6 ՌԵՍՈՒՐՍ, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԹԵՍՏԵՐ

Վարորդական իրավունք ստանալը կարևոր նշանակետ է բոլորիս համար: Անկախ նրանից ունենք մեքենա, թե ոչ, բոլորս էլ ձգտում ենք համարձակություն գտնել մեր մեջ և վաղ թե ուշ նստել մեքենայի ղեկին: Անշուշտ, առանց վարորդական իրավունքի դա չենք կարող անել, և ուրեմն պետք է մտածել տեսական ու գործնական քննություններ հանձնելու մասին:

30158
Վարորդական իրավունքի թեստեր

Ճանապարհային երթևեկություն կանոններ սովորելը հեշտ գործ չէ: Բազմաթիվ տոմսեր, հարյուրավոր հարցեր, որոնք բոլորն էլ հարկավոր է սովորել և հիշել: Բարեբախտաբար այսօր կան նաև կայքեր և հավելվածներ, որոնք այդ բարդ գործը դարձնում են ավելի հեշտ և հետաքրքիր:

Ներկայացնում ենք ձեզ այն ռեսուրսները, որտեղ կարող եք գտնել վարորդական իրավունքի թեստեր, ինչպես նաև շատ այլ օգտակար տեղեկություններ երթևեկության կանոնների մասին:

AUTOSCHOOL

Autoschool-ը Հայաստանից ամենաշատ ներբեռնումներ գրանցող Android հավելվածների ցանկում է: Հավելվածի ներբեռնումների քանակը 100000-ից 500000-ի սահմաններում է: Autoschool-ը երկլեզու է՝ հասանելի է հայերեն և ռուսերեն տարբերակներով: Ստեղծվել է «Այբ» դպրոցի աշակերտների կողմից` Mobile Application դասընթացի շրջանակներում:

վարորդական իրավունքի թեստերԱյս պարզ ու հարմարավետ դիզայնով հավելվածի շնորհիվ կարող եք հեշտությամբ պատրաստվել վարորդական իրավունքի տեսական քննությանը: Կարող եք սովորել ճանապարհային նշաններն ու գծանշման ձևերը: Նաև կարող եք հանձնել թեստեր վարորդական իրավունքի քննություններին պատրաստվելու համար: Այստեղ կգտնեք 62 թեստ՝ կազմված 10-ական հարցից, ինչպես նաև գրեթե բոլոր հարցերի բացատրությունները: Հավելվածի միջոցով կարող եք նաև հետևել ձեր գնահատականների առաջընթացին:

AUTODRIVE

Dasaran.am կայքի կողմից ստեղծված Ավոտդպրոց ծրագիրը հնարավորություն է տալիս խաղային տարբերակով հանձնել թեստեր և սովորել ճանապարհային երթևեկության կանոնները: Թեստերը կարող եք անցնել` ընտրելով հարցերի 10 խմբերից մեկը կամ պատահական հարցերը:

վարորդական իրավունքի թեստերԹեստի արդյունքը համարվում է դրական, եթե դուք ճիշտ եք պատասխանել բոլոր հարցերին: Անցնելով այստեղ ներկայացված թեստերը՝ դուք կարող եք ոչ միայն ստուգել ձեր ստացած տեսական գիտելիքները, այլև ստանալ վարկանիշ: Թեստերն անցելու համար տրվում է 5 րոպե:

POLICE.AM

Սա Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքն է, որտեղ կարող եք գտնել վարորդական տեսական քննությունների հարցաշարերը պատասխաններով՝ PDF տարբերակով և հայերեն ու ռուսերեն լեզուներով:

վարորդական իրավունքի թեստերԿարող եք գտնել նաև Ճանապարհային երթևեկության կանոնները և նշանները, օգտակար խորհուրդներ վարորդներին, տեղեկություններ նոր օրենքների և որոշումների մասին, տեսանկարահանող սարքերի և արագաչափերի մասին և այլն:

VARORD.AM

Այս կայքում կան ոչ միայն վարորդական իրավունքի տեսական քննության թեստերը, այլև տեսադասեր, որոնք կօգնեն կարճ ժամանակահատվածում ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքները:

վարորդական իրավունքի թեստերԹեստերի արդյունքները պահպանելու և և մեկնաբանությունները տեսնելու համար պետք է մուտքագրվել: Նշենք, որ թեստերի արդյունքները համարվում են դրական, եթե դուք ճիշտ պատասխանեք 10 հարցերից առնվազն 9-ին: Թեստի լրացման համար տրվում է 15 րոպե ժամանակ: Եթե թեստի լրացումը չավարտեք 15 րոպեի ընթացքում, բոլոր չլրացված հարցերի դիմաց կգրանցվի 0 միավոր:

TRANSINFO.AM

Transinfo-ն տրանսպորտային պորտալ է՝ հագեցած բազմաթիվ օգտակար տեղեկություններով, որոնք կարող են պետք գալ սկսնակ և փորձառու վարորդներին:

վարորդական իրավունքի թեստեր Այստեղ կարող եք գտնել ոչ միայն վարորդական իրավունքի տեսական հարցաշարը, թեստերը՝ պատկերավոր նկարներով, այլև երթևեկության կանոնները, ճանապարհային նշանները, տեղեկություններ վարչական տուգանքների, տեխնիկական զննության կայանների, արագաչափերի, տեսախցիկների, ավտոմեքենաների ապահովագրության և տեխնիկական սպասարկմասն մասին:

QNNUTYUN.VS.AM

Եվս մեկ առցանց տարբերակ վարորդական իրավունքի թեստեր հանձնելու և բազմաթիվ օգտակար տեղեկություններ գտնելու համար՝ տուգանքների աղյուսակ, վարորդական իրավունք ստանալու ընթացակարգ և այլն:

վարորդական իրավունքի թեստեր

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին