facebook

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ ՓՈՂԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ՄԱՍ 2-ՐԴ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ ոչ միայն գիտեն, թե ինչպես գումար վաստակել, այլև ինչպես խնայել այն: Շարունակում ենք ձեզ ներկայացնել միլիարդատերերի խորհուրդները փողի հետ ճիշտ վարվելու մասին:

2761
Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասին

Կարծում ենք՝ այս մարդկանց անձնական կապիտալների ծավալները վկայում են այն մասին, որ նրանք գիտեն, թե ինչ են ասում: Հոդվածի առաջին մասը կարող եք գտնել այստեղ:

ՄԱՐԿ ՑՈՒԿԵՐԲԵՐԳ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասինԱնձնական կապիտալ – 30 միլիարդ

Համեստ եղեք:

Անգամ Ֆեյսբուքի հիմնադիրն է գտնում, որ արժե ավելի տնտեսող լինել և փորձում է համեստ լինել կյանքի շատ ոլորտներում: Օրինակներից մեկն էլ նրա Acura sedan մեքենան է, որը նա գնել է 30 հազար դոլարով, թեև կարող էր իրեն թույլ տալ բացարձակապես ցանկացած մեքենա, նավ կամ ուղղաթիռ: Այնուամենայնիվ, նա նախընտրությունը տվել է համեստ ու պրակտիկ այս մեքենային:

ՋՈՆ ԴՈՆԱԼԴ ՄԱՔԱՐԹՈՒՐ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասինԱնձնական կապիտալ – 3.7 միլիարդ

Կազմեք ձեր բյուջեն և առաջնորդվեք դրանով:

Մաքարթուրը Bankers Life and Casualty ընկերության միակ բաժնետերն էր: Հոլիվուդյան շքեղ ու ցոփ կյանքի ժամանակաշրջանում նա երբեք չտրվեց գայթակղությանը և շարունակեց ապրել շատ համեստ կյանքով՝ հրաժարվելով թանկարժեք և հաճախ անիմաստ գնումներից: Նա երբեք շքեղ իրեր չէր գնում, չէր պահում մամուլի քարտուղարներ, և նրա տարեկան բյուջեն կազմում էր ընդամենը $25.000:

ՌՈԶԱ ՔԵՆՆԵԴԻ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասինԱնձնական կապիտալի չափը հայտնի չէ

Եղեք ստեղծագործ և փնտրեք այլընտրանքային ուղիներ ծախսերի համար:

Գեղեցկուհի Ռոզա Քեննեդու խնայողության մեթոդները պարզապես զարմանալի էին, հատկապես եթե հաշվի առնենք նրանց ընտանիքի կարգավիճակը և կուտակած հարստության չափերը: Նա խնայում էր ամեն ինչում, անգամ մանրուքներում: Մակուլատուրա գնելու փոխարեն, օրինակ, նա տարեվերջին գնում էր սեղանի օրացույցեր, որոնք արդեն հնացած էին և վաճառվում էին շատ էժան գնով:

ԹՈՄԱՍ ԲՈՒՆ ՓԻՔԵՆՍ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասինԱնձնական կապիտալ – 1 միլիարդ

Կազմեք գնումների ցանկ և մի վերցրեք ավելի շատ գումար ձեզ հետ, քան այդ պահին պետք է:

Նավթամագնատ և միլիարդատեր Փիքենսը գումարի խնայողության շատ արդյունավետ միջոց է կիրառում: Իր դրամապանակում նա երբեք ավելի շատ գումար չի պահում, քան իրեն պետք է այդ օրը կամ այդ պահին: Նա կազմում է գնումների ցուցակ խանութ գնալուց առաջ և գնում է միայն այն, ինչ կա այդ ցանկում: Դրամապանակի մեջ եղած գումարը նրան թույլ չի տալիս խախտել այդ կանոնը: Չէ՞ որ դուք չեք կարող ծախսել այն գումարը, որը չունեք:

ՋԻՄ ՈՒՈԼԹՈՆ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասինԱնձնական կապիտալ – 34.7 միլիարդ

Կարիք չկա միշտ ունենալ ամենալավն ու ամենանորաձևը:

WalMart -ի հիմնադիր Սեմ Ուոլթոնի կրտսեր տղան շատ համեստ կյանք է վարում: Այնպես, ինչպես սովորեցրել է նրան հայրը: Չնայած ֆինանսական մեծ հաջողությանը, նա դեռ վարում է իր փիքափ մեքենան, որն արդեն 15 տարեկան է: Նա հասկանում է, որ մեքենան ընդամենը փոխադրամիջոց է, և բոլորովին կարիք չկա վարելու աշխարհի ամենաշքեղ ու թանկարժեք մեքենաները:

ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասինԱնձնական կապիտալ – 3.9 միլիարդ

Աշխատեք:

Դոնալդ Թրամփը վաստակել է իր հաջողությունը քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Շատ անհաջողակներ կարծում են, որ Թրամփի բախտը պարզապես բերել է ֆինանսների աշխարհում: Բայց Թրամփը վստահեցնում է, որ հաջողությունը գալիս է միայն ծանր աշխատանքից հետո:

«Եթե ձեր աշխատանքը ձեզ արդյունքներ է բերում, ամենայն հավանականությամբ մարդիկ կասեն, որ դուք ուղղակի հաջողակ եք, և այդ ամենը բախտի բան է: Գուցե և այդպես է, որովհետև ձեր բախտը բերել է ուղեղ ունենալու հարցում, որպեսզի կարողանաք աշխատել»:

ՌՈԲԵՐՏ ԿՈՒՈԿ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասինԱնձնական կապիտալ – 11.5 միլիարդ

Օգտագործեք բոլոր հնարավորությունները, որ ունեք:

Ռոբերտ Կուոկը՝ Մալազիայի ամենահարուստ մարդը, ապրում է այն կանոններով, որոնք իրեն սովորեցրել է մայրը: Դրանք են՝ երբեք մի եղեք ժլատ, մի օգտագործեք ուրիշներին, ունեցեք բարձր բարոյականություն, եթե հարցը վերաբերվում է փողի հանդեպ վերաբերմունքին:

Ռոբերտն ասում է, որ ֆինանսական առումով հաջողության հասնելու համար պետք է լինել համարձակ և միշտ օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք կհանդիպեն ձեր կյանքի ճանապարհին: Անգամ այն ժամանակ, երբ մարդիկ ձեր շրջապատում կասկածում են ձեր կարողությունների վրա:

ԼԻ ԿԱՇԻՆ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասինԱնձնական կապիտալ – 31 միլիարդ

Ապրեք համեստ:

Լին Ասիայի ամենահարուստ մարդն է, ինչպես նաև՝ աշխարհի ամենահարուստ 10 մարդկանցից մեկը: Լին հսկայական ընկերության սեփականատեր է, որը ունի ներկայացուցչություններ ավելի քան 52 երկրում և ավելի քան 270.000 աշխատակից: Նա կարծում է, որ իր անհավանական հաջողության գաղտնիքը պարզ ու համեստ կյանքի մեջ է:

Երբ Դուք նոր եք սկսում Ձեր ճանապարհը, Դուք պետք է սովորեցնեք Ձեզ ապրել համեստ և չպարծենալ Ձեր հարստությամբ:

ՋԵՔ ՄԱ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասինԱնձնական կապիտալ – 10 միլիարդ

Հաճախորդը միշտ առաջին տեղում է:

Միլիարդատեր Ջեք Ման Alibaba Group-ի հիմնադիրն է: Նա կարծում է, որ հաճախորդները միշտ պետք է գլխավորեն բիզնեսմենի առաջնահերթությունների ցուցակը: Նրանց պետք է հաջորդեն աշխատակիցները, իսկ այդ շղթայի ամենավերջում պետք է լինեն բաժնետերերը: Ման կարծում է, որ մարդու վերաբերմունքը այն բանին, թե ինչպես է նա ուզում ապրել իր կյանքը, շատ ավելի կարևոր է, քան նրա կարողությունները:

ՀՈՎԱՐԴ ՇՈՒԼՑ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ փողի խնայողության մասինԱնձնական կապիտալ – 12.2 միլիարդ

Հիշեք, որ փողը դեռ ամեն ինչ չէ:

Հովարդ Շուլցը` Starbucks-ի հիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահը, հայտարարում է, որ մարդու ունեցած արժեքները ավելի կարևոր են, քան նրա կապիտալի չափը:

«Ես երբեք չեմ ուզել հայտնվել միլիարդատերերի ցանկում: Ես երբեք իմ մասին չեմ դատել իմ եկամտի կամ ունեցած հարստության չափով: Ես առաջին հերթին փորձում եմ դատել ինքս ինձ և իմ արժեքները»:

In this article


Join the Conversation