ՀԱՅՏՆԻ ԵՎ ՀԱՋՈՂԱԿ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԸՆԿՃՎԵԼ ԻՐԵՆՑ ՍՏԱՑԱԾ ՄԵՐԺՈՒՄՆԵՐԻՑ

Ձեզ մերժե՞լ են ինչ-որ հարցում: Չե՞ն ցանկացել ձեզ հետ ժամադրության գալ կամ վերցնել ձեզ աշխատանքի: Կարևոր չէ, թե ինչ մերժում եք դուք ստացել: Կարևորն այն է, թե ինչպես եք վերաբերվում այդ մերժմանը:

2432

Այս մարդիկ իրենց ստացած մերժմանը չեն վերաբերվել իբրև վիրավորանքի կամ ձախողման: Նրանք այդ փորձությունից պատվով են դուրս եկել և դարձել են իրապես ճանաչված ու հաջողակ մարդիկ: Մինչդեռ այն նամակները, որոնցով ուղարկվել են մերժումները, դարձել են չափազանց հետաքրքիր փաստաթղթեր պատմության համար:

ՄԱԴՈՆՆԱ

ՄադոննաԱյս նամակի մեջ ձայնագրման ընկերության տնօրեն Ջիմ Լենները գրում է, որ թեև Մադոննան իրեն ընդհանուր առմամբ դուր է եկել, սակայն նա դեռ «մշակված» չէ, և որ ալբոմում քիչ են ուժեղ երգերը, որպեսզի ալբոմը հաջողությամբ վաճառվի:

Մերժումներ, որ ստացել են հաջողակ մարդիկԵրբ փոփ երաժշտության ապագա թագուհին ի վերջո ստորագրեց պայմանագիր մեկ այլ ընկերության հետ իր այդ առաջին ալբոմի համար, այն հռչակվեց ամբողջ աշխարհում՝ վաճառվելով ավելի քան 10 միլիոն օրինակով: Առ այսօր Մադոննան բոլոր ժամանակների ամենաշատ «վաճառվող» երգչուհիների թվում է:

ԹԻՄ ԲՅՈՐԹՈՆ

Թիմ ԲյորթոնԹիմ Բյորթոնը այնպիսի ֆիլմերի ռեժիսոր է, ինչպիսի եք «Բեթմենը», «Բեթմենը վերադառնում է», «Մկրատաձեռն Էդվարդը», «Կապիկների մոլորակը», «Ալիսան հրաշքների աշխարհում» և այլ ֆիլմեր:

Մերժումներ, որ ստացել են հաջողակ մարդիկԱյս նամակում Disney Productions ընկերության մերժումն է՝ Թիմ Բյորթոնի «The Giant Zlig» գրքի վերաբերյալ: Նամակի հեղինակը վստահ չէ, որ գիրքը հնարավոր կլինի վաճառել:

Այս մերժումը Թիմ Բյորթոնին ոչ միայն չստիպեց վիրավորվել Disney-ից, այլև հետ չկանգնեցրեց իր կյանքը այս ընկերության հետ կապելու մտադրությունից: Ընդամենը մի քանի տարուց նա դարձավ նախ կերպարների դիզայներ, ապա և անիմատոր հենց այս ստուդիայում:

U2

U2U2-ն այսօր է աշխարհի ամենահայտնի ռոք խմբերից մեկը, խումբ, որ ստացել է 22 Գրեմմի մրցանակ և վաճառել ավելի քան 180 միլիոն օրինակ ձայնասկավառակ: 1970-ական թվականների վերջին նրանց մասին քչերը գիտեին, և U2-ի տղաները դեռ փնտրում էին իրենց ճանապարհը դեպի ճանաչում և փառք:

Մերժումներ, որ ստացել են հաջողակ մարդիկԱյս նամակում Ալեքսանդր Սինքլերը RSO Records ձայնագրման ընկերությունից չոր և պաշտոնական ոճով տեղեկացնում է խմբի անդամներին այն մասին, որ իրենք ցանկություն չունեն նրանց հետ համագործակցելու: Այս թերթիկը, որից ընկերությունը այն ժամանակ ուղարկում էր մարդկանց տասնյակներով, այսօր դարձել է պատմական վկայություն:

ԷՆԴԻ ՈՒՈՐՀՈԼ

Էնդի ՈւորհոլԷնդի Ուորհոլը այսօր ամենաշատ վաճառվող նկարիչներից մեկն է: 2013 թվականին աճուրդներում վաճառված նրա նկարների գումարային արժեքը կազմել է 427,1 միլիոն դոլար:

Մերժումներ, որ ստացել են հաջողակ մարդիկ
1956 թվականին Էնդին որոշեց իր նկարներց մեկը նվիրել Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանին: Արդյունքում նրան մերժեցին, այն էլ՝ ստորացուցիչ ձևով. «Մեր պատկերասրահի պահեստներում տեղը սահմանափակ է: Մենք չենք կարող մեզ թույլ տալ պահել այնպիսի նկար, որը հազվադեպ ենք ցուցադրելու»:

Այսօր հենց նույն պատկերասրահում ցուցադրվում է Էնդի Ուորհոլի 168 նկար:

ՀԵՐՏՐՈՒԴԱ ՍԹԵՅՆ

Հերտրուդա ՍթեյնՀերտրուդա Սթեյնը ամերիկացի հայտնի գրող է: Նրան նկարել է Պաբլո Պիկասոն, նրա մասին գրել է Էռնեստ Հեմինգուեյը: Նրա մասին ֆիլմ է նկարել Վուդի Ալենը: Հայրենիքում նրա համար բազմաթիվ հուշակոթողներ ու արձաններ են կանգնեցվում:

Մերժումներ, որ ստացել են հաջողակ մարդիկՀրատարակիչ Արթուր Ֆիֆիլդը Հերտրուդային ուղղված այս նամակում գրում է, որ ինքը զղջում է առհասարակ, որ իր ձեռքն է վերցրել Հերտրուդայի «The Making of Americans» գիրքը և ծախսել է մի քանի թանկ րոպե՝ գիրքը թերթելով աչքի անցկացնելու համար: Ֆիֆիլդը նշում է, որ մի քանի էջն էլ բավական էր, որպեսզի ինքը հասկանար, որ գիրքը ոչ մի բանի պետք չէ: Այսպիսի մերժումը քչերը կկարողանային հաղթահարել: Սակայն Հերտրուդան ոչ միայն հաղթահարեց, այլև դարձրեց այս մերժումը հերթական աստիճանը դեպի իր հաջողությունը:

In this article


Join the Conversation