ԶԱՐԹՈՒՑԻՉ. ԹՐԵՅՆԻՆԳ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԼԻՆԵԼ ՀԱՂԹՈՂ

Վերջին մեկ տարվա ընթացքում ավելի ու ավելի հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ոգևորված են, մոտիվացված, չեն կարողանում հանգիստ նստել տեղում, ուզում են անընդհատ գործել և, որ ամենակարևորն է, ստեղծել, ստեղծել, ստեղծել...

13749
Զարթուցիչ թրեյնինգ

Նրանք ասում են, որ «արթնացել են» ինչ-որ զարթուցիչից: Զարթուցիչ, որից արթնանալը հաճելի է, զարթուցիչ, որը թրեյնինգ է: Բայց այդ ինչ թրեյնինգ է, որի ոգևորիչ ազդեցությունն ու էներգիան չեն մարում ամիսներ շարունակ: Թրեյնինգ է, որը հեղափոխում է մարդու կյանքը մեկ ամսում: Թրեյնինգ է, որի արդյունքներն ավելանում ու հիացնում են օր օրի:

Ինչպես և ձեզ, մեզ էլ հետաքրքրեց հրաշագործ Զարթուցիչն ու որոշեցինք պարզել ամեն ինչ նրա մասին: Եվ այսպես, Զարթուցիչը մեկամսյա թրեյնինգ է՝ հաջողության, ժամանակի կառավարման, ինքնաղեկավարման և ինքնակատարելագործման մասին, որին արդեն մասնակցել են 649 մարդ, նրանց թվում՝ 127 գործարար, 31 ֆինանսիստ, 27 մարքեթոլոգ, 39 ծրագրավորող, 35 հաշվապահ, 22 տնտեսագետ, 42 ուսանող, ինչպես նաև բժիշկներ, դիզայներներ, արվեստագետներ, լուսանկարիչներ, իրավաբաններ, դեղագետներ, թարգմանիչներ, լեզվաբաններ, դասախոսներ, և այլն:

Զարթուցիչի հիմնադիրն ու «ոգին» Գրիգոր Առաքելյանն է, ով գործարար է, հաշվապահական և խորհրդատվական ընկերության հիմնադիր, մասնագիտությամբ՝ ֆինանսիստ, կոչումով՝ մարդկային մտքի ու հոգու թրեյներ: Բժշկարար Հանթեր Ադամսի նման նա էլ իր կոչումը գտավ այն ժամանակ, երբ ինքը բոլորից շատ օգնության կարիք ուներ…

ՍԽԱԼ ՀԱՎԱՔԱԾ ԽԱՂԱԼԻՔԸ

Զարթուցիչ թրեյնինգԵրբ Գրիգորը դեռ 8-րդ դասարանում էր սովորում, ուներ լուրջ հոգեբանական խնդիրներ:

«Ես հոգեբանական խնդիրներ երբեք չէի ունենա, եթե չսկսեի փորփրել իմ հոգին: Ես այնքան եմ փորփրել այն, այնքան եմ փորձել հասկանալ, թե ինչ երևույթներ են տեղի ունենում իմ հոգում և առհասարակ մարդու հոգեկան աշխարհում, նման այն փոքրիկ երեխային, ով անընդհատ քանդում ու հավաքում է ինչ-որ խաղալիք, որպեսզի հասկանա, թե ինչից է այն կազմված: Այդպես պարբերաբար քանդելուց հետո, ցավոք, առաջին «սխալ հավաքեցի», որի արդյունքում էլ առաջացան իմ խնդիրները ու շարունակվեցին շատ երկար ժամանակ»:

Հնարավորություն չունենալով դիմել հոգեբանական օգնության՝ Գրիգորը ինքը սկսեց որոնել իր խնդիրների լուծումները՝ գրախանութներում ու գրադարաններում փնտրելով ու ընթերցելով բոլոր հնարավոր հոգեբանական գրքերը: Մի քանի տարի աշխատելով ինքն իր վրա՝ նա ի վերջո կարողացավ հաղթահարել իր խնդիրները համառության, անդադար ջանքերի ու հավատի շնորհիվ, իսկ ահա ձեռք բերած հոգեբանական խորը գիտելիքները դեռ իրենց դերը պետք է խաղային Գրիգորի և ոչ միայն նրա կյանքում:

ՀՈԳԵԲԱՆ ՀԱՇՎԱՊԱՀՆ ՈՒ ՀՈԳԵԲԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ

Զարթուցիչ թրեյնինգՀամալսարանում արդեն նրա օգնության կարիքն ունեին համակուրսեցիները, համակուրսեցիների ընկերները, աղջիկները, ում անձնական կյանքում դժվարություններ կային և այսպես շարունակ:

Ուսմանը զուգահեռ Գրիգոր Առաքելյանը նաև զբաղվում էր արևելյան մարտարվեստով՝ հանդես գալով որպես իր փորձառու մարզչի օգնական: Խմբին ֆիզիկապես մարզելով՝ մի օր Գրիգորը նկատեց, որ դարձել է այդ տղաների ու աղջիկների նաև հոգեբանական առաջնորդը: Նա հասկացավ, որ եթե ֆիզիկական մարզումները ի վերջո հանգեցնում են որոշակի արդյունքի, որը գերազանցելը հետագայում ավելի ու ավելի դժվար է դառնում, ապա հոգեբանական և մտավոր (ուշադրության, հիշողության, տրամաբանության) մարզումները տալիս էին աննախադեպ արդյունքներ, և դրանց աճի սահմանը կարծես թե չէր երևում:

Երբ 2005 թվականին Գրիգորն ավարտեց Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը և մեկնեց բանակ, պարզվեց, որ այստեղ էլ նրա մարզչական գործունեությունը չի ընդհատվելու: Լսարանին ոգևորելու, պատմական, գրական ու հոգեբանական քննարկումներ ու զրույցներ վարելու նրա կարողությունները այստեղ էլ աննկատ չմնացին:

«Երբ հերթական դասի ժամանակ ես ոգևորված պատմում էի Բոգդան Վերդյանի «Ծաղիկներս մնացին հեռվում» գրքի վերջին հատվածը, որը Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին էր, ամբողջ զորամասը՝ շուրջ 400 զինվոր, լսարանում նստած հուզմունքից և ոգևորությունից արտասվում էր»:

Զարթուցիչ թրեյնինգԲանակից վերադառնալուց հետո Գրիգորն ընդունվեց աշխատանքի հաշվապահական ընկերությունում.

«Դա ընդամենը թուղթ տանող-բերողի աշխատանք էր, և ես շատ արագ հասկացա, որ պետք է գիշեր-ցերեկ աշխատեմ ինձ վրա, որովհետև այդ աշխատանքն ու կարգավիճակը ինձ բոլորովին դուր չէին գալիս:

Ես անընդհատ կարդում էի, սովորում, և 10 ամիս անց կարողացա դուրս գալ աշխատանքից՝ չգիտակցելով, որ արդեն իսկ ստեղծել եմ իմ հաշվապահական ընկերության հիմքերը՝ կարողանալով համախմբել և կառավարել 3 հաշվապահների աշխատանքը, որոնք, դեռ գրասենյակ չունենալով, աշխատում էին տանից»:

Զարթուցիչ թրեյնինգՇարունակելով հաշվապահական ու ձեռնարկատիրական գործունեությունը՝ Գրիգորն առժամանակ մոռացավ հոգեբանության մասին: Իսկ մարզչական կարողություններն իրենց կիրառությունը գտան արդեն հաշվապահական դասընթացների մեջ, որոնք Գրիգորը սկսեց անցկացնել իր ընկերությունում:

Հաշվապահության շրջանակները շուտով նեղ դարձան Գրիգորի համար, իսկ դասընթացներին մասնակցող ուսանողները հասկացան, որ իրենք շահեկանորեն «խաբված են», որովհետև հաշվապահությանը զուգահեռ սկսեցին սովորել նաև ֆինանսական գրագիտություն, ձեռնարկատիրական ջիղ և շատ ու շատ այլ բաներ:

Ի՞ՆՉ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Զարթուցիչ թրեյնինգԱմեն ինչ պարզապես հրաշալի կլիներ, եթե մի օր ուսանողներից մեկը Գրիգորին չհարցներ, թե ինչ է երջանկությունը: Միայն մեկ հարցը բավական էր, որպեսզի Գրիգորը մոռանա հաշվապահության մասին ու սկսի մի ամբողջ դասի ընթացքում ինքնամոռաց խոսել անձնական աճի, երջանկության, նպատակների ու երազանքների մասին:

«Ի վերջո իմ մեջ հավաքված հրաբուխը ժայթքեց: Երբ վերջացրի խոսելը, ես հասկացա, որ էլ չեմ ուզում բացարձակապես զբաղվել հաշվապահությամբ: Ես հասկացա, որ իմ մարզչական գործունեությունը պետք է շարունակեմ բիզնեսի և անձնային աճի թեմայով:

Զարթուցիչ թրեյնինգ

Ինձ հոգեհարազատ են բիզնեսի բոլոր դրսևորումները՝ մենեջմենթ, մարքեթինգ, վաճառքներ, ծառայություն: Իսկ անձնային աճից ես անասելի բավականություն եմ ստանում: Երբ հասկանում ես, որ կարող ես մարդու կյանքը մի ամսում փոխել, այնպիսի լիցք հաղորդել, որ նա իր ամբողջ կյանքում դա օգտագործի… Կարծում եմ, դա ամենահրաշալի զբաղմունքներից մեկն է»:

Եվ այդպես, «Ռազմավարական բիզնես» ընկերության համահիմնադիրներ մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանն ու Գրիգոր Առաքելյանը կազմակերպեցին անձնային աճի առաջին թրեյնինգը՝ «Զարթուցիչը»:

«Մենք դեռ չգիտեինք, թե ինչպես է զարգանալու Զարթուցիչը: Բայց առաջին Զարթուցիչից հետո ես հասկացա, որ վերադարձել եմ իմ ակունքներին: Ես հանեցի իմ բոլոր հոգեբանական գրքերը, ուսումնասիրությունները, վերլուծությունները, որոնք արել էի ամենատարբեր մարդկանց հետ հոգեբանական աշխատանք տանելիս»:

17

«Իմ մեջ վառվում էր կրակ, կրակ՝ փոխվելու, կրակ՝ գնալու առաջ, կրակ՝ մարդկանց տալու, և կարծում եմ՝ մարդիկ, ովքեր նույնպես զգում էին այդ կրակը իրենց մեջ, եկան առաջին «Զարթուցիչին»»:

Ի՞ՆՉ Է ՏԱԼԻՍ «ԶԱՐԹՈՒՑԻՉԸ»

Զարթուցիչ թրեյնինգ«Զարթուցիչի» մասին զրույցները սկսեցին տարածվել հասարակության մեջ և յուրաքանչյուր նոր խումբ ավելի ու ավելի բազմամարդ դարձավ, դե իսկ Գրիգոր Առաքելյանը յուրաքանչյուր նոր դասընթացի բովանդակությունը սկսեց ավելացնել շուրջ 30%-ով՝ յուրաքանչյուր «Զարթուցիչի» ընթացքում նկատելով և անդրադառնալով նորանոր խնդիրների, որոնք լուծման կարիք են զգում:

Եվ այսպես, ի՞նչ են սովորում մասնակիցները դասընթացի ընթացքում:

  • Ինչպե՞ս բարձրացնել անձնական արդյունավետությունն ու կյանքի որակը,
  • Ինչպե՞ս գտնել լուծումներ տարատեսակ խնդիրների համար,
  • Ինչպե՞ս ոչ թե ցանկությունները համապատասխանեցել հնարավորություններին այլ հակառակը՝ հնարավորությունները մեծացնել ցանկություններին համապատասխան,
  • Ինչպե՞ս զարգացնել կրեատիվությունը,
  • Ինչպե՞ս հեշտ ծանոթություններ հաստատել մարդկանց հետ,
  • Ինրպե՞ս կարգավորել անձնական կյանքը,
  • Ինչպե՞ս պաշտպանվել հոգեբանական համաճարակներից,
  • Ինչպես բարձրացնել հոգեբանական իմունիտետը,
  • Ինչպե՞ս կյանքի բոլոր ոլորտներում նպատակներ դնել ու հասնել դրանց,
  • Ինչպե՞ս սպառողից վերածվել արարողի,
  • Ինչպե՞ս ապրել ցանկություններով, այլ ոչ թե պարտականություններով,
  • Ինչպե՞ս հայտնվել այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր կօգնեն աճել ու զարգանալ,
  • Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքային օրը, որպեսզի ժամանակ մնա նաև հանգստին, ճամփորդելուն ու ապրելուն,
  • Ինչպե՞ս, ծախսելով քիչ, հասնել մաքսիմում արդյունքի,
  • Ինչպե՞ս ժամանակի ծախսը կամ վատնումը վերածել ժամանակի ներդրման…

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվող թեմաները, իհարկե, այսքանով չեն ավարտվում: Այս ամենը, ըստ Գրիգորի, ընդամենը դասընթացի 10%-ն է կազմում և բազում-բազում այլ հարցերի համար ևս նա օգնում է լուծումներ գտնել:

Զարթուցիչ թրեյնինգ

«Եթե մարդը ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն, նրան անհրաժեշտ է մարզիչ: Հաջողությունը վերացական ինչ-որ բան չէ, հաջողությունը որոշակի օրինաչափությունների արդյունքում ձևավորված փաստ է: Եվ այդ օրինաչափությունները սովորեցնում է մարզիչը՝ թրեյները, մարդ, ով սովորեցնում է կյանքի կռվում խաղալ ու կռվել ամեն անգամ ավելի ու ավելի լավ»:

«Զարթուցիչը» առաջարկում է նաև լուծումներ մասնավորապես Հայաստանում առկա տեղական խնդիրների համար, սակայն թրեյնինգի գործիքները կիրառելի են թե մեր երկրում, թե դրա սահմաններից դուրս, ինչի ապացույցն է Մոսկվայում անցկացված և հրաշալի արձագանք ստացած «Զարթուցիչը»:

«Զարթուցիչը» բոլոր այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ապրել լավ, ուզում են լինել հաղթող և ուզում են դառնալ իրենց կյանքի նավապետը: Զարթուցիչը թրեյնինգ է կյանքի համար և կյանքի մասին:

ԶԱՐԹՈՒՑԻՉԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Զարթուցիչ թրեյնինգՄայիսի 21-ին մեկնարկելու է թվով արդեն 8-րդ «Զարթուցիչը»: Ինչպիսի՞ն է «Զարթուցիչի» հեռանկարը՝ Գրիգոր Առաքելյանը նույնիսկ չի փորձում երազանքներում պատկերացնել.

«Ես հասկացել եմ, որ փաստերը իրականում շատ ավելի մեծ, գեղեցիկ ու գունավոր կարող են լինել, քան երազանքները: Իրականությունը կարող է գերազանցել բոլոր սպասելիքները: Այն, ինչ անում եմ ես հիմա, 10 տարի առաջ նույնիսկ չէի կարող երազել»:

Զարթուցիչ թրեյնինգ

«Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ Հայաստանում մարդիկ որքան լուրջ վերաբերվում են բուհական կրթությանը, նույնքան մեծ կարևորություն էլ հատկացնեն ոչ ֆորմալ կրթությանը և այն գիտելիքներին, որը տալիս է կյանքը:

Կան մարդիկ, ովքեր «ներկա չեն» կյանքի այդ դասերին, այսինքն՝ հետևություններ չեն անում ու դասեր չեն քաղում: Այն, ինչ մենք սովորում ենք «Զարթուցիչի» ընթացքում, սովորեցնում է նաև կյանքը: Ես պարզապես միջնորդ եմ կյանքի ու մարդկանց միջև, որ հետևություններ է անում իր փորձից, այլ մարդկանց փորձից, ժողովրդական իմաստություններից: Այդ ամենից ես քաղում եմ իմաստության ու հաջողության գաղտնիքներ ու փոխանցում եմ մարդկանց»:

7 ԿՅԱՆՔ

«Զարթուցիչը» բոլոր այն մարդկանց համար է, ովքեր ուզում են հասնել իրենց նպատակներին, բիզնես սկսել կամ հաղթահարել իրենց կյանքի մեծագույն դժվարությունները: Թրեյնինգում գործում է «Յոթ կյանք» նախագիծը, որի շրջանակներում անվճար մասնակցելու հնարավորություն է տրվում այն մարդկանց, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, ովքեր լուրջ առողջական խնդիրներ են հաղթահարում տվյալ պահին:

Զարթուցիչ թրեյնինգ

«Հաշմանդամությունը սահմանափակում է մարդու գործողությունները, սակայն եթե մենք կարողանանք նրա ուղեղում վերացնել այն պատկերացումներն ու վախերը, որ իր հնարավորությունները սահմանափակ են, ապա մարդու ֆիզիկականը, որն ավելի ստորադաս է մտավորին, կենթարկվի ուղեղի հրամաններին»:

Գրիգոր Առաքելյանն այս նախագծի անդամների մասնակցությունը և նրանց գրանցած հրաշալի արդյունքները համարում է «Զարթուցիչի» ամենակարևոր ձեռքբերումներից մեկը: Նա երազում է, որ Հայաստանում ոչ մի հաշմանդամություն ունեցող մարդ չմնա, ով չմասնակցի «Զարթուցիչին» և չսկսի ապրել լիարժեք կյանքով:

Զարթուցիչ թրեյնինգ

«Երբեմն պայքարելու համար մարդուն իր սեփական ուժերը քիչ են: Եվ անգամ քաղցկեղով հիվանդ մարդիկ, «Զարթուցիչին» մասնակցելով, գտնում են ուժ պայքարելու համար, կռվելու և իրեն խնդիրները հաղթահարելու համար:

Ոլորտի մասնագետներից մեկն ինձ մի անգամ ասաց, որ հոգեբանական տրամադրվածությունը ավելացնում է բուժման հավանականությունը մոտ 40%-ով: Շատ հիվանդությունների բուժման ելքը 50/50 տոկոսային հարաբերությամբ է: Եվ պատկերացնո՞ւմ եք, եթե մարդը, «Զարթուցիչին» մասնակցելով, կարողանա գոնե 2%-ով ավելացնել իր բուժման հավանականությունը, ինչպես կփոխվի իրերի դրությունը»:

Ո՞ՐՆ Է «ԶԱՐԹՈՒՑԻՉԻ» ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Զարթուցիչ թրեյնինգ«Զարթուցիչը» նախևառաջ Գրիգոր Առաքելյանի կյանքի պատմությունն է և կյանքի հանդեպ նրա անհագ սիրո դրսևորումը:

«Ամեն անգամ, երբ ես տալիս եմ այդ սերը մարդկանց, այն կրկնապատկվում ու եռապատկվում է և վերադառնում է հետ ինձ: «Զարթուցիչի» լսարանում առկա հզոր էներգիան մեծանում է մասնակիցների ամեն նոր արդյունքի հետ: Արդյունքը ամենամեծ էներգակիրն է»:

Զարթուցիչ թրեյնինգԵվ որպեսզի այդ հզոր էներգիան չմարի, Գրիգոր Առաքելյանն ու թրեյնինգի բոլոր մասնակիցները շարունակում են սերտորեն շփվել միմյանց հետ «Զարթուցիչ» ակումբի շրջանակներում:

Թրեյնինգի ընթացքում և դրանից հետո ձևավորվում է հրաշալի շփման հարթակ, մարդիկ կիսվում են իրենց փորձով, հաջողություններով, տեսակետներով, միմյանց հետ հրաշալի ժամանակ են անցկացնում, արշավներ կազմակերպում և համատեղ բիզնես նախագծեր սկսում:

Զարթուցիչ թրեյնինգ«Զարթուցիչը» շատ ավելին է, քան թրեյնինգը, այն սովորեցնում է մարդկանց շփվել սոցիալական կայքերից դուրս, որոնք, ըստ Գրիգորի, ընդամենը շփման իմիտացիա են ստեղծում, այլ ոչ իրական շփում:

Զարթուցիչ թրեյնինգԱյն մասնակիցները, ովքեր սեփական բիզնես, արտադրանք կամ ծառայություն ունեն, հնարավորություն են ստանում ներկայացնելու դրանք թրեյնինգի ընթացքում և մասնակիցներին առաջարկում են դրանք շուկայականից անհամեմատ ցածր գներով: Իսկ Գրիգոր Առաքելյանը, իհարկե, երաշխավորում է դրանցից յուրաքանչյուրի բարձր որակի համար: Ծառայություն մատուցողն էլ անշուշտ հաշվետու է լինում ծառայության որակի համար:

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԶԱՐԹՈՒՑԻՉԸ

Զարթուցիչ թրեյնինգԱյս հարցին թերևս ոչ ոք ավելի լավ չի կարող պատասխանել, քան թրեյնինգին մասնակցած մարդիկ:

«Մասնակիցների շրջանում մենք հարցումներ իրականացրինք, որպեսզի հասկանանք այն արժեքի գինը, որը փոխանցում է Զարթուցիչը: Մասնակիցները Զարթուցիչի յուրաքանչյուր դասը գնահատեցին 30-40 հազար դրամ: Բայց հաշվի առնելով մեր համաքաղաքացիների վճարունակությունը, մենք թրեյնինգի գինը սահմանեցինք դրանից 3 անգամ ավելի մատչելի,- պատմում է Գրիգոր Առաքելյանը: – Մենք սկսեցինք կիրառել նաև զեղչեր: Այս պահին գործում է 55% զեղչ: Եվ մենք վստահ ենք, որ Զարթուցիչի մասնակիցը, թրեյնինգին հաճախելով, կհասկանա, որ ինքը շահողն է»:

Զարթուցիչ թրեյնինգԱվելի ամբողջական պատկերացում կազմել այն մասին, թե ինչ կտա ձեզ «Զարթուցիչը», կարող եք՝ մասնակցելով թրեյնինգի բաց դասին: Բաց դասին մասնակցելու համար գրանցվելը պարտադիր է:

Գրանցվել

Մաղթում ենք ձեզ հաճելի արթնացում:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին