ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ. ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը խորը ուսումնասիրություններ է կատարել Մեծ պայթյունի արդյունքում աշխարհի ծագման տեսության վերաբերյալ և բազմաթիվ հեղափոխական բացահայտումներ արել սև անցքերի ծագման մասին: Նա առաջ է քաշել այն միտքը, որ սև անցքերը ոչ թե փակուղի են, ինչպես կարծում էին առաջ,այլ հնարավոր ելք դեպի այլ տիեզերք:

3405
Սթիվեն Հոքինգ

Հոքինգը դասախոսություն էր կարդում սև անցքերի մասին Լոնդոնի Թագավորական ինստիտուտում իր 74-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ:

Ելույթի ընթացքում Սթիվեն Հոքինգը պատասխանեց նաև անձնական հարցերի: Երբ նրան հարցրին, թե ինչպես է նա հաղթահարում իր դժվար ժամանակները, գիտնականը ասաց, որ դեպրեսիաները իրականում շատ նման են սև անցքերին:

«Ես ուզում եմ ասել, որ սև անցքերը այնքան էլ սև չեն, որքան թվում են: Դրանք հավերժական բանտեր չեն, ինչպես կարծում էին առաջ: Դրանցից ելք կա, և գուցե նաև ելք դեպի ուրիշ տիեզերք: Եթե ձեզ թվում է, որ դուք սև անցքի մեջ եք հայտնվել, մի հուսահատվեք, հիշեք, որ այնտեղից միշտ ելք կա»:

Սթիվեն Հոքինգը ոչ միայն հանճարեղ գիտնական է, ով հեղափոխել է գիտական միտքը, այլև շատ ուժեղ անհատականություն: Դեռ 1963 թվականին, երբ Հոքինգը ընդամենը 21 տարեկան էր և սովորում էր Օքսֆորդի համալսարանի վերջին կուրսում, նա սկսեց պարբերաբար վայր ընկնել աստիճաններով իջնելիս կամ պարզապես քայլելիս։ Շուտով Հոքինգը սկսեց խոսելիս հչյուններ կուլ տալ։ Բժշկական հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ նա տառապում է ALS (մկանների ապաճման երկրորդային կարծրախտ) հազվագյուտ հիվանդությամբ, որը նաև հայտնի է որպես Լու Գեհրիգի հիվանդություն։  

Երիտասարդ Սթիվեն ՀոքինգըՍթիվեն Հոքինգին հայտնեցին, որ իրեն ապրելու համար մնացել է 2 տարի։ Հիվանդությունը տասնամյակների ընթացքում նրան աստիճանաբար անդամալույծ դարձրեց, բայց չնայած մոտալուտ մահվան կանխատեսմանը՝ Հոքինգն առ այսօր շարունակում է գրքեր գրել, դասախոսություններ կարդալ և խոշոր գիտական բացահայտումներ անել: Հոքինգը նաև այն եզակի գիտնականներից է, ով իր գրքերում կարողանում է այնպես բացատրել ամենադժվար գիտական հասկացությունները, որ նույնիսկ փոքրիկ երեխան հասկանա: Իր գործունեությամբ նա ոգեշնչում է սահմանափակ հնարավորություններով հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Իմ խորհուրդը մյուս հաշմանդամ մարդկանց հետևյալն է. կենտոնացեք այն ամենի վրա, ինչը ձեր հաշմանդամությունը չի սահմանափակում, և մի ափսոսացեք այն ամենի համար, ինչն անընդունակ եք անել։ Հաշմանդամ մի եղեք ո՛չ ոգով, ո՛չ էլ ֆիզիկապես։

Սթիվեն Հոքինգ

Հիշեք Սթիվեն Հոքինգի օրինակը նաև դուք: Հիշեք, որ որքան էլ մութ ժամանակներ լինեն ձեզ համար, ելք դրանից միշտ կա և շատ հնարավոր է՝ այդ ելքը ձեզ համար բացահայտի բոլորովին նոր տիեզերք:

In this article


Join the Conversation