ՇԱՐԺՎԵՔ ԱՌԱՋ, ԱՆԳԱՄ ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼԵՐՈՎ

Հավատը ինքներս մեր ուժերի հանդեպ չի գալիս արտաքին աշխարհից: Այն ծնվում ու վերածնվում է մեր ներսում ամեն անգամ, երբ մեզ մոտ ինչ-որ բան ստացվում է:

2257
Շարժվեք առաջ փոքրիկ քայլերով

Բարոն Մյունհաուզենը պնդում էր, որ ինքն է իրեն ճահճից դուրս հանել՝ քաշելով սեփական մազերից: Հոգեբանության կանոնները տարբերվում են ֆիզիկայի կանոններից: Մենք կարող ենք առաջ շարժվել անգամ այն դեպքում, երբ չունենք արտաքին հենման կետ: Կյանքը հնարավոր չէ փոխել մեկ թռիչքով, բայց միակ տարբերակը հայտնվել այնտեղ, որտեղ ուզում ենք լինել, ամեն օր այդ ուղղությամբ փոքրիկ քայլ անելն է:

Մեզ թվում է, թե մենք մեզ ճանաչում ենք, բայց իրականում մենք ճանաչում ենք մեզ և մեր ուժերը միայն այն ժամանակ, երբ որևէ քայլի կամ գործողության ենք գնում:

Բիլբո անունով վախկոտ հոբբիթը որոշեց ճանապարհորդության մեկնել ոչ այն պատճառով, որ համարձակ էր: Բայց նա բացահայտեց իր մեջ այդ քաջությունը՝ հայտնվելով այնպիսի իրավիճակներում, որտեղ այդ քաջությունը իրեն պետք էր: Նա դառնում էր քաջ, երբ այլ ելք չէր ունենում:

Միայն կյանքն է մեզ դարձնում այն, ինչ մենք կանք, եթե ամեն օր մի կարճ ժամանակով կարողանում ենք մի կողմ դնել մեր վախերը, հուսահատությունը և փորձում ենք վարվել այնպես, ինչպես հարկն է, երբ շարժվում ենք առաջ, անգամ փոքրիկ քայլերով:

Հեգելը ասում էր. «Մարդը չի կարող իմանալ, թե ով է ինքը, քանի դեռ գործողությամբ չի վերածել ինքն իրեն իրականության: Հենց այդ պատճառով նա պետք է սկսի գործել ցանկացած հանգամանքներում, առանց մտահոգվելու սկզբի, միջոցների ու վերջի մասին»:

In this article


Join the Conversation