facebook

7 ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳՐՔԵՐ ՀԱՋՈՂԱԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Առաջատար ընկերություններ կան տնտեսության բոլոր ոլորտներում: Նրանք միշտ ուշադրության կենտրոնում են. այլ ընկերություններ ու պարզապես անհատներ անընդհատ փորձում են հասկանալ, թե որն է նրանց հաջողության գաղտնիքը, ցանկանում են փոխառել նրանց փորձն ու նույնպես ստեղծել երևելի մի բան:

2314
7 հետաքրքիր գրքեր հաջողակ ընկերությունների մասին

Internest.am-ն առաջարկում է ծանոթանալ այս չափազանց հետաքրքիր գրքերին, որոնք պատմում են լեգենդար բրենդների ու հաջողակ ընկերությունների մասին: Այս գրքերից յուրաքանչյուրը կարող է ձեզ համար հաջողության գաղտնիքներ բացահայտել, օգնել հիմնել ձեր ընկերությունը և գրել արդեն սեփական հաջողության պատմությունը:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍԵՐ ԵՆ ԲԵՐՈՒՄ

Ռանջենդրա Սիսիոդա, Դևիդ Բ. Վոլֆ, Ջանգիշ Նեթ

գրքեր հաջողակ ընկերություններիԱռավել հաջողակ ընկերությունները այսօր փորձում են մարդկանց տալ ավելին, քան ապրանքներն են՝ սեր, անկեղծություն, ուրախություն: Նրանք ստեղծում են հոգևոր ու սոցիալական արժեքներ և չեն մտածում միայն իրենց եկամտի մասին:

Այս գիրքն այն մասին է, թե ինչպես գրավել հաճախորդի սիրտը, այլ ոչ միայն դրամապանակը, ինչպես համադրել բիզնես բոլոր կողմերի ներկայացուցիչների հետաքրքրությունները այնպես, որ ոչ մի կողմ պարտված չմնա:

Այս գիրքն այն ընկերությունների մասին է, որոնք աշխարհն ավելի լավն են դարձնում: Գիրքը ապացուցում է ղեկավարներին, որ նրանք ևս պարտավոր եք այդ կերպ վարվել, որպեսզի ժամանակակից բիզնես մշակույթից դուրս չմնան: Այն օգնում է գտնել ճիշտ ճանապարհ անկախ այն բանից, թե որքան դժվար վիճակում է գտնվում ընկերությունն այսօր:

ԿՈԿԱ-ԿՈԼԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ

Նևիլ Իսդելլ, Դևիդ Բիզլի

գրքեր հաջողակ ընկերություններիՆևիլ Իսդելլը, ով Կոկա-Կոլայի նախկին գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահն է, պատմում է ընկերության վերածննդի ու ծաղկման չափազանց հետաքրքիր պատմությունը:

Թերևս Կոկա-Կոլա բրենդի երկրպագուների մեծ մասը չգիտի, թե որքան դժվար իրավիճակում է հայտնվել այն 2000-ական թվականների կեսերին: Այս գիրք կարդալով կարելի է իմանալ օրինակ, թե ինչպես է Կոկա-Կոլան մուտք գործել ԽՍՀՄ տարածք, իսկ դրա փլուզումից հետո մաֆիոզական քաշքշուկների մեջ կարողացել կառուցել իր առաջին գործարանը, իմանալ Պեպսիի հետ մրցակցության ու բիզնեսում անփոխարինելի մարդկանց մասին և այն մասի,ն թե որքան բան կա թաքնված «Ընդմիշտ Կոկա-Կոլա» լոզունգի հետևում:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՈՎ: ԶՐՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻԼԻԱՐԴ

Թոնի Շեյ

գրքեր հաջողակ ընկերություններիԳիրքն այն մասին է, թե ինչպես Թոնի Շեյը դարձավ բիզնեսմեն 9 տարեկանում՝ սկսելով ֆերմայում որդեր բազմացնելուց, և այն մասին, թե ինչպես ավելի ուշ նրա կողմից հիմնադրվեց Zappos ընկերությունը, որը հետագայում գնվեց Amazon-ի կողմից 1.2 միլիարդ դոլարով: Սա թերևս ամենակենսուրախ, տպավորիչ և օգտակար գործնական գրքերից մեկն է:

Հեղինակի մեծ տաղանդի շնորհիվ այն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ ու թեթևությամբ: Նա պատմում է իր անցած ճանապարհի, սխալների ու որոշումների, ստացած դասերի, բիզնես կառուցելու և բրենդ ստեղծելու գաղտնիքների մասին: Թոնի Շեյը անկեղծորեն խորհուրդ է տալիս ընթերցողներին, թե ինչից արժե խուսափել, ինչպես կորպորատիվ մշակույթ ձևավորել ու աշխատակիցներին ավելի երջանիկ ու վստահ դարձնել՝ այդպիսով բարձրացնելով նաև ընկերության արդյունավետությունն ու վաճառքները:

Գիրքը սովորեցնում է, թե ինչպես ոգեշնչում և աշխատանքի մեջ երջանկություն գտնել, ինչպես հավասարակշռել հարստությունը, աշխատանքն ու երջանկությունը:

ՍՏԵՂԾՎԱԾ Է ԱՄՆ-ՈՒՄ: ԻՆՉՊԵՍ ԵՍ ՍՏԵՂԾԵՑԻ WAL-MART-Ը

Ս. Ուոլթոն,  Հ. Նովակ

գրքեր հաջողակ ընկերություններիՍեմ Ուոլթոնը 20-րդ դարի մանրածախ առևտրի իսկական արքան է: Ընդամենը մի քանի տասնամյակում նա արվարձանային քաղաքի իր փոքրիկ խանութը վերածեց խոշորագույն մանրախած առևտրի ցանցի:

Իր այս գրքում նա խոսում է ոգեշնչման, համարձակության, լավատեսության ու ծանր աշխատանքի մասին, որը նրան թույլ տվեց «սանձել» իր երազանքն ու դրանով առաջ ընթանալ դեպի համաշխարհային բիզնեսի բարձունքներ:

Այս գիրքը պարզապես success story չէ,. այն յուրատեսակ ուղեցույց է բիզնեսի կառավարման համար՝ գրված ոլորտի պրոֆեսիոնալի կողմից: Չափազանց համեստ, բայց միշտ վստահ սեփական ուժերի ու հնարավորությունների վրա՝ Սեմ Ուոլթոնը կիսվում է իր արած հետևությունենրով և ազնիվ ու անկեղծ պատմում է խոշոր բիզնեսի կառավարման կանոնների մասին:

ԻՄ ԿՅԱՆՔԸ, ԻՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Հենրի Ֆորդ

գրքեր հաջողակ ընկերություններիՀենրի Ֆորդը պատմության մեջ մնացել է որպես աշխարհի ամենաազնիվ միլիադրատերերից մեկը: Նա սխալվել է, կորցրել է ամբողջ կարողությունը, նորից հարստացել, հաղթել ու տանուլ տվել դատական հայցեր, դուրս հանել ԱՄՆ-ն մեծ դեպրեսիայից, և դարձել հզոր տնտեսության իրական խորհրդանիշ մարդկության ողջ պատմության ընթացքում:

Նրա գաղափարներն ու սկզբուքնները, որ նկարագրված են այս հանրահայտ գրքում, ներդրվել են բազմաթիվ ընկերությունների գործունեության մեջ և արժանի են բոլոր այն մարդկանց ուշադրությանը, ովքեր հիմնում են սեփական գործը:

ԲԱՆԸ ՍՈՒՐՃԻ ՄԵՋ ՉԷ: STARBUCKS-Ի ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հ. Բեհար, Ջ. Գոլդսթեյն


«Եթե աճեցնեք մարդկանց, նրանք կաճեցնեն բիզնեսը: Սա է իրականությունը և առհասարակ ամենակարևոր բանը»:

Հովարդ Բեհար

գրքեր հաջողակ ընկերություններիԳիրքն այն մասին է, որ ընկերությունը պետք է առաջին հերթին նայի իր աշխատակիցներին և իր հաճախորդներին որպես մարդկանց, և այդ դեպքում ամեն ինչ ճիշտ հունով կընթանա:

Եթե ղեկավարը վերաբերվում է աշխատակիցներին որպես գործընկերների, այլ ոչ թե որպես իր ռեսուրսներից մեկին, ապա հասնում է ֆանտաստիկ արդյունքների: Եթե նա հաճախորդներին դիտարկում է ոչ թե որպես եկամտի աղբյուր, այլ մարդիկ, ում ինքը ծառայություն է մատուցում, ապա այդ մարդիկ կվերադառնան նրա մոտ նորից ու նորից:

Գրքի հեղինակը Starbucks-ի նախկին ղեկավարն է: Նա պատմում է այնպիսի հետաքքիր մանրամասներ ընկերության ներքին մշակույթից, որ ոչ մի այլ տեղ չեք հանդիպի, ինչպես նաև կիսվում է յուրաքանչյուր առաջնորդի համար անհրաժեշտ սկզբունքներով հաջողության հասնելու համար:

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ: ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ

Թոմաս Փիթերս, Ռոբերտ Ուոթերման

գրքեր հաջողակ ընկերություններիԹոմաս Փիթերսի ու Ռոբերտ Ուոթերմանի գիրքը իսկական բեսթսելլեր է և դասական գրականություն կառավարման մասին: Գրքում ներկայացված հաջողության ութ սկզբունքները որոշել են կառավարման ոլորտի զարգացման ուղղությունը. դրանց ծանոթ է արևմտյան գրեթե յուրաքանչյուր ընկերության ղեկավար: Դրանք ուսումնասիրվում են MBA ծրագրերում, տնտեսագիտական ու կառավարման ֆակուլտետներում:

Գիրքը գրված է առաջատար ընկերությունների հաջողության սկզբունքների լայնածավալ ուսումնասիրության հիման վրա և տալիս է գործնական խորհուրդներ արդյունավետ բիզնեսի կառուցման համար: Գրվածքի ոճով, փաստարկներով, հետևություններով, համոզիչ օրինակներով այն կառավարման մասին որակյալ և օգտակար գրքի կատարյալ նմուշ է: Նշենք, որ «Կատարելության փնտրտուքների մեջ» գիրքը ներառված է նաև աշխարհի լավագույն 20 գործնական գրքերի ցանկում՝ ըստ Forbes ամսագրի:

In this article


Join the Conversation