facebook

ԱՅՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԱՆԵԼ ԱՄԵՆ ՕՐ

Չափահաս մարդիկ հրաշալի գիտակցում են, որ կան բաներ, որոնք որքան էլ տանջալի լինեն, հարկավոր է անել ամեն օր և առանց որևէ մեկի ցուցումների: Reddit-ի ընթերցողները համատեղ ուժերով կազմել են այդպիսի մի ցանկ՝ ամենօրյա պարտադիր գործողությունների համար: Ահա թե որոնք են դրանք:

2820
այն ամենը, ինչ պարտադիր է անել ամեն օր

Երբ դուք երեխա էինք, ձեր ծնողները ամեն ինչ ասում ու սովորեցնում էին ձեզ, ասում էին, որ պետք է մաքրել ատամները, հավաքել խաղալիքները, ուտել ճաշը և այլն: Այս ցուցումները շարունակվում էին նաև ավելի մեծ տարիքում. «Վեր կաց. դասից կուշանաս», «Տաք հագնվիր», «Հավաքիր սենյակդ»: Իսկ հետո դուք իսկապես հասունանում ենք, վերցնում ենք ձեր կյանքի ղեկը ձեր ձեռքը և ինչ-որ մի օր հասկանում եք, որ ձեզ ոչ ոք այլևս չի ասում, թե ինչ և երբ անել:

Ահա այստեղ էլ օգնության կարող է գալ ամենօրյա պարտադիր գործողությունների ցանկը, որպեսզի ոչ մի կարևոր բան չմոռանաք:

1. Ձեզ համար թանկ մարդկանց ցույց տվեք ձեր սերն ու երախտագիտությունը: Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի վատնեք այն մռայլ տրամադրության ու բարկության վրա: Մի ժպիտը, մի առավոտյան համբույրը կամ ջերմ խոսքը կարող են հրաշալի դարձնել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների առավոտը: Բաց մի թողեք այդ հնարավորությունը:

2. Ամեն օր 10-15 րոպե հատկացրեք տան մաքրությանը: Պետք չէ փորձել ամեն ինչ միանգամից մաքրել և փոշու շորը ձեռքին վազել տան բոլոր անկյուններով ամեն փոշու հատիկի հետևից: Բայց ամեն օր ոչ գլոբալ մաքրությամբ զբաղվելը կօգնի տունը պահել մաքուր շարունակաբար, իսկ դրանից ձեր մտքերն էլ շատ ավելի հանգիստ կլինեն:

3. Մի բաժակ ջուր խմեք: Արդեն խմե՞լ եք: Եվս մեկը խմեք:

4. Ամեն օր արեք մեկ քայլ դեպի ձեր նպատակը: Ճիշտ ուղղությամբ շարժվելու դեպքում անգամ փոքրիկ, բայց շարունակական՝ ամենօրյա քայլերով ու ջանքերով դուք շատ ավելի շատ առաջ կընթանաք, քան կարող եք պատկերացնել:

5. Սովորեք ինչ-որ նոր բան: Ձեր ուղեղի հետընթացը սկսվում է այն օրը, որ օրը դուք չեք հաջողացրնում որևէ նոր բան սովորել: Փորձեք այդ օրվա գալուստը հետաձգել հնարավորինս շատ:

6. Ձգումներ արեք: Դա լավագույն ֆիզիկական վարժություններից մեկն է և ձեզ ցանկացած էներգետիկից շատ էներգիա կհաղորդի:

7. Փորձեք ամեն օր գովաբանել կամ խրախուսել մի մարդու: Բնականաբար դա պետք է անել, եթե այդ մարդը արժանի է դրան: Այդպես դուք երջանիկ կդարձնեք տարվա մեջ 365 մարդու: Հրաշալի է, այնպես չէ՞:

8. Առնվազն հինգ րոպե լռության մեջ մնացեք, կտրվեք ամեն ինչից ու բոլորից:

9. Շփվեք, բայց ոչ համակարգչի էկրանի առջև նստած, այլ իսկապես: Սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի ու չատերի միջոցով շփվելով՝ դուք կարող եք չնկատել, թե որքան շատ է նվազել իրական շփումը ձեր կյանքում:

10. Մտածեք այն բոլոր դրական բաների մասին, որ կան ձեր կյանքում: Փորձեք ամեն երեկո՝ քնելուց առաջ, հանգստանալ ու դրական տրամադրվել՝ մտածելով այդ ամենի մասին: Այս գործողությունը համադրելով առավոտյան նախավարժանքի հետ՝ դուք կկարողանաք հրաշալի քնել և ողջ օր էներգիայով լի լինել:

11. Զբաղվեք ամեն տեսակ ֆիզիկական ակտիվությամբ, այն, ինչ հարմար կգտնեք՝ ամենօրյա զբոսանքներ, վազք, լող, յոգա, մարսազրահ: Ընտրեք այն, ինչն ավելի հոգեհարազատ է ձեզ, կամայական դեպքում այս ակտիվությունը կտրուկ կփոխի ձեր հոգեկան և ֆիզիկական վիճակը դեպի լավը:

12. Սուպերհերոս ձևացեք, մինչև իսկապես չդառնաք այդպիսին:

13. Գնեք մրգեր և բանջարեղեն: Այն ամենը, ինչը կարելի է պատրաստել այգիների ու բանջարանոցերի մթերքներից, միանշանակ օգտակար է՝ աղցաններ, ապուրներ, դեսերտներ, խավարտներ:

14. Ժամանակ անցկացրեք դրսում՝ մաքուր օդին: Քայլեք ոտքով, հեծանիվ վարեք, զբոսնեք շան հետ, մի խոսքով, կտրվեք համակարգչից և թույլ տվեք ձեր «դժբախտ» թոքերին մաքուր օդ շնչել:

15. Պարզապես շնորհակալություն հայտնեք ձեր հերթական օրվա համար: Յուրաքանչյուր նոր լուսաբաց նոր կյանքի հնարավորություն է ձեզ բերում և միայն ձեզնից է կախված՝ կօգտվե՞ք այդ հնարավորությունից, թե՞ ոչ:

Ահա այս գործողություններն են համարում պարտադիր Reddit-ի ընթերցողները: Նրանք կարծում են, որ այս ամենը մարդը պետք է անի ամեն օր՝ մինչև իր կյանքի վերջը:

Իսկ ի՞նչ եք կարծում դուք:

In this article


Join the Conversation