facebook

14 ԱՆՎՃԱՐ ԿԱՅՔ TOEFL ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

TOEFL (Test of English as a Foreign Language) քննություն հանձնելը պարտադիր պայման է շատ արտասահմանյան բուհեր և դպրոցներ ընդունվելու, աշխատանք ստանալու կամ միջազգային ծրագրի մասնակցելու համար: TOEFL-ի հավաստագիրը կարող է ձեր առջև անթիվ հնարավորությունների և հեռանկարների դուռ բացել:

3411
TOEFL քննություն

Քննությունը բաղկացած է 4 մասից՝ Reading, Listening, Writing и Speaking: Սրանցից յուրաքանչյուրին պետք ա պատրաստվել առանձին-առանձին:

Արդյո՞ք ձեզ պետք է պատրաստվել քննության համար, եթե դուք լավ անգլերեն գիտեք: Այո, պետք է: Այս քննությունը չի կարելի համեմատել անգլերենից սովորական քննության հետ, որը մենք հանձնում էինք դպրոցում կամ համալսարանում: Այն ունի իր հստակ կառուցվածքը, տրամաբանությունը և առաջադրանքները: Բացի այդ մեծ ուշադրություն է պետք հատկացնել բառապաշարին, որովհետև թեստի մեջ ընդգրկված թեմաները ամենատարբեր ոլորտներ են ընդգրկում՝ սկսած պատմությունից և աշխարհագրությունից, վերջացրած կենսաբանությամբ:

Այդ պատճառով ձեր քննական արդյունքը կախված է ոչ միայն ձեր անգլերենի իմացությունից, այլև այն բանից, թե որքան լավ եք դուք պատրաստվել հենց այս քննության համար:

Եթե դուք էլ ձեր առջև դրել եք այս քննությունը հանձնելու նպատակը, ապա վստահ ենք, որ կկարողանաք հաջողությամբ հանձնել այն: Իսկ ահա այս 14 անվճար կայքերը ձեզ կօգնեն այդ հարցում: Պահպանեք ձեզ մոտ և օգտվեք:

  1. ETS TOEFL – Սա TOEFL քննության պաշտոնական կայքն է, հետևաբար այստեղ կա ամեն ինչ քննության ձևաչափի մասին, խորհուրդներ և օգտակար ռեսուրսներ քննությունը հանձնել պատրաստվողներին:
  2. Learn 4 Good – այստեղ կան իրական թեստային հարցերից շատերի պատասխանները, ինչպես նաև ներկայացվում է քննության էությունը, արդյունքների հաշվարկման համակարգը: Այս կայքում ներկայացված է նաև այն համալսարանների ցանկը, որոնք ընդունում են ուսանողների TOEFL քննության հիման վրա:
  3. TOEFL.ru – օրինակներ, օգտակար խորհուրդներ, օնլայն մինի-թեստեր, նյութեր պատրաստվելու համար և քննական կենտրոնների կորդինատներ:
  4. Test Magic – այստեղ կարելի է գտնել TOEFL թեստերի փորձնական տարբերակներ, ինչպես նաև ստանալ օգնություն քննական էսսեների գրելու հարցում, խորհուրդներ նախապատրաստվելու և քննությունը հանձնելու վերաբերյալ:
  5. TestDEN – սա քննությունը հանձնողների համար նախավարժանքի պես մի բան կարող է լինել, փորձնական թեստ, որն ամբողջությամբ ընդօրինակում է իրական քննությունը համակարգչային տարբերակով:
  6. Good Luck TOEFL – քննություն այստեղ բաժանում են համապատասխան մասերի և օգնում յուրացնել դրանցից յուրաքանչյուրը՝ reading, listening, writing և speaking:
  7. Test Prepreview – այստեղ կարող եք գտնել տեղեկություններ քննության մասին, թեստերի մի քանի օրինակ, ինչպես նաև բազմաթիվ այլ թեստեր անգլերենի ձեր իմացությունը ստուգելու համար:
  8. English Test – փորձնական թեստեր, ինչպես նաև բազմաթիվ վարժություններ և նյութեր անգլերեն սովորելու համար:
  9. Quiz Tree – ֆլեշ հավելվածի տեսքով հարմարավետ և ինտերակտիվ տարբերակ քննության համար անհրաժեշտ բառապաշարն ու քերականությունը յուրացնելու համար:
  10. Graduates Hotline – մի քանի փորձնական TOEFL թեստեր՝ քննությանը նախապատրաստվելու համար:
  11. Nonstop English – TOEFL և այլ քննությունների վարժություների մեծ բազա: Վարժությունները ինտերակտիվ տարբերակով են ներկայացված, ինչը բավական հեշտացնում և արագացնում է դրանց կատարումը:
  12. Exam English – անվճար դասեր տարբեր քննությունների, այդ թվում՝ TOEFL-ին պատրաստվելու համար: Գործնական առաջադրանքներ քննության բոլոր չորս մասերի համար:
  13. Toeflgoanywhere – առաջադրանքներ, խաչբառեր, գլուխկոտրուկներ, տեսադասեր TOEFL-ի ստեղծողների կողմից: Այստեղ կա նաև TOEFL համայնք, որտեղ կարող եք գտնել ընկերներ՝ քննությանը միասին նախապատրաստվելու համար:
  14. Stuff – Այս կայքում կարելի է անցնել 20 րոպեանոց թեստ և ստանալ ձեր պատասխանների մանրակրկիտ վերլուծությունը դասավանդողի կողմից

Անշուշտ այս բոլոր կայքերից օգտվելու կարիք չկա, դուք կարող եք ընտրել նրանք, որոնք առավել կհետաքրքրեն և դուր կգան ձեզ: Սակայն այս ռեսուրսները վստահաբար կարող են լրացուցիչ օգնություն լինել քննությանը նախապատրաստվելու կարևոր շրջանում:

In this article


Join the Conversation