ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՁԵԶՆԻՑ ԿԽԼԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ 7 ՐՈՊԵ

Եթե ժամանակ չունեք առավոտյան վազելու կամ մարզասրահ հաճախելու համար, ապա վարժությունների այս համալիրը իսկական փրկություն կարող է լինել ձեզ համար:

3575
Վարժություններ

Այս 12 վարժությունները ընտրվել են երկարատև ու բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում: Դրանք կարող են փոխարինել երկարատև մարզումներին և օգնել ձեզ ամեն օր լինել լավ մարզավիճակում: Ավելին, այս վարժությունները ձեզնից կխլեն ընդամենը 7 րոպե:

Այս 7 րոպեի ընթացքում 12 վարժությունները հաջորդում են իրար 30 վայրկյանանոց հատվածներով և ընդմիջվում են 10 վայրկյանանոց դադարներով: Վարժությունները ծանրաբեռնում են ձեր մկանները հերթականությամբ: Մարմնի վերին մասի համար նախատեսված վարժություններին հաջորդում են ոտքերի վարժություններ, իսկ դրանց էլ հաջորդում են որովայնի կամ մեջքի վարժությունները: Երբ աշխատում են մի հատվածի մկանները, մյուսները հնարավորություն ունեն հանգստանալու: Հենց դրա համար էլ շատ կարևոր է պահպանել վարժությունների հաջորդականությունը:

Մասնագետները պնդում են, որ վարժությունները պետք է անել արագ տեմպով և 30 վայրկյանը մեկ հանգստանալ: Սա ամենակարևոր պայմանն է:

Այս 7 րոպեներն, անշուշտ, ամենահեշտը չեն լինի ձեր օրվա ընթացքում, սակայն ավարտելուց հետո էներգիայի մեծ ներհոսք կզգաք, բացի այդ մեկ-երկու ամիս անց նշանակալի փոփոխություն կնկատեք ձեր կազմվածքում:

Ահա և այդ 12 վարժությունները՝ թռիչքներ, կքանստումներ պատին հենված, հրումներ հատակից, ձգումներ պառկած տեղից, բարձրացումներ աթոռի վրա, կքանստումներ, հրումներ հակառակ ուղղությամբ, պլանկա, տեղում վազք, ծնկների վարժություններ, ձգումներ պտույտներով և կողային պլանկա:

Վարժություններ 7 րոպեԻ դեպ, մարզվելու այս տարբերակն այնքան մեծ համբավ է ձեռք բերել, որ ստեղծվել են մի շարք հավելվածներ թե՛ Android, թե՛ iOS համակարգերի համար: Դրանք շատ հարմար են, քանի որ վերահսկում են ընթացքը, հրահանգներ են տալիս և օգնում ճիշտ հաշվել ժամանակը:

In this article


Join the Conversation