ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՁԱԽՈՂՈՒՄՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԱՌԱՋՆՈՐԴ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Պարտությունների մեջ ոչ դրական բան չկա: Բայց միևնույն ժամանակ անհաջողություններից խուսափելու փորձը նույնքան վատ է, քանի որ այդպես դուք ռիսկի չեք գնում հաջողության հասնելու համար:

1509
Ինչպես են ձախողումները ավելի լավ առաջնորդ ձևավորում

Ձախողումն այնպիսի բան չէ, որը հատուկ փնտրես, բայց և այնպիսի բան չէ, որից արժե վախենալ:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նոր հիմնված ընկերությունների 90%-ը անհաջողության են մատնվում առաջին 5 տարիների ընթացքում: Միևնույն ժամանակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ վիճակագրության վրա կենտրոնանալը շատ ավելի հավանական է դարնձնում անհաջողության մատնվելը:

Ձախողվեք այն ոլորտներում, որտեղ պետք է, բայց մի կենտրոնացեք անհաջողությունների վրա, քանի որ այդ ձախողումներն ու անհաջողությունները ձեզ ավելի լավ ղեկավար են դարձնում և ահա թե ինչու…

ՁԱԽՈՂՈՒՄԸ ԱՌԱՋՆՈՐԴ Է ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Նրանք, ովքեր երբեք չեն ընկել ու երբեք ռիսկի չեն գնացել, միշտ կգտնեն պատասխանատվությունից խուսափելու տարբերակներ: Աշխարհի մեծագույն առաջնորդները ձևավորվել են անկումների ու անհաջողությունների շնորհիվ:

Նայեք, օրինակ, Google-ի ղեկավարներին: Քոլեջից դուրս մնալը շատերը կհամարեին անհաջողություն, բայց հենց այդ անհաջողությունից հետո տղաները ստեղծեցին պատմական նշանակության իրենց ընկերությունը: Կարևորն այն է, թե դուք ինչպես եք արձագանքում այդ անկումներին:

ԴՈՒՔ ԵՎ ՁԵՐ ԲԻԶՆԵՍԸ ԱՎԵԼԻ ԴԻՄԱՑԿՈՒՆ ԵՔ ԴԱՌՆՈՒՄ

Դիմացկունությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ պետք է գործեք ճնշման տակ և այն ժամանակ, երբ պետք է հերթական հիասթափությունից հետո ոտքի կանգնեք: Միակ հնարավորությունն ավելի դիմացկուն դառնալու համար ընկնելուց չվախենալն է:

Չկան առաջնորդներ, որոնք ծնվել են այդպիսին լինելու համար: Առաջնորդ դառնում են, և այդպիսի անհատներին կերտում են նաև անհաջողությունները, որոնք նրանց դարձնում են դիմացկուն ու ճկուն, սովորեցնում են դիմակայել ու կանգուն մնալ անգամ դժվար ժամանակներում:

ԴՈՒՔ ԿՀԱՍԿԱՆԱՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՇԽԱՏՈՒՄ

Հաջողության հասնելու միակ հնարավորությունը «քառակուսի» սահմաններից դուրս մտածելու ծարավ ունենալն է: Կրկնելով այն, ինչ արդեն արել են՝ դուք չեք ունենա այն ձեռնարկությունը, որի մասին երազում եք: Դա միայն ճանապարհի կեսը կլինի:

Որպեսզի հասկանաք, թե ինչպես է աշխատում ամեն ինչ, դուք պետք է փորձեք: Եթե ձախողումներից վախենում եք, ապա երբեք ավելի առաջ չեք գնա, քան ուրիշները: Ձախողումը կսովորեցնի ձեզ, թե ինչպես է «աշխատում» այս կամ այն բանը: Դուք կփորձեք մի բան, որ նախկինում չէիք արել, և եթե նույնիսկ այդ անգամ ձախողվեք, դա ձեզ կսովորեցնի ինչպես հասնել առավել շատ արդյունքների հաջորդ անգամ:

ՁԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻ ԿՈՒՆԵՆԱՆ

Բոլորովին էլ հաճելի չէ աշխատել մի մարդու մոտ, ով կարծում է, որ ինքը երբեք ու ոչ մի հարցում չի սխալվում: Այսպիսի ղեկավարները, որպես կանոն, անհաջողության դեպքում ամեն ինչ բարդում են մենեջերների ու աշխատակիցների վրա կամ այնպիսի դիրք են ընդունում, ասես ոչինչ էլ չի եղել: Դա շատ վատ հատկանիշ է:

Աշխատակիցները, որոնք տեսնում են, որ իրենց առաջնորդը կարող է նաև սայթաքել կամ ձախողվել, չեն նայի նրան վերևից: Ընդհակառակը, դա նրանց նույնպես կոգևորի նոր բաներ փորձել ընկերությանն առավել օգտակար լինելու համար, քանի որ վստահ կլինեն, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, իրենք չեն կորցնի իրենց աշխատատեղը: Ընկերություններին մեծ հաջողություններ բերած շատ գաղափարներ առաջարկվել են ոչ թե ղեկավարների, այլ սովորական աշխատողների կողմից:

Անշուշտ, սա պատճառ չէ անընդհատ անհաջողություն ու ձախողում փնտրելու համար: Պետք է հիշել, որ նա, ով անընդհատ ընկնում է առանց հաջողության, պարզապես վատ առաջնորդ է:

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ

Որպեսզի իսկապես լավ առաջնորդ լինեք, դուք պետք է հանգիստ լինեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Հանճարեղ առաջնորդները այդպիսի իրավիճակներում առաջին հերթին տեսնում են սովորելու հնարավորություն: Քանի դեռ դուք սովորում եք ձեր սխալների վրա, ուրեմն անհաջողությունը մի բան արժե:

Մի հակառակվեք անհաջողություններին. գուցե դա այն որոշիչ կետն է, որը կշրջի ձեր ու ձեր ընկերության ուղղությունը դեպի ավելի լավ ու հաջողակ ճանապարհ:

Աղբյուր

In this article


Join the Conversation