facebook

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔ. ԻՍԿ ԴՈՒՔ Ո՞ՒՄ ՏԵՂ ԿՀԱՍՑՆԵԻՔ

Այս բավական բարդ ընտրության առաջ կանգնել էին միջազգային ընկերություններից մեկում աշխատել ցանկացող մարդիկ: Հենց նրանց էին այս հարցը առաջադրել ընկերության ղեկավարները հարցազրույցի ժամանակ:

2217
բարոյական երկընտրանք

Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ: Անձևոտ ու մութ գիշերով դուք ընթանում եք ճանապարհով և, հասնելով կանգառին, տեսնում եք այնտեղ կանգնած երեք մարդու, ովքեր սպասում են ավտոբուսին: Այդ մարդիկ են.

  1. Մի խեղճ ծեր կին, ով հազիվ է ոտքի վրա կանգնում և, թվում է, ուր որ է, շունչը կփչի:
  2. Ձեր վաղեմի բարեկամը, ով մի օր փրկել է ձեր կյանքը:
  3. Ձեր երազանքների կինը (տղամարդը):

Ու՞մ կառաջարկեք տեղ հասցնել, եթե ձեր մեքենան երկտեղանի է: Մտածեք և պատասխանեք մինչև շարունակությունը կարդալը:

Այս բավական բարդ ընտրության առաջ կանգնել էին միջազգային ընկերություններից մեկում աշխատել ցանկացող մարդիկ: Հենց նրանց էին այս հարցը առաջադրել ընկերության ղեկավարները հարցազրույցի ժամանակ:

Դուք կարող եք հիվանդ տատիկին տեղ հասցնել, քանի որ անհրաժեշտ է նրա կյանքը փրկել: Բայց կարող եք նաև ձեր կյանքը փրկած ընկերոջը օգնության ձեռք մեկնել, չէ՞ որ դա հրաշալի հնարավորություն կլինի նրան շնորհակալություն հայտնելու համար: Բայց գուցե դուք այլևս հնարավորություն չունենաք հանդիպել ձեր իրական երկրորդ կեսին, և հիմարություն կլինի ձեռքից այս պահը բաց թողնելը:

200 թեկնածուից միայն մեկը բոլորովին չդժվարացավ պատասխան գտնելու հարցում, և անմիջապես աշխատանքի ընդունվեց:  Նրա առաջարկած լուծումը հետևյալն էր. «Ես մեքենայիս բանալին կտայի իմ վաղեմի բարեկամին և կխնդրեի ծեր կնոջը հիվանդանոց հասցնել: Իսկ ես այդ ընթացքում կծանոթանայի և կմնայի երազանքներիս կնոջ հետ»:

Երբեմն ստանդարտներից դուրս մտածելն ու ստեղծագործական մոտեցում ցուցաբերելը կարող են հրաշալի բանալի լինել ցանկացած բարդության իրավիճակ լուծելու համար: Փորձեք…

Աղբյուր

In this article


Join the Conversation