ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՐՔԵՐ, ՈՐՈՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԱԶԴԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

Գոյություն ունեն հազարավոր հոգեբանական գրքեր, սակայն դրանց մի փոքր մասն է իսկապես սովորեցնում ազդել մարդկանց վրա: Բացի այդ հոգեբանական ոչ բոլոր գրքերն են հասկանալի սովորական ընթերցողին՝ բարդ և մասնագիտական տերմինների պատճառով:

13846
Հոգեբանական գրքեր

Առաջարկում ենք ձեզ վերջին ժամանակներում գրված չափազանց հետաքրքիր  հոգեբանական գրքեր, որոնք պարզ ու մատչելի լեզվով բացատրում են, թե ինչպես է կարելի վերահսկել ձեր կյանքը և այլ մարդկանց հետ ձեր հարաբերությունները:

ՌՈԲԵՐՏ ՉԱԼԴԻՆԻ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոգեբանական գրքերՉալդինիի «Ազդեցության հոգեբանությունը» համարվում է հոգեբանության, մենեջմենթի և կոնֆլիկտների վերաբերյալ լավագույն ձեռնարկներից մեկը: Այն օգտագործվում է ամբողջ աշխարհի հոգեբանների կողմից: Գիրքը տպագրվել է ավելի քան 1.5 միլիոն օրինակով: Բանն այն է, որ գիրքը ընթերցողին գրավում է իր թեթև ու հետաքրքիր ոճով, ինչպես նաև արդյունավետ մեթոդներով:

Միևնույն ժամանակ այս գիրքը լուրջ գիտական ուսումնասիրություն է, որը վերլուծում է մարդկանց մոտիվացնելու, տեղեկատվությունն ընկալելու և որոշումներ կայացնելու կարողությունները:

ՎԻԿՏՈՐ ՎԱՍԻԼՅԵՎ – ՍՊԻՏԱԿ ԳԻՐՔ

Հոգեբանական գրքերԳիրք այն մասին, թե ինչպես փոխվել արագ, հեշտ և առանց հարմարավետության գոտուց դուրս գալու: Այն համակարգը, որը մշակել է հեղինակը, կոչված է մարդուն ազատելու այն ամենից, ինչը պայմանավորում ու նախապես ծրագրավորում է նրա պահվածքը: Գիրքը օգնում է ընթերցողին ձեռք բերել գործողությունների ու պահվածքի իրական ազատություն: Այն ներկայացնում է հստակ մեթոդներ, որոնցով կարող եք բացահայտել ձեր գործողությունների ու քայլերի պատճառները, ինչպես նաև տրամադրում է գործիքներ դրանք փոփոխելու համար:

Մարդու ճակատագիրը հիմնականում ձևավորվում է վաղ մանկության տարիներին՝ անկախ նրա կամքից, սակայն հասուն տարիքում մարդը կարող է ամեն ինչ իր ձեռքը վերցնել և կառավարել իր ճակատագիրը: Այս գիրքը ձեզ համար կբացահայտի ձեր իսկ կյանքը: Եթե ուզում եք փոխվել և փոխել ձեր կյանքը, առաջարկում ենք սկսել հենց այս գրքից:  

ԹԻՄՈԹԻ ԼԻՐԻ – ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԵԿՏԱՆԵՐՈՒՄ

Հոգեբանական գրքերԻ՞նչն է ղեկավարում մարդկանց, երբ նրանք որոշում են ինչ-որ աղանդի կամ մեկ այլ սեկտայի մաս դառնալ: Ինչպե՞ս են ապրում նրանք այնտեղ հայտնվելուց հետո: Ինչպե՞ս են ապրում այնտեղից դուրս գալուց հետո: Եվ արդյո՞ք դուրս գալիս են երբևէ:

Երբ լսում ենք հերթական պատմությունը մեր ծանոթներից մեկի ծանոթի մասին, ով իր բնակարանը գրանցել է ինչ-որ խմբավորման անունով, մտածում ենք, թե ինչքան հիմար պետք է լինի մարդը, որ նման քայլի գնա: Մտածում ենք, որ մենք խելացի ենք և երբեք տարօրինակ աչքերի փայլով այդ մարդկանց «զոհը» չենք դառնա: Սակայն այդպիսի մտքեր ունեցել են նաև այն մարդիկ, ում կյանքը հետագայում կործանվել է հենց այդ ուսմունքների պատճառով: Այս գիրքը մանրամասն պատմում է այն հնարքների ու մեթոդների մասին, որոնք կիրառում են ամենատարբեր խմբավորումները մարդկանց վրա ազդելու և գիտակցությունը կառավարելու համար:

ԷՐԻԿ ԲՅՈՐՆ – ԽԱՂԵՐ, ՈՐՈՆՔ ԽԱՂՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ

Հոգեբանական գրքերԱյս գիրքը հրատարակվել է մի քանի միլիոն օրինակով և աշխարհի տարբեր լեզուներով: Այն սովորեցնում է ընթերցողին մանրակրկիտ ուսումնասիրել իր շրջապատի հետ շփման նրբությունները, ինչպես նաև օգնում է ազատվել մի շարք պահվածքային կարծրատիպերից և բարդույթներից, որոնք խանգարում են առօրյա կյանքում:

Նախապես գիրքը մտածված էր իբր հոգեվերլուծության դասագիրք, սակայն հեղինակի պարզ և հանրամատչելի լեզվի, վառ ու սրամիտ օրինակների շնորհիվ գիրքը ընդունվեց ու սիրվեց ընթերցողների ավելի լայն շրջանակի կողմից: Գիրքը, որ դարձավ միջազգային բեսթսելլեր մի քանի տարի առաջ, առ այսօր շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի հոգեբանական գրքերից մեկը:

ԿԱՌԵՆ ՓՐԱՅՈՐ – ՄԻ ԳՌՄՌԱՑԵՔ ՇԱՆ ՎՐԱ

Հոգեբանական գրքերԱյս գիրքը ընթերցելով՝ կիմանաք, թե ինչպես ձեր ամուսնուն ստիպեք այլևս երբեք չփնթփնթալ, ինչպես երեք տարեկան երեխային սովորեցնեք կամակորություններ չանել ու քաղաքավարի լինել, ինչպես բացատրեք կատվին, որ չբարձրանա խոհանոցային սեղանի վրա, ինչպես մղեք ղեկավարին պարբերաբար բարձրացնել ձեր աշխատավարձը և այլն:

Գիրքն առհասարակ հրաշալի հնարքներ է առաջարկում ձեր գրանցած արդյունքները կյանքի բոլոր ոլորտներում բարելավելու համար՝ սկսած սպորտով զբաղվելուց, վերջացրած բանաստեղծություններ հորինելով:  

In this article


Join the Conversation