5 ՕՆԼԱՅՆ ԳՈՐԾԻՔ ԳՐԱՎԻՉ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PowerPoint պրեզենտացիաներով այլևս ոչ ոքի չեք զարմացնի: Եթե ցանկանում եք տպավորիչ, հագեցած ու գեղեցիկ պրեզենտացիա կազմել, առաջարկում ենք օգտվել այս 5 օնլայն գործիքներից:

17074
Ինչպես պատրաստել պրեզենտացիա

Ասում են՝ PowerPoint-ում ամեն բան հնարավոր է գտնել և անել: Բայց խնդիրն այն է, որ այստեղ չափազանց շատ են ոչ այնքան պետքական ֆունկցիաները և կոճակները, որոնք խճճում են մարդուն, երբ նրան հարկավոր է պարզապես մի քանի սլայդ ստեղծել՝ տեքստերով ու նկարներով:

Իսկ այդ ընթացքում պրեզենտացիա կազմելու օնլայն ծրագրերն ավելի ու ավելի են զարգանում՝ ընդլայնելով իրենց պարզ ու գրավիչ հնարավորությունները: Ձեզ ենք ներկայացնում ամենահայտնի ու ամենաշատ կիրառվող ծառայությունների հնգյակը:

GOOGLE SLIDES

Ինչպես պատրաստել պրեզենտացիաՄենք պարզապես չէինք կարող չսկսել հենց այս գործիքից, քանի որ այն թերևս ամենապարզն ու հասանելին է: Եթե ծանոթ եք PowerPoint-ին, ապա ձեզ համար շատ հեշտ կլինի օգտագործել Google Պրեզենտացիաները: Այն PowerPoint-ի օնլայն և պարզեցված ինտերֆեյսով տարբերակն է: Հնարավորություններն էլ ավելի շատ են, քան նույնիսկ PowerPoint-ի օնլայն տարբերակում: Այստեղ կարող եք ձեր գործընկերոջ հետ համատեղ պատրաստել պրեզենտացիան, մեկնաբանություններ թողնել սլայդների վրա և այլն: Իսկ ձեր պրեզենտացիաները միշտ կարող եք գտնել ձեր Google Drive-ի մեջ:

PREZI

Ինչպես պատրաստել պրեզենտացիա

Prezi-ն ամենահայտնի այլընտրանքային տարբերակներից մեկն է PowerPoint-ի համար: Այս նախագծի հիմնադիր Ադամ Սոմլայ-Ֆիշերը առաջինն էր աշխարհում, ով որոշեց ստանդարտ պրեզենտացիաների փոխարեն մեկ այլ բան անել: Կայքից օգտվելն ու պրեզենտացիաներ պատրաստել կարելի է անվճար տարբերակով, վճարովի են ընդլայնված գործառույթները:

Սլայդերի փոխարեն Prezi-ում դաշտեր են, որտեղ դուք կարող եք տեղադրել ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան՝ տեքստեր, նկարներ, տեսանյութեր և այլն: Կարող եք որոշել դրանց հերթականությունը և պրեզենտացիան ցուցադրել՝ ըստ այդ հերթականության: Բոլոր էլեմենտները կարելի է մոտեցնել կամ հեռացնել, պտտել, այլ կերպ ասած՝ պրեզենտացիան դարձնել ավելի շարժուն, հետաքրքիր և անկանխատեսելի: Prezi-ում կան բազմաթիվ գործառույթներ, ինչպես նկարը հենց տեղում խմբագրելը, PowerPoint-ից սլայդները վերբեռնելն ու Prezi-ում փոփոխելը, Գուգլից նկարներ ավելացնելը՝ առանց Prezi-ից դուրս գալու և այլն:

PIKTOCHART

Ինչպես պատրաստել պրեզենտացիա

Piktochart-ը վեբ հավելված է՝ մալազիական ստարտափ, որը հնարավորություն է տալիս ստեղծել պրեզենտացիաներ ինֆոգրաֆիկաների տեսքով: Բազմագույն գրաֆիկաներ, նկարազարդումներ, աղյուսակներ և շատ ու շատ այլ հնարավորություններ օգտագործելով` դուք միանշանակ կստեղծեք այնպիսի պրեզենտացիա, որը էապես կտարբերվի PowerPoint-ի ձանձրալի սլայդներից: Առկա են բավական մեծ թվով template-ներ, որոնք կարող եք փոփոխել ու լրացնել, կարող եք ստեղծել նաև բոլորովին նոր պրեզենտացիա՝ օգտվելով առաջարկվող էլեմենտներից:

Picktochart-ի հիմնական տարբերակն անվճար է, պրոֆեսիոնալ տարբերակներն արժեն համապատասանաբար $15 և $29:

PROJEQT

Ինչպես պատրաստել պրեզենտացիա

Projeqt-ը հրաշալի գործիք է դինամիկ ու բազմաթիվ հանարվորությոններով հագեցած պրեզենտացիա ստեղծելու համար: Օգտատերը կարող է այստեղ ի մի հավաքել իր ունեցած բոլոր նյութերը՝ տեսանյութերը, երգերը, կարող է ներդնել իր Twitter-ի կամ բլոգի լրահոսը, որն ի դեպ ավտոմատ կթարմացվի և միշտ ակտուալ կմնա, կարող է նշումներ անել պրեզենտացիայի վրա, ինտերակտիվ քարտեզներ դնել և այլն, և այլն: Այս կայքի դիզայնը շատ հաճելի է և օգտվելն էլ բավական հարմար է:

Կարող եք վերբեռնել ձեր PDF կամ PowerPoint ֆայլերը և փոփոխել դրանք հենց տեղում՝ վերածելով դրանք գրավիչ ու գեղեցիկ պրեզենտացիայի: Պատրաստի պրեզենտացիան կարող եք տարածել նաև embed կոդի միջոցով: Ձեր աշխատանքը հասանելի կլինի ցանկացած գաջեթի վրա բոլոր բրաուզերներով: Projeqt-ն անվճար է: Այս պահին մշակվում են հավելյալ որոշ գործառույթներ, որոնք արդեն կլինեն վճարովի:

CANVA

Ինչպես պատրաստել պրեզենտացիա

Այս ծառայությունը իսկական գտածո է այն մարդկանց համար, ովքեր ստիպված են գրաֆիկական դիզայն անել իրենց աշխատանքի համար, սակայն դիզայներական հմտություններ այնքան էլ չունեն: Canva-ն գործի ամենադժվար հատվածը վերցնում է իր վրա և ձեզ հուշում, թե ինչ անել, որպեսզի ամեն ինչ արվի գեղեցիկ ու ճաշակով:

Բացի պրեզենտացիաներ ստեղծելուց Canva-ն բազմաթիվ այլ գործառույթներ էլ ունի, օգնում է պատրաստել նկարներ Facebook-ի, Instagram-ի, Twitter-ի համար, ինչպես նաև ռեզյումե, այցեքարտ, ինֆոգրաֆիկա և այլն, և այլն:

Canva-ն ունի բազմաթիվ template-ներ պրեզենտացիաների համար, մի մասն անվճար են, մի մասը՝ վճարովի, սակայն դրանք բոլորն էլ սովորեցնում են գեղեցիկ պրեզենտացիա կազմելու կանոնները: Template-ները կարող եք փոփոխել կամ դրանց նմանությամբ ստեղծել նորերը: Բացի այդ Canva-ում առկա է գրաֆիկական էլեմենտների հսկայական տեսականի, որոնք կարող եք օգտագործել ձեր պրեզենտացիայի մեջ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին