ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔԸ ԲԻԶՆԵՍ ՍԿՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հասարակության մեջ տարածված կարծրատիպերը մարդկանց փորձում են համոզել, որ բիզնեսով ամեն մեկը չէ, որ կարող է զբաղվել, որ այն չի կարելի սկսել առանց փորձի և գումարի, մեկին ասում են՝ քեզ համար դեռ շատ վաղ է, մյուսին՝ քեզ համար արդեն շատ ուշ է:

2788
Լավագույն տարիքը բիզնես սկսելու համար

Իսկ փորձառու հոգեբանները պնդում են՝ լավագույն տարիքը բիզնես սկսելու համար հենց ձեր այսօրվա տարիքն է: Այս մարդկանց փորձը այդ համոզմունքի վկայությունն է:

1-ԻՑ 10 ՏԱՐԵԿԱՆ

Լավագույն տարիքը բիզնես սկսելու համարԵրեխաները այս տարիքում բիզնես հմտություններ սովորելն ընկալում են խաղի տեսքով, և ճիշտ մոտեցման դեպքում ծնողները կարող են սովորեցնել նրանց կարողություններ, որոնք պետք կգան ողջ կյանքի ընթացքում: Անշուշտ, շատ կարևոր է, որ երեխան սովորի միայն ազնիվ ճանապարհով գումար աշխատելու տարբերակները:

Հոլանդացի Ռայան Ռոսսը դարձավ միլիոնատեր ընդամենը 8 տարեկանում, իսկ իր առաջին գումարը նա վաստակեց 3 տարեկանում՝ տան ետնաբակում փոքրիկ հավային ֆերմա հիմնելով: Իր հիմնական ֆինանսական միջոցները Ռայանը աշխատեց մի պարզ գաղափարի շնորհիվ: Հարևաններից վերցնելով 20 դոլար խոտածածկը հարդարելու համար՝ նա հասկացավ, որ դրանից 5 դոլարը կարող է պահել իրեն, իսկ մյուս 15-ը տալ նրան, ով հենց կանի այդ աշխատանքը իր փոխարեն: Այսօր այս երիտասարդը արդեն 4 ընկերության սեփականատեր է և զբաղված է՝ անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարելով:

10-ԻՑ 20 ՏԱՐԵԿԱՆ

Լավագույն տարիքը բիզնես սկսելու համարԱյս տարիքային խմբի հիմնական առավելությունն այն է, որ նրանց տարեկիցները պատրաստ են իրենց գրպանի գումարը ծախսել, ինչի վրա ասես: Այդ պատճառով այս խմբին ամենահարմար բիզնեսը համարվում է ինչ-որ բանի վերավաճառքը կամ պատրաստումը: Դրանք պարզապես պետք է լինեն ոչ շատ թանկ և անհրաժեշտ լինեն պոտենցիալ գնորդներին: Անշուշտ այս տարիքը հրաշալի հնարավորություն է նաև ինտերնետում գումար վաստակելու համար:

Քևին Հեմ անունով մի տղա, օրինակ, այդ տարիքում սկսեց հետաքրքրվել ինտերնետով ու շուտով հասկացավ, որ դոմեյններ ձեռք բերելն ու դրանք վերավաճառելը կարող է մոտ ժամանակներում հրաշալի բիզնես դառնալ: 2000 թվականին ընդամենը 3 ամսվա ընթացքում նա գնեց ու վերավաճառեց 10.000 դոմեյն: Այսօր նրա ֆինանսական միջոցների չափը հասնում է 320 միլիոն դոլարի, բացի այդ ոչ ոքի հայտնի չէ, թե քանի դոմեյն է այս պահին գտնվում նրա ձեռքում:

20-ԻՑ 30 ՏԱՐԵԿԱՆ

Լավագույն տարիքը բիզնես սկսելու համարԱյս տարիքի առավելությունն այն է, որ դուք արդեն տեղեկացված եք ամեն ինչից, հասկանում եք, թե ուր է գնում աշխարհը, ինչ միտումներ կան շուկայում, ինչը մոտ ապագայում կդառնա ավելի եկամտաբեր: Բացի այդ այս տարիքում արդեն հնարավոր է համատեղել բիզնեսն ու ուսումը(աշխատանքը), քանի որ ձեր ուժն ու էներգիան գտնվում են իրենց առավելագույն մակարդակին:

Այս տարիքում հաջողության հասած մարդկանց թիվն այնքան մեծ է, որ թերևս արժե հիշել միայն Բիլլ Գեյթսին, ով այս տարիքում ոչ միայն սկսել էր իր գործը, այլև դարձել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը:

30-ԻՑ 40 ՏԱՐԵԿԱՆ

Լավագույն տարիքը բիզնես սկսելու համարԱյս տարիքում մարդկանց այցելում է հիասթափությունը՝ գործատուի մոտ կամ ինչ-որ համակարգում աշխատելուց: Բայց նրանք դեռ բավականաչափ ուժ ու էներգիա ունեն, որպեսզի կարողանան փոխել իրենց կյանքը ու ամեն ինչ նորից սկսեն: Չմոռանանք նաև, որ այս շրջանում կարելի է համատեղել աշխատանքն ու բիզնեսը և առաջինը թողնել երկրորդը ամուր հիմքերի վրա դնելուց հետո միայն:

30-40 տարեկան մարդիկ ավելի փորձառու են, ուշադիր, հաշվարկող, հետևաբար ավելի քիչ ձախողումներ են ունենում: Նրանց հաջողության բանաձևը հետևյալն է՝ վճռականություն+գիտելիք+ ամեն օր աճող փորձ + վախի բացակայություն = հաջողություն բիզնեսում:

40-ԻՑ 50 ՏԱՐԵԿԱՆ

Լավագույն տարիքը բիզնես սկսելու համարՎիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհի հաջողակ մարդկանց 60%-ը հենց այս տարիքում է հիմնել իր բիզնեսը և հաջողության հասել՝ դատողականության, փորձի ու կյանքի հանդեպ իր նոր վերաբերմունքի շնորհիվ:

Գերմանուհի Մարթա Կաուֆֆը այս տարիքում թողեց իր աշխատանքը բանկում և որոշեց դառնալ անհատ ներդրող: Նրա ծանոթներն ու ընկերները սկզբում պարզապես նրան բարոյապես աջակցելու համար տալիս էին որոշակի գումար, որպեսզի նա ներդնի դրանք տարբեր ընկերությունների և նախագծերի մեջ: Սակայն որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ իրենց գումարները Մարթայի ճիշտ քայլերի շնորհիվ կարճ ժամանակ անց սկսեցին կրկնապատկվել ու եռապատկվել: Շուտով Մարթայի դռան առաջ հերթեր առաջացան: Մարդիկ ցանկանում էին օգտվել նրա ծառայություններից: Այսօր Մարթա Կաուֆֆին է պատկանում Եվրոպայի ամենամեծ ու արագ զարգացող ներդրումային ընկերություններից մեկը:

50-ԻՑ 60 ՏԱՐԵԿԱՆ

Լավագույն տարիքը բիզնես սկսելու համարԱյս տարիքում բիզնես սկսող մարդկանց ստիպում են այդ քայլին գնալ կյանքի հանգամանքները: Ամենից հաճախ հանդիպող պատճառն աշխատանքից ազատումն է: Քանի որ թոշակային տարիքի հասնելու համար դեռ բավական ժամանակ կա, շատերը կարողանում են կյանքի այս իրադարձությունը ընդունել ոչ թե որպես ողբերգություն, այլ ազատություն և նոր հնարավորություն: Այս տարիքում նրանք արդեն թույլ են տալիս իրենց փորձել ինչ-որ նոր ու անսովոր մի բան:

Ուկրաինացի պրոֆեսոր Ալեքսանդր Սիդորչուկը զրկվեց աշխատանքից այն բուհում, որտեղ աշխատել էր ավելի քան 20 տարի: Առանց գոյատևման միջոցների մնալով՝ նա հասկացավ, որ իր ամենաարժեքավոր ունեցվածքը իր գիտելիքներն են: Կարողանալով ներդրողներ գտնել՝ նա հիմնեց մի փոքրիկ գործարան, որը սկսեց զբաղվել բազալտից տարբեր իրերի արտադրությամբ: 1 ու կես տարի անց պրոֆեսորն արդեն աշխատել էր իր առաջին միլիոնը:

60-ԻՑ 70 ՏԱՐԵԿԱՆ

Լավագույն տարիքը բիզնես սկսելու համարՀոգեբանները այս տարիքը համարում են մարդու ամենաերջանիկ ու անհոգ շրջանը, քանի որ ոչ ոք նրանց վրա պարտականություններ չի դնում, չի ստիպում ամեն օր աշխատանքի գնալ: Շատ հնարավոր է նաև, որ կյանքի ընթացքում մարդը կարողացել է որոշակի խնայողություններ անել ու հիմա կարող է թեկուզ և փոքրիկ մի գործ հիմնել: Բացի այդ, այս տարիքում մարդիկ ունենում են շատ անսովոր գաղափարներ, որոնք գրեթե միշտ հաջողություն են ունենում:

Աննա Սենչուցկա անունով լեհուհին, օրինակ, որոշեց նկարել սկսել միայն թոշակի անցնելուց հետո: 64 տարեկանում նա նկարեց իր առաջին նկարը՝ չնայած որ երազել էր նկարել ողջ կայնքի ընթացքում: Առանց մասնագիտական կրթության ընդամենը մի քանի շաբաթում նա նկարեց ավելի քան 30 նկար: Ի զարմանս Աննայի հարազատների՝ նկարները վաճառվեցին աննախադեպ հաջողությամբ՝ 150000 դոլար ընդհանուր արժեքով: Այսօր 72-ամյա կինը շարունակում է նկարել նույն ոգևորությամբ ու եռանդով, իսկ նրա նկարներն արժեն շատ ավելի թանկ, քան առաջին օրինակները:

70-ԻՑ 80 ՏԱՐԵԿԱՆ

Լավագույն տարիքը բիզնես սկսելու համարՈրքան էլ տարօրինակ հնչի, բայց այս տարիքը նույնպես հրաշալի ժամանակ է բիզնես սկսելու համար: Այս մարդիկ այն տարիքում չեն, որ սխալներ գործեն: Արդեն իմաստնացած՝ նրանք լավ են ճանաչում մարդկային էությունը, գիտեն, թե ինչ է մարդն ուզում ստանալ կամ գնել երջանիկ լինելու համար:

Ամերիկացի Ջոն Ռեյթոնն, օրինակ, մինչև 69 տարեկան աշխատում էր որպես բեռնատարի վարորդ: 7 տարի անգործ մնալով՝ նա հավաքեց իր պես թոշակառուների և հիմնեց «կանչով տատիկների ու պապիկների» ընկերություն, որի հաճախորդները այն մարդկանց երեխաներն էին, ովքեր չունեին իրենց տատիկներն ու պապիկները: Գործն այնքան հաջող ընթացավ, որ 3 տարի անց Ջոն Ռեյթոնը դարձավ միլիոնատեր, իսկ ընկերության մասնաճյուղեր բացվեցին ԱՄՆ-ի 12 նահանգներում:

In this article


Join the Conversation