21 ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈԴՈ ՇԵՖԵՐԻՑ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բոդո Շեֆերը այսօր Եվրոպայի ամենահայտնի ֆինանսական խորհրդատուն է, հաջողակ բիզնեսմեն և գրող: Նրա գործնական խորհուրդները անգերազանցելի են ժամանակի և ֆինանսների կառավարման հարցում: Իր հայրենիքում՝ Գերմանիայում, Բոդո Շեֆերին կոչում են «ֆինանսական աշխարհի Մոցարտ»:

9844
Հարտության հասնելու 21 խորհուրդ

16 տարեկանում Բոդո Շեֆերը հեռացավ իր հայրենի քաղաքից՝ Կելնից ու մեկնեց ԱՄՆ: Միայնակ, չունենալով ոչ փող, ոչ կրթություն և չիմանալով նաև անգլերեն՝ նա կարողացավ գլուխ հանել:

26 տարեկանում նրան իր սխալ քայլերն ու կյանքի ոչ ճիշտ սկզբունքները հանգեցրին կատարյալ սնանկացման և շուրջ 75 հազար մարկի հասնող պարտքերի: Այս իրավիճակից Բոդո Շեֆերը ելք գտավ, որոշելով, որ իրեն հարկավոր է «ֆինանսական մարզիչ»: 2 ու կես տարի հետո իր ֆինանսական առաջնորդի օգնությամբ Շեֆերը մեկ ամսում կարողացավ վաստակել 100 հազար մարկ: Դրանից հետո նա կրկնապատկեց ու եռապատկեց իր կապիտալը, աշխատեց իր առաջին միլիոնը և ինքն էլ դարձավ հրաշալի ֆինանսական խորհրդատու և թրեյներ:

Ահա Բոդո Շեֆերի հարստության հասնելու 21 կարևորագույն խորհուրդները:

1. Խնայեք ձեր շահույթի 25%-ը և գերշահույթի 50%-ը առանձին հաշվի վրա: Հետագայում ներդրեք այդ գումարները: Բանկերը կոպեկներ են վճարում ձեզ և ձեր գումարը փրկում են միայն արժեզրկումից:

2. Խնայեք: Միայն եթե խնայում և ներդնում ես քո գումարը, կկարողանաս միլիոնատեր դառնալ մի քանի տարուց: Սպառողական ապրելակերպը չի հանգեցնում բարօրության աճի:

3. Սիրեք փողը: Մեր խնդիրն այն է, որ մենք վատ ենք վերաբերվում փողին: Հոգ տարեք նրա մասին: Ոչ ոք չի ասում, որ պետք է հրաժարվել հաճույքներից, բայց ամեն ինչ պետք է խելամիտ սահմաններում լինի:

4. Ձեր ֆինանսական պլանը կազմեք 7-10 տարվա համար: Որոշեք, թե ինչի եք ձգտում և որքան գումար եք ցանկանում աշխատել մեկ տարի հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո և այդպես շարունակ: Որոշեք, թե ինչ պետք է անեք այդ ամենի համար:

5. Երազանքները չպետք է մանր լինեն: Մտածեք գլոբալ: Երազեք միլիարդների մասին, մեծ հաջողության մասին: Մեծ երազանքները բաժանեք ոչ մեծ նպատակների: Հետևողականորեն հասեք այդ ոչ մեծ նպատակներին, որոնք կտանեն ձեզ դեպի ձեր մեծ երազանքը:

6. Ձեր մտածողության սկզբունքները պետք է միլիոնատերի կամ միլիարդատերի սկզբունքներ լինեն: Փորձեք առաջնորդվել այնպիսի արժեքներով, ինչպիսիք նրանք ունեն:

7. Ինքնավստահ եղեք: Փողերը ձգտում են դեպի ինքնավստահ մարդիկ: Վստահ եղեք ձեր հաջողության մեջ, անգամ եթե գործերն այնքան էլ լավ չեն գնում: Ես սնանկ էի 26 տարեկանում ու կորցրել էի ամեն ինչ, բայց գտա իմ մեջ ուժ ոտքի կանգնելու և միլիոնատեր դառնալու համար:

8. Մի վախեցեք խնդիրներից: Սովորեք ուրախանալ խնդիրների ու անհաջողությունների համար: Մեծ նպատակները մեծ դժվարություններ ու մեծ խնդիրներ են ծնում, բայց այդ խնդիրները հաղթահարելով՝ մենք ուժեղ ենք դառնում:

9. Ընկածը, վեր կենալով, դառնում է ավելի ուժեղ: Հիշեք այս մասին ամենադժվար իրավիճակներում:

10. Ֆինանսական ազատության կարելի է հասնել՝ միայն ֆինանսական սահմանափակումների միջով անցնելով: Ֆինանսական բարօրություն անհնար է ունենալ առանց սեփական ծախսերը որոշելու ու պլանավորելու:

11. Եթե դուք որոշել եք ինչ-որ բան անել, բայց չեք սկսել դա անել մոտակա 72 ժամվա ընթացքում, ապա 85% դեպքերում դուք դա այդպես էլ չեք անի:

12. Հավատո՞ւմ եք դուք, որ կհարստանաք: Կարևոր չէ՝ հավատում եք դուք, թե ոչ, բայց եթե դուք հետևեք ֆինանսների կառավարման պարզ սկզբունքների, դուք անպայման կհարստանաք: Ոչ ավելի ուշ, քան 7-10 տարվա ընթացքում: Սովորեք ճիշտ վերաբերվել ձեր գումարին հենց հիմա:

13. Մեր ջանքերի միայն 20%-ն է հանգեցնում 80% արդյունքների: Հետևաբար մյուս 80%-ը ընդամենը բերում է մեզ 20% արդյունք:

14. Հարստությունը մեր իրավունքն է, որ տրված է մեզ ի ծնե: Հարուստ լինելու համար պարտադիր չէ հարուստ ընտանիքում ծնված լինել, ստանալ լավ կրթություն և այլն, և այլն: Բավական է միայն փողին ճիշտ վերաբերվել և ձգտել կատարելության:

15. Ինքնավստահությունն ու դրական մտածողությունը ֆինանսական հաջողության կարևոր բաղկացուցիչներն են: Հաջողության նոթատետր ունեցեք: Գրի առեք այնտեղ 5 բան, որը դուք այդ օրը լավ եք արել: Եթե այդքան բան չկա մեկ օրվա ընթացքում, պարզապես գրեք, թե ինչով է ձեզ դուր եկել այդ օրը:

16. Մտածեք ձեր առողջության մասին: Հաջողությունն անհնար է առանց լավ առողջության: Հարստությունը առանց առողջության ձեզ երջանկություն չի բերի:

17. Դուք միշտ պետք է ունենաք ֆինանսական պահուստային ֆոնդ առնվազն 6 ամսվա կյանքի համար: Դուք կարող եք կորցնել աշխատանքը, եկամուտները, աշխատունակությունը, ինչ-որ տեղից գումար վերցնելու հանարավորությունը: Ցավոք շատ հաջողակ բիզնեսմեններ մոռանում են այս շատ կարևոր կանոնի մասին:

18. Լավ եկամուտների համար պետք են լավ գիտելիքներ: Փորձեք անդադար սովորել, կարդալ, ընդլայնել աշխարհայացքը: Հիմարների բախտը միայն խաղատանն է բերում, այն էլ՝ ոչ միշտ:

19. Կապիտալիզմը մի մեծ ջրավազան է, որը լի է կոկորդիլոսներով: Չի կարելի մոռանալ, թե ինչ ժամանակներում եք դուք ապրում: Կենդանի կմնա միայն ուժեղագույնը, հարուստ կլինի և իր հարստությունը կպահպանի միայն ուժեղագույնը:

20. Հարստությունն այն է, ինչը դուք խնայել եք կամ մի կողմ եք դրել, այլ ոչ թե այն, ինչը դուք ծախսել եք խաղատանը, ռեստորանում կամ խանութում:

21. Ձեզ չե՞ն վճարում այնքան, որքան դուք արժանի եք: Ոչ, եթե դուք աշխատում եք այդ գումարի դիմաց, նշանակում է՝ դուք հենց այդքանի էլ արժանի եք: Եթե ինչ-որ բան ձեզ չի բավարարում, փոխեք աշխատանքը, կենսակերպը, ինքներդ ձեզ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին