50 ԱՄԵՆԻՑ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՀԱՐՑԵՐԸ

Հարցազրույցի ուղևորվելով՝ շատերն են վախենում, որ գործատուներն ու HR-մասնագետները իրենց տարօրինակ հարցեր կուղղեն, չէ՞ որ տարօրինակ հարցերին նախապատրաստվել գրեթե անհնար է: Միևնույն ժամանակ նմանատիպ հարցերը ոչ միշտ են օգնում գործատուին ավելի լավ հասկանալ թեկնածուի էությունն ու կարողությունները, և հենց դրա համար էլ շատերը նախընտրում են ստանդարտ հարցեր տալ հարցազրույցի ընթացքում:

5832
Ամենատարածված հարցազրույցի հարցերը

Ահա ամենից հաճախ հանդիպող հարցազրույցի հարցերը, որոնք ընտրվել են՝ հիմնվելով տասնյակ հազարավոր հարցազրույցների օրինակների վրա:

  1. Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը:
  2. Որո՞նք են Ձեր թույլ կողմերը:
  3. Ինչո՞ւ եք ուզում աշխատել մեզ մոտ:
  4. Նկարագրեք Ձեր ապագան 5 կամ 10 տարի անց:
  5. Ինչո՞ւ եք ուզում դուրս գալ Ձեր ներկայիս աշխատանքից:
  6. Ինչո՞վ եք Դուք տարբերվում մյուս թեկնածուներից:
  7. Ձեր աշխատանքային պատմության մեջ կան բացեր: Ինչո՞վ եք զբաղվել այդ ընթացքում:
  8. Ի՞նչ կցանկանայիք փոխել, բարելավել Ձեր նախկին գործատուի մեջ:
  9. Պատրա՞ստ եք բնակության վայր փոխելու և գործուղումների մեկնելու:
  10. Պատմեք Ձեր կյանքի գլխավոր ձեռքբերման մասին:
  11. Պատմեք Ձեր գործած սխալներից մեկի մասին:
  12. Նկարագրեք Ձեր երազանքի աշխատանքը:
  13. Որտեղի՞ց եք իմացել այս թափուր հաստիքի մասին:
  14. Ինչի՞ եք ուզում հասնել աշխատանքի առաջին 30/60/90 օրերի ընթացքում:
  15. Պատմեք Ձեր ռեզյումեի մասին:
  16. Պատմեք Ձեր կրթության մասին:
  17. Նկարագրեք ինքներդ Ձեզ:
  18. Ինչո՞ւ եք ընտրել հենց այս մասնագիտությունը:
  19. Պատմեք, թե ինչպես եք հաղթահարում դժվարությունները:
  20. Ինչո՞ւ մենք պետք է աշխատանքի վերցնենք հենց Ձեզ:
  21. Ինչո՞ւ եք Դուք փնտրում նոր աշխատանք:
  22. Ի վիճակի կլինե՞ք աշխատել հանգստյան և տոն օրերին:
  23. Կարողանո՞ւմ եք հանգստացնել նյարդայնացած հաճախորդին:
  24. Որքա՞ն աշխատավարձ եք ցանկանում ստանալ:
  25. Պատմեք այն նախագծի մասին, որի վրա Դուք ջանասիրաբար աշխատել եք (որի վրա Դուք այնքան էլ հաճույքով չեք աշխատել):
  26. Նշեք մեր մրցակիցների անունները:
  27. Պատմեք Ձեր ամենամեծ անհաջողության մասին:
  28. Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:
  29. Ինչպիսի՞ աշխատանք եք կարողանում կատարել:
  30. Ո՞ւմ եք Դուք համարում Ձեր հոգևոր առաջնորդը:
  31. Պատմեք Ձեր ղեկավարության հետ ունեցած վեճի մասին:
  32. Կարողանո՞ւմ եք աշխատել ճնշման տակ:
  33. Ի՞նչ է մեր ընկերության գլխավոր տնօրենի անունը:
  34. Նշեք Ձեր մասնագիտական նպատակները:
  35. Ի՞նչն է Ձեզ առավոտյան ստիպում վեր կենալ անկողնուց:
  36. Ի՞նչ կասեին Ձեր մասին Ձեր ենթակաները:
  37. Որո՞նք էին Ձեր (նախկին) գործատուի ուժեղ և թույլ կողմերը:
  38. Եթե ես հիմա զանգահարեմ Ձեր (նախկին) գործատուին և հարցնեմ նրան, թե ինչ պետք է Դուք փոխեք Ձեր մեջ, ի՞նչ կպատասխանի նա:
  39. Դուք նախընտրում եք ղեկավարե՞լ, թե՞ ենթարկվել:
  40. Նշեք վերջին գիրքը, որը Դուք կարդացել եք հանուն հաճույքի:
  41. Ի՞նչն է ամենից շատ նյարդայնացնում Ձեր գործընկերներին:
  42. Ինչո՞վ եք Դուք զբաղվում ազատ ժամանակ:
  43. Նշեք Ձեր սիրելի վեբ-կայքը:
  44. Ի՞նչն է Ձեզ ամենից շատ անհարմարություն պատճառում:
  45. Պատմեք առաջնորդության Ձեր փորձի մասին:
  46. Եթե Դուք ստիպված լինեիք աշխատանքից ազատել ինչ-որ մեկին, ինչպես դա կանեիք:
  47. Ի՞նչն է Ձեզ ամենից շատ/քիչ դուր գալիս Ձեր աշխատանքի մեջ:
  48. Կարո՞ղ եք աշխատել ավելի քան 40 ժամ շաբաթվա մեջ:
  49. Ի՞նչ հարց ես մոռացա տալ Ձեզ:
  50. Ի՞նչ կցանկանայիք իմանալ Դուք:

Փորձեք նախևառաջ պարզել այս հարցերի պատասխանները ինքներդ ձեզ համար: Դա շատ կհեշտացնի ձեր գործը հարցազրույցի ժամանակ: Հաշվի առեք նաև, որ սովորաբար գործատուն զրույցի ընթացքում 10-ից ավելի հարց չի տալիս: Մանրակրկիտ պատրաստվեք այս հարցերին պատասխանելու համար, սակայն պատասխաններն անգիր մի արեք, որպեսզի ձեր խոսքը հնչի բնական և ազատ:

Հարցազրույցի ժամանակ ամենից հաճախ հանդիպող սխալների մասին կարդացեք այստեղ:

In this article


Join the Conversation