3 ՀԱՐՑ՝ ՆՈՐ ԳՈՐԾ ՍԿՍԵԼՈՒ ԾՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ծուլության համար հոգնածությունը պատճառ բերելը ընդամենը արդարացում է: Մեզ բոլորիս սպասում են մեծ գործեր, եթե միայն սովորենք ղեկավարել մեր կամքի ուժը և դադարենք գլուխ պահել:

3782
Ինչպես հաղթահարել ծուլությունը

«Ես չափազանց հոգնած եմ»… Որքան նախագծեր այդպես էլ իրականություն չեն դարձել միայն այս խոսքերի պատճառով: Սրանով շատ հեշտ կարելի է արդարացնել ցանկացած անհաջողություն գործի մեջ:

Բայց խնդիրը բոլորովին այն բանի մեջ չէ, որ մենք հոգնած ենք, այլ նրա, որ մենք չափազանց շատ ենք շեղվում և չենք կարողանում կենտրոնանալ մեկ գործի վրա:

Հավանաբար մեզնից շատերն ունեն տասնյակ նախագծեր, որոնցով ստիպված են զբաղվել միաժամանակ կամ, որ ավելի վատ է, ստիպված են զոհաբերել մեկը, հանուն մյուսի: Երբ այս իրավիճակը բավական երկար է շարունակվում, սկսում ես կարծել, որ այլևս չես կարող որևէ նոր գործ անել լավ կամ ավարտին հասցնել այն: Այս հուսահատությունը խանգարում է մեզ գտնել մեր ստեղծագործական ուղեծիրը, այն ուղեծիրը, որը դարձնում է մեր աշխատանքը իսկապես հետաքրքիր ու գրավիչ ինքներս մեզ համար: Այդ դեպքում ո՞րն է ելքը:

Եթե իսկապես ուզում եք ինչ-որ բան սկսել անել, ապա պետք է մտքում ավարտեք այն: Պարզապես պատկերացրեք, որ այն գործը, որն ուզում եք անել, արդեն արված է, և հանուն դրա դուք ոչինչ ստիպված չեք եղել կիսատ թողնել:

Նախևառաջ պետք է տաք ինքներդ ձեզ այս երեք հարցերը:

1. Իմ առաջնահերթությունների շարքում ո՞ր տեղում է գտնվում այս գործը: Որքա՞ն կարևոր է ինձ համար այն անելը: Եթե այդ գործը երկար ժամանակ է, ինչ պետք է անեիք, ապա այդ «ծանրացած» գործն ավարտին հասցնելով՝ դուք նշանակալիորեն կհանգստացնեք ձեր նյարդերը, կդադարեք անհանգստանալ չարված բանի համար և ավելի թեթևությամբ կզբաղվեք նոր գործերով:

2. Որքա՞ն ժամանակ ինձնից կպահանջի այս գործը: Քանի որ ձեր նպատակ այն է, որ որքան հանարավոր է շուտ սկսեք զբաղվել նոր և ավելի հետաքրքիր գործերով, ապա հենց ինքներդ առաջին հերթին հետաքրքրված կլինեք այդ գործը հնարավորինս արագ ավարտելու մեջ:

3. Կա՞ն հոգեբանական խոչընդոտներ, որոնք ինձ խանգարում են ավարտել այս գործը: Դրանք կարող են լինել ինֆորմացիայի մեծ ծավալը, որը պետք է ուսումնասիրել, դժվարությունների և անհաջողության վախը, մարդկանց հավանական բացասական արձագանքը և այլն: Այս ամենը խանգարում է կենտրոնանալ և սկսել գործը: Եվ որքան շատ ենք սնում այդ վախերը, այնքան ավելի դժվար է դառնում տվյալ առաջադրանքի վրա աշխատանքը սկսելը:

Տվեք ձեզ այս երեք հարցերը և երբ ունենաք դրանց պատասխանները, կկարողանաք պատկերացնել նաև, թե ինչից է պետք սկսել:

Շատ կարևոր է ըմբռնել ամենաառաջին ազդակը՝ ոգևորության ու ոգեշնչման զգացողությունը, որն առաջանում է, երբ մենք որևէ նոր գործով ենք սկսում: Այդպիսի պահերին աշխատանքը սկսելն այլևս դժվար չի թվում, ինչպես նախկինում:

Իսկ երբ արդեն ստեղծած կլինեք ինչ-որ լավ, առանձնահատուկ մի բան, որով կցանկանաք կիսվել ուրիշների հետ, մի բան, որը հետաքրքիր ու օգտակար կլինի նաև այլոց համար, այդ ժամանակ դուք ձեզ հաստատ հոգնած չեք զգա: Դուք ձեզ հոգնած եք զգում միայն այն ժամանակ, երբ ձեր ձեռքում չկա ձեր ավարտուն գործի արդյունքը:

Հոգնած լինելը գործ չսկսելու համար միայն արդարացում է:

Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում հաղթահարել ծուլությունը և մեծ գործեր սկսել: Մի թաքնվեք գործերից: Պատկերացրեք դրանք արդեն ավարտուն տեսքով, այն տեսքով, որի մասին դուք կկարողանաք հպարտությամբ ու ոգևորությամբ խոսել, և անցեք գործի:

In this article


Join the Conversation