7 ԿԱՐԵՎՈՐ ՑՈՒՑԱԿ, ՈՐ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ

Մեր կազմած ցուցակները ասես աստիճաններ լինեն, որոնցից մեկը տանում է դեպի արդյունավետ օրվա ավարտ, մյուսը դեպի երազանքի իրականացում, մեկ ուրիշը՝ դեպի հրաշալի կազմակերպված միջոցառում:

5611

Ամենատարբեր իրավիճակներում ցուցակները հրաշալի միջոց են ժամանակի և առհասարակ կյանքի ճիշտ պլանավորման համար: Դրանց շնորհիվ մենք կարողանում ենք բաշխել նաև մեր ուժերը և գիտակցում ենք, որ վերջնական արդյունքին հասնելու համար մեզ պետք է հաղթահարել X թվով աստիճաններ: Դրանց շնորհիվ մենք տեսնում ենք մեր գրանցած առաջընթացը և հասկանում ենք, որ մեր ժամանակն ու ջանքերը իզուր չեն անցել:

Ահա այն 7 ցուցակները, որոնք պետք է ունենա իր նոթատետրում յուրաքանչյուրը, ով փորձում է ճիշտ ու արդյունավետ պլանավորել իր կյանքը:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Ստեղծագործական պրոցեսը անկանխատեսելի բան է: Հետաքրքիր գաղափարները ձեզ կարող են այցելել այն ժամանակ, երբ դուք դրանց բոլորովին չեք սպասում, և ընդհակառակը, կորչեն ինչ-որ տեղ, երբ դրանք խիստ անհրաժեշտ են: Արժեքավոր, յուրահատուկ գաղափարները գրի առնելով՝ դուք մեծապես կհեշտացնեք ձեր գործը այնպիսի պահերի, երբ այդ մտքերը օդ ու ջրի պես պետք լինեն ձեզ, իսկ ուղեղը ոչ մի բան չի կարողանում հուշել:

ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱԿ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԿԱՐԴԱԼ

Եթե հերթական գիրքը ավարտելուց հետո դուք սկսում եք տանջվել՝ նոր գիրք փնտրելով, ապա այսպիսի ցուցակ ունենալը պարզապես անհրաժեշտ է ձեզ: Գրի առեք այս ցուցակում բոլոր այն գրքերը, որոնց մասին կարդացել եք ինչ-որ տեղ, լսել եք ընկերներից կամ պարզապես տեսել եք գրախանութում: Այս ցուցակը կօգնի ձեզ հիշել ձեր ընթերցած գրքերի ողջ ցանկը և անհրաժեշտ դեպքում խորհուրդ տալ նաև ընկերներին:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Եթե որոշեք կազմել այս ցուցակը և հասկանաք, որ հետաքրքիր իրադարձությունները և հետաքրքիր վայրեր այցելությունները շատ քիչ են եղել ձեր կյանքում, ապա պետք է կտրուկ փոխել կենսակերպը: Ցուցակում գրի առեք բոլոր այն բաները, որոնք ուզում եք անել, և անցեք գործի: Հիշեք, որ հետաքրքիր կենսագրություն ունենալու համար ձեզ պետք են հետաքրքիր որոշումներ:

ԱՌՕՐՅԱ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԿ

Եթե անգամ այս ցուցակը ձեզ ձանձրալի է թվում, միևնույն է, փորձեք ունենալ այն: Այն ձեզ կօգնի գլուխ հանել ամենօրյա խառնաշփոթից ու գործերից, հասցնել ամեն ինչ և ոչ մի տեղ չշտապել: Բացի այդ ցուցակի ջնջված տողերը ձեզ մեծագույն հաճույք կպատճառեն դժվար ու հագեցած օրվա վերջում:

ՖԻԼՄԵՐԻ ՑՈՒՑԱԿ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԴԻՏԵԼ

Ֆիլմ փնտրելը երբեմն ավելի շատ ժամանակ է տանում, քան այն դիտելը, այնպես որ, ճիշտ կլինի ունենալ ևս մեկ ցուցակ հատուկ այն ֆիլմերի համար, որոնք արժե դիտել: Այդպիսի ցանկից ընտրություն կատարելով՝ դուք այլևս ժամանակ չեք վատնի անիմաստ ֆիլմերի վրա, այլ կդիտեք իսկապես արժեքավոր ֆիլմեր: Հենց այդ նպատակով էլ մենք պարբերաբար ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր ու դիտարժան ֆիլմերի ցանկեր, որոնք կարող եք գտնել այստեղ:

ՑՈՒՑԱԿ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ցանկությունների պակաս դուք նույնպես կարող եք ունենալ: Փորձեք հիշել, չէ՞ որ լինում են պահեր, երբ ուզում ես ինչ-որ բան, բայց չգիտես, թե ինչ է պակասում քեզ հենց այդ պահին: Սեփական ցանկություններն ու երազանքները պետք է սիրել ու պահպանել, գրի առնել առանձին ցուցակով, հետզհետե ավելացնել դրանց թիվը և անպայման իրագործել դրանք:

ՀԱԿԱՑՈՒՑԱԿ

Ցուցակները ոչ միայն այն գործողությունների համար են, որոնք պետք է անել, այլև նրանց համար, որոնք պետք չէ անել: Դրանց թվում կարող են լինել ծխելը, չափազանց երկար հեռուստացույց դիտելը և այլն: Եվ եթե օրվա ընթացքում այս ցուցակից ոչ մի կետ չեք կատարել, ապա նշանակում է՝ ամեն ինչ լավ է:

Իսկ ի՞նչ ցուցակներ ունեք դուք…

In this article


Join the Conversation