրապետում են իրենց գործին այնքան ժամանակ, մինչև գործընկերների ու մյուսների կողմից ճանաչվում են լավագույնը իրենց ոլորտում:

Այդ զգացողությունը, որ դու պետք է անես և անում ես քո գործը բոլորից լավ, պարզապես պարտադիր պայման է ավելի լավ կյանքի ու հաջողության հասնելու համար:

ՀԱՄՈԶՎԱԾ ԵՂԵՔ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՄԵՋ

Այս մարդիկ, խնդրահարույց իրավիճակներում հայտնվելով, ամենից առաջ իրենց մեջ են փնտրում լուծումները: Նրանք հարգում են մյուսներին և շրջապատին մեղադրելուց առաջ վերցնում են անձնական պատասխանատվություն այդ ամենի համար:

Նրանք չեն մեղադրում, չեն արդարանում, երբ գործերը վատ են ընթանում: Այս մարդիկ իրենց կյանքի կերտող ուժը համարում են իրենք իրենց: Նրանք դժվարագույն խնդիրների լուծումը կամավոր վերցնում են իրենց վրա և պատասխանատվություն են կրում, եթե ինչ-որ բան պետք է ի կատար ածվի:

ԲԱՆԱԿԱՆԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԻՆՏԵԼԵԿՏԸ ԱՎԵԼԻՆ ԵՆ, ՔԱՆ ՊԱՐԶԱՊԵՍ IQ-Ն

Ինտելեկտը պարտադիր պայման է ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ դա բոորովին էլ կապված չէ IQ-ի հետ:

Այսօր հաջողակ համարվող մարդկանց զգալի մասը դպրոցում շատ վատ է սովորել: Նրանք ստացել են ցածր գնահատականներ, չեն ավարտել համալսարանն ու անգամ միջնակարգ դպրոցը:

Հետազոտության մասնակիցներից մեկն անգամ գրել ու կարդալ չգիտեր և, այնուամենայնիվ, առանց համալսարանում սովորելու հասել էր հաջողության՝ փոխհատուցելով դա նրանով, որ գիտեր, թե ում և ինչ հանձնարարեր անել:

ԿԵՆՏՐՈՆԱՑԵՔ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՎՐԱ

Հաջողակ մարդիկ վստահ են, որ իրենք կարող են անել ցանկացած գործ, անկախ դրա տեսակից, և հասնել անհրաժեշտ արդյունքների: Նրանք միշտ մարտական են տրամադրված արդյունքների հանդեպ և սովոր են շատ արագ գործի անցնել: Նրանք զարգացրել են իրենց մեջ արագ արձագանքելու կարողություն այն ամենի հանդեպ, ինչը պետք է արվի:

Լավագույն աշխատատեղերը հենց նրանց են հասանելի: Աշխարհը նախընտրում է  մի կողմ քաշվել և ճանապարհը զիջել այն մարդուն, ով գիտի թե ինչ և ինչպես է ցանկանում անել:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՀԱՄԱՐ

  1. Պատմեք այս ամենի մասին առնվազն 5 մարդու:
  2. Վերլուծեք ձեր կյանքի այն ոլորտները, որտեղ վերջին կես տարվա ընթացքում դուք լավագույնն եք եղել: Նշեք այն 5 անձնական որակները, որոնք ձեզ օգնել են լինել այդպիսին:
  3. Հիշեք այն իրավիճակները, երբ չեք կարողացել առավելագույն արդյունքների հասնել: Ի՞նչն է ձեզ խանգարել: Ի՞նչ կարող եք փոխել, բարելավել ավելի լավ արդյունների հասնելու համար:
  4. Որոշեք այն գործը, որը ձեզ համար այս պահին առավել կարևոր է, և գրի առեք այն քայլերը, որոնք ձեզ կհանգեցնեն առավելագույն արդյունքներին:

Իսկ ո՞ր անձնական որակներն են օգնում հենց ձեզ կյանքում հաջողությունների հասնելու համար: Գրեք այդ մասին մեկնաբանություններում: 

Խորհուրդները՝ Իցխակ Պինտոսևիչի

In this article


Join the Conversation