ՖՐԻՏՅՈՖ ՆԱՆՍԵՆ. ԻՍԿԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

Ֆրիտյոֆ նանսենը նորվեգացի նշանավոր բևեռախույզ ու օվկիանոսագետ է, ֆիզիկական օվկիանոսագիտության հիմնադիրը, ինչպես նաև մարդասեր և հասարակական-քաղաքական գործիչ, ով մեծ նվիրումով պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները: Այս խորիմաստ ու հետաքրքիր նամակը Ֆրիտյոֆ Նանսենի կոչն է բոլոր երկրների երիտասարդներին, այն մարդկանց, ովքեր կերտելու են երկրագնդի ապագան:

3018
Ֆրիտյոֆ նանսեն

Ձեզնից յուրաքանչյուրը պետք է գտնի իր և միայն իր ճանապարհը: Ընդունեք հեղինակություններին, հարգեք ծերությունն ու փորձը, սակայն ամեն ինչից շատ հիմնվեք սեփական հայացքների վրա: Ձեր աչքերը բաց պահեք և տեսեք հնարավորությունները ձեր շուրջ: 

Ֆրիտյոֆ Նանսեն

Բարեկամներս, դուք երիտասարդներ եք։ Ձեր առջև է ամբողջ կյանքը իր ամեն տեսակ հնարավորություններով և արկածներով։ Ես վստահ եմ, որ ձեզանից ոմանք ժամանակին այս կամ այն ասպարեզում հայտնի ճամապարհորդ-հայտնագործող կդառնան։ Կյանքում մենք բոլորս հայտնագործողներ ենք, ինչ ճանապարհով էլ գնալիս լինենք։

Սակայն անկախ այն բանից, դուք բնախույզ կդառնաք, թե ոչ, ուզում եմ խորհուրդ տալ ձեզ, կյանքում ոչ մի դեպքում չնահանջեք ձեր սկսած գործից՝ մինչև որ այն կատարեք։ Գործին նվիրաբերեք ձեր սիրտը, ձեր հոգին։ Գործը կիսատ չթողնեք: Ձեր ուժերի ներածին չափով այն մինչև վերջ հասցրեք։ Եվ մի հանգստացեք այնքան ժամանակ, մինչև որ չզգաք՝ ավելի լավ այլևս չեք կարող կատարել։

Ես համոզված եմ, որ դա է կյանքում իսկական հաջողության հասնելու կարևոր գաղտնիքը, և միայն այդպես դուք կարող եք բավականություն զգալ այն գիտակցությունից, որ դուք գործում եք այնպես, ինչպես վայել է իսկական մարդուն։ Քանզի մենք բոլորս լույս աշխարհ ենք եկել աշխատանքի մեր բաժին մասը կատարելու, և լավ կատարելու համար։ Իսկ չէ՞ որ ձեզ է վիճակված ստեղծել ապագան, աշխարհն ավելի լավ դարձնել, քան կա այսօր։

Ֆրիտյոֆ Նանսեն

In this article


Join the Conversation