8 ԵՐԵՎՈՒՅԹ, ՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԵՆ ԳՈՎԱԶԴՆԵՐԸ

Ամեն օր մենք տասնյակ գովազդներ ենք դիտում ու լսում. մարքեթոլոգները տարբեր հնարքներ են կիրառում մեզ ինչ-որ բան հաղորդելու, հուշելու ու համոզելու համար: Շատ հաճախ նրանց դա այնքան լավ է հաջողվում, որ կարողանում են փոխել ոչ միայն մի քանի մարդու, այլև ողջ մարդկության մտածելակերպն ու վարքը:

1454
8 երևույթ, որ մարդկանց կյանք ներմուծել են գովազդները

Ահա այն երևույթները, որոնք մեր կյանք են «ներմուծել» հենց մարքեթինգի մասնագետները և նրանց ստեղծած գովազդները: Այս ամենը շատ հնարավոր է մարդիկ երբեք էլ չանեին առանց գովազդների ազդեցության:

ՄԱՔՐԵԼ ԱՏԱՄՆԵՐԸ

Ատամները մաքրելը նպաստում է դրանց առողջությանը. այս ճշմարտությունը մարդիկ գիտեին նաև 1900-ական թվականների սկզբին: Բայց դա բավարար չէր: Նրանք քիչ էին մաքրում ատամները, հետևաբար քիչ էին գնում ատամի մածուկ:

8 երևույթ, որ մարդկանց կյանք ներմուծել են գովազդները

Կլոդ Հոփկինսն աշխարհի առաջին copywriter-ներից մեկն էր: Նա մշակում էր գովազդ Pepsodent ատամի մածուկի համար և հնարեց, թե ինչպես կարելի է մարդկանց համոզել, որ ատամները մաքրեն ամեն օր: Պետք էր պարզապես նրանց գեղեցկություն խոստանալ: Եվ ահա Pepsodent ատամի մածուկների գովազդում հայտնվեցին աղջիկներ՝ ձյունաճերմակ ժպիտներով: Սպառողներին պարզ բանաձև տրվեց. «Ուզո՞ւմ ես այսպիսի ատամներ, մաքրիր դրանք օրվա մեջ երկու անգամ»: Բանաձևը հրաշալի աշխատեց: Ճերմակ ատամներ ունենալու խոստումը դարձավ հրաշալի մոտիվացիա և տարածվեց ամբողջ աշխարհում:

ՆԱՐՆՋԻ ՀՅՈՒԹ ԽՄԵԼ

20-րդ դարի սկզբին Կալիֆորնիայի ագարակատերերը որոշեցին խթանել նարնջի վաճառքն ու դիմեցին գովազդի մասնագետ Ալբերտ Լասկերին: Մարդիկ առանց այդ էլ ուտում էին ցիտրուսային մրգեր, ինչպե՞ս նրանց համոզեիր, որ ավելի շատ ուտեին: Եվ ահա Լասկերը սկսեց գովազդել նարնջի հյութը: Այս հյութը հանրահայտ չէր, բայց գովազդի շնորհիվ մարդիկ ուշադրություն դարձրին դրա վրա, երբ գովազդի միջոցով իմացան, թե որքան վիտամիններ և օգուտ կա նարնջի հյութի մեջ:

8 երևույթ, որ մարդկանց կյանք ներմուծել են գովազդներըԼասկերը գովազդում էր թե՛ պատրաստի հյութը, թե՛ տնական ֆրեշը, չէ՞ որ երկուսի համար էլ նարինջ էր պահանջվում: Գրավիչ նկարները մարդկանց առաջարկում էին առավոտը սկսել նարնջի հյութից, և առ այսօր կա այդ համոզմունքը, որ նարնջի հյութը արժե խմել հենց առավոտյան: Ավելի ուշ Լասկերը նույն բանն արեց արքայախնձորի հյութի հետ:

ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԹԱՐՄ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Թարմ շնչառություն» արտահայտությունը հայտնվել է մեր բառապաշարում գովազդի շնորհիվ: Անգլերեն halitosis տերմինը և այն խնդիրը, որը նա բնորոշում է, նույնպես հանրահայտ դարձան 1920-ական թվականներին, երբ Listerine ընկերությունը սկսեց գովազդել բերանի ողողիչները:

8 երևույթ, որ մարդկանց կյանք ներմուծել են գովազդները

Հենց գովազդը համոզեց գնորդներին, որ բերանի տհաճ հոտը, ոչ թարմ շնչառությունը մեծ թերություն է, արգելք շփման համար և առհասարակ տիեզերական խնդիր: Հատկապես լավ գովազդն աշխատում էր կանանց դեպքում: Հատուկ նրանց համար թողարկվում էին գովազդներ, որոնց վրա գրված էր «Միշտ հարսնացուի ընկերուհի՞ն ես, այլ ոչ թե հարսնացո՞ւն», իբրև թե դրա պատճառը հենց ոչ թարմ շնչառությունն է: Հենց այս վախի վրա է արդեն 90 տարի հիմնվում մաստակների, թարմացնող սփրեյների, ողողիչների ու ատամի մածուկների բիզնեսը:

ԲԱՑԻԿՆԵՐ ՆՎԻՐԵԼ

Այսօր բացիկներ մենք նվիրում ենք ամեն առիթով և անգամ առանց առիթի: Բայց այդպես միշտ չէ եղել: 20-րդ դարի սկզբին բացիկներ գնում էին միայն ծննդյան տարեդարձի կամ Սուրբ ծննդյան առիթով և ուղարկում էին փոստի միջոցով: Դրանք երբեք անձամբ չէին նվիրում: Եվ ահա Hallmark ընկերության հիմնադիր Ջոյս Հոլլը որոշեց, որ ամերիկացիները ուրախ ու բացսիրտ ժողովուրդ են և կհավանեն բացիկները առանց առիթի նվիրելու գաղափարը: Այդպես ծնվեց առաջին բացիկը ընկերության մասին:

8 երևույթ, որ մարդկանց կյանք ներմուծել են գովազդները Գովազդի համար նա մտածեց հրաշալի կարգախոս. «Hallmark. եթե դուք ցանկանում եք նվիրել լավագույն բանը»: Դա սկսեց նշանակել, որ նվերը բավականաչափ լավը չի լինի, եթե դրան չկցվի խնամքով պատրաստված և ընտրված բացիկը: Սա դարձավ նոր օրենք նվեր նվիրելու դեպքում: Այսպես մարդիկ ընտելացան, որ բացիկ պետք է կցել ամեն առիթով նվեր տալիս, իսկ Hallmark ընկերությունը այս ավանդույթի հիման վրա կառուցեց իր միլիոնավոր դոլարներ արժեցող բիզնեսը:

ՈՒՏԵԼ ՊԱՏՐԱՍՏԻ ՄԹԵՐՔՆԵՐ

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին շատ արտադրողներ սովորեցին «արագ» մթերքներ ու կիսաֆաբրիկատներ պատրաստել և խաղաղ ժամանակ նույնպես շարունակեցին կիրառել իրենց յուրացրած տեխնոլոգիաները: Բայց այնպիսի ապրանքներ, ինչպես Nescafe-ն և Jell-o-ն էին, շատ վատ էին վաճառվում: Պարզվեց, որ տնային տնտեսուհիները հիմա կարծում են, որ պատրաստի մթերք օգտագործելը ծուլության և պատրաստել չկարողանալու նշան է:

8 երևույթ, որ մարդկանց կյանք ներմուծել են գովազդները

Եվ ահա արտադրողները սկսեցին գովազդի միջոցով մարդկանց ներշնչել, որ նրանցից նույնպես շատ բան է կախված, և սկսեցին երկար ու բարակ պատրաստման եղանակներ կցել մթերքներին: Միայն գնելը բավարար չէ, հարկավոր է նաև ջուր, կաթ, շաքարավազ ավելացնել, այսպես զարդարել, այնպես մատուցել և այլն, և այլն: Մթերքները, որոնք կարծես պետք է հեշտացնեին կյանքը, սկսեցին ներկայացվել ավելի բարդացված տարբերակով, և կանայք դադարեցին ամաչել կիսաֆաբրիկատներ գնելու համար:

ՆԵՐԿԵԼ ՄԱԶԵՐԸ

Երկար ժամանակ համարվում էր, որ պարկեշտ կինը մազերը չպետք է ներկի: Մինչև 1950-ական թվականները դա ներվում էր միայն դերասանուհիներին և երգչուհիներին: Սակայն 1957 թվականին հայտնվեց Clairol մազերի ներկի գովազդը, որը ամբողջությամբ հեղափոխեց մարդկանց մտածելակերպը: Գովազդը ցույց էր տալիս գեղեցիկ հագնված տնային տնտեսուհիների ընտանեկան ջերմ միջավայրում և վառ ներկված մազերով:

8 երևույթ, որ մարդկանց կյանք ներմուծել են գովազդներըԻսկ տեքստը հուշում էր, որ այս կանայք օգտագործում են Clairol բնական երանգներով մազի ներկերը: Գովազդի մոդելներն այնքան հաջող էին ընտրված, որ հանրությունը հավատաց, որ կարելի է լինել իդեալական մայր և միևնույն ժամանակ դառնալ շիկահեր. դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա: Շուտով մազ ներկելը դարձավ սովորական երևույթ, իսկ Clairol ընկերությունը մի քանի տարի շարունակ ոլորտի առաջատարն էր:

ԾԽԵԼ ՔԱՅԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ

19-րդ դարում ծխելը իսկական արարողություն էր: Սիգարով կամ ծխամորճով սովորաբար նստում էին տանը կամ հյուր գնալիս, ծխում էին լավ ընկերախմբի հետ հանգիստ զրուցելու ընթացքում: Շատերին այդ սովորությունը «պետք էր գալիս» ոչ ավելի, քան շաբաթական մեկ անգամ: Իսկ հետո հայտնվեց ծխախոտը՝ սիգարին նման, բայց ավելի փոքր և մատչելի՝ արտադրության տեսակետից:

Ամերիկացի ծխախոտային մագնատ Ջեյմս Դյուկը դարձավ առաջին ծխախոտ արտադրողն ու դրա գովազդողը: Նա այն գաղափարն էր առաջ մղում, որ ծխախոտը ավելի հարմար է կյանքի արագ ռիթմի դեպքում: Ժամանակը շատ հարմար էր ընտրված, որովհետև 1890-ական թվականներին մարկանց ձեռքում հայտնվել էր լուցկին, այնպես որ մարդիկ կարող էին վառել ծխախոտն ու ծխել հենց փողոցում քայլելիս:

8 երևույթ, որ մարդկանց կյանք ներմուծել են գովազդները

1920-ական թվականներին հայտնվեց Camel ապրանքանիշը, և սիգարի ու ծխամորճի մասին մարդիկ առհասարակ մոռացան: Ծխելը արարողությունից վերածվեց կարճ հաճույքի առօրյա վազքի մեջ: Սակայն այսպես ծխախոտի հանդեպ շատ ավելի շատ մարդ հակում ձեռք բերեց, այնպես որ ծխախոտային ընկերությունները բոլորովին չտուժեցին, այլ սկսեցին վաճառել ավելի մատչելի և շատ ավելի շատ քանակությամբ:

ՀԱՎԱՏԱԼ ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԻՆ

Սանտա Կլաուսին հավատալու և կարմիր հագուստով ցմփոր ծերուկի տեսքով պատկերացնելու համար մարդիկ Կոկա-Կոլային են պարտական և Հեդդոն Սանդբոլ անունով նկարչին, ով ընկերության պատվերով նկարել է նրան այդպիսին:

8 երևույթ, որ մարդկանց կյանք ներմուծել են գովազդները

Կոկա-Կոլա ընկերությունը, որը ցանկանում էր խթանել ըմպելիքի վաճառքները նաև ձմռանը, որոշեց օգտագործել Սանտա Կլաուսի կերպարն իր գովազդային արշավում՝ կտրուկ փոփոխել կերպարի արտաքինը: Արդյունքում «ծնվեց» Կոկա-Կոլայի շիշը ձեռքին, եղջերուներին լծված սահնակով ճանապարհորդող և երեխաներին ծխնելույզների միջով նվերներ հասցնող Սանտայի կերպարը: Նա դարձավ ամենաէժան և ամենաեկամտաբեր ֆոտոմոդելը գովազդային բիզնեսի ողջ պատմության մեջ: Սուրբ Ծնունդն ու Կոկա Կոլան այսօր անբաժան են թվում, բայց այս երկու երևույթներն իրար կապելու համար ընկերությունը ծախսել է ավելի քան 80 տարի և հսկայական քանակությամբ միջոցներ:

In this article


Join the Conversation