10 ՖԻԼՄ, ՈՐՈՆՔ ԴԻՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՊՐԵԼ ՈՒ ՎԱՅԵԼԵԼ ԿՅԱՆՔԸ

Կա ֆիմերի մի յուրահատուկ տեսակ: Դրանք ասես թթվածին լինեն, քանի որ դիտելուց հետո ուզում ես ապրել, վայելել կյանքի ամեն րոպեն, դառնալ ավելի ու ավելի լավը:

6941
Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրել

Ներկայացնում ենք ձեզ 10 ֆիլմ-գլուխգործոցներ, որոնք տակնուվրա են արել միլիոնավոր մարդկանց հոգիները և ուժ տվել նրանց ապրելու և իրենց երազանքներն իրականացնելու համար:

ՓՈՔՐԻԿ ՄԻՍՍ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Маленькая мисс Счастье / Little Miss Sunshine

Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրելՏարեթիվ: 2006
Ժանր: Դրամա, կատակերգություն
IMDb 7.9 / КиноПоиск.ru 7.5

Աշխարհում գոյություն ունի մարդկանց երկու տեսակ՝ պարտվողներ և հաղթողներ: Եվ նրանց միակ տարբերությունն այն է, որ հաղթողները չեն հանձնվում:

Թերևս լավագույն ֆիլմը այն մասին, որ կարևորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: Որովհետև եթե դուք էլ, ինչպես այս ֆիլմի փոքրիկ հերոսուհին, որոշել եք դառնալ «փոքրիկ միսս Երջանկություն», բայց ձեր ընտանիքը կազմված է անհաջողակ հայրիկից, բռնկուն մայրիկից, համասեռամոլ հորեղբորից, լռության երդում տված եղբորից և թմրամոլ պապիկից, և նրանք բոլորը պատրաստվում են ձեզ օգնել այդ հարցում, ապա ձեզ ոչինչ չի մնում, քան պարզապես հաճույք ստանալ մասնակցությունից:

7 ԿՅԱՆՔ

Семь жизней / Seven Pounds

Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրելՏարեթիվ: 2008
Ժանր: Դրամա, մելոդրամա
IMDb 7.7 / КиноПоиск.ru 8.2

Նրանք ծանոթ չեն, ունեն տարբեր ճակատագրեր, բայց ունեն մեկ ընդհանհուր գաղտնիք:

Բեն Թոմասը չի կարողանում ուշքի գալ ավտովթարից հետո, որը իր անզգուշության պատճառով խլել է 7 մարդու, այդ թվում և իր հարսնացուի կյանքը: Մեղքի զգացումից տանջվելով՝ նա որոշում է ուղղել անցյալի իր սխալը: Նվիրաբերելով իր կենսական օրգանները մահացու հիվանդ մարդկանց՝ նա օգնում է նրանց ապրել, նոր կյանք է տալիս նրանց՝ փորձելով լրացնել այն կյանքերը, որոնք այլևս չկան իր մեղքով: Ամեն ինչ ավելի է բարդանում, երբ Բենն անսապսելիորեն սիրահարվում է հերթական անծանոթին՝ Էմիլիին, ում կյանքը պատրաստվում էր փրկել:

ԵՍ ՔԵԶ, ԴՈՒ՝ ՈՒՐԻՇԻՆ

Заплати другому / Pay It Forward

Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրելՏարեթիվ: 2000
Ժանր: Դրամա
IMDb 7.2 / КиноПоиск.ru 8.1

Կարո՞ղ է արդյոք մեկ գաղափարը փոխել աշխարհը:

Թրևոր անունով 7-րդ դասարանցի այս տղան հորինել է աշխարհը փոխելու սեփական տեսությունը, որի էությունը չափազանց պարզ է. ես կօգնեմ քեզ, իսկ դու կօգնես 3 ուրիշ մարդու, իսկ հետո այդ երեքն էլ կշարունակեն նույն շղթան ու կտարածեն բարություն ու ջերմություն ամբողջ աշխարհում: Արդյո՞ք կգործի այս մեխանիզմը: Հավատացողները շատ քիչ են, բայց Թրևորը որոշում է փորձել դա՝ սկսելով բարի գործերի  այդ շղթան:

ԲԵՆՋԱՄԻՆ ԲԱԹԹՈՆԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Загадочная история Бенджамина Баттона / The Curious Case of Benjamin Button

Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրելՏարեթիվ: 2008
Ժանր: Դրամա, ֆանտաստիկա
IMDb 7.8 / КиноПоиск.ru 8

Երբեք չես իմանա, թե քեզ ինչ է սպասվում:

Այս ֆիլմը շատ նման է ամենայն մանրակրկտությամբ գրված գրքի: Ֆիլմի վրա կատարված հսկայական աշխատանքի արդյունքն ակնհայտ է՝ դերասանական գերազանց խաղ, անկրկնելի մթնոլորտ, ֆանտաստիկ իրադարձությունների գերհավաստի ներկայացում: Այս ֆիլմը կարող է ձեզ դուր գալ, կարող է և դուր չգալ, բայց այն դիտելուց հետո դուք միանշանակ չեք լինի առաջվանը:

ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Пока не сыграл в ящик / The Bucket List

Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրելՏարեթիվ: 2007
Ժանր: Դրամա, կատակերգություն, արկածային
IMDb 7.4 / КиноПоиск.ru 8.1

Կարող էր ավելի լավ լինել, բայց կարող էր և շատ ավելի վատ լինել, այնպես չէ՞:

Հրաշալի մի ֆիլմ հրաշալի դերասանների՝ Ջեք Նիքոլսոնի և Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ: Երկուսի հերոսներն էլ մահացու հիվանդ են և ընդամենը 1 տարվա կյանք ունեն: Միավորելով իրենց չիրականացած ցանկությունների ցուցակները՝ նրանք որոշում են ի կատար ածել դրանք, շրջագայել ամբողջ աշխարհով, հասցնել այն ամենը, ինչ չեն արել ողջ կյանքի ընթացքում և ուղղել հին սխալները: Այդ ֆիլմում չկա ոչ մի ավելորդ կադր կամ խոսակցություն, ֆիլմի յուրաքանչյուր րոպեն լցված է չափազանց հետաքրքիր սյուժեով և հզոր զգացմունքներով: Հերոսների յուրաքանչյուր խոսակցություն ի վերջո հանգեցնում է այն մտքին, որ ապրել պետք է ոչ թե վաղը, 1 շաբաթից, այլ հիմա:

ԱՎԳՈՒՍՏ ՌԱՇ

August Rush / Август Раш

Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրելՏարեթիվ: 2007
Ժանր: Դրամա, երաժշտություն
IMDb 7.5 / КиноПоиск.ru 8.1

Ես լսում եմ երաժշտություն քամու, օդի, արևի շողերի մեջ, ամենուր: Այն ամենը, ինչ ինչ պետք է անել, միայն լսելն է:

Սա շատ գեղեցիկ մի պատմություն է՝ հագեցած հեքիաթային էլեմենտներով, և դիտվում է մի շնչով: Որպեսզի թույլ տաք այս գեղարվեստական կինոնկարին թափանցել ձեր հոգու խորքը, խնդրեք ձեր ներքին քննադատին լռել ու աչք փակել սյուժեի ոչ իրատեսական հատվածների վրա, և փոխարենը վայելեք ֆիլմի հուզիչ սյուժեն և գեղեցիկ երաժշտությունը, որովհետև հենց վերջինս է, ըստ էության, ֆիլմի ամենակարևոր դերակատարը:

ԻՍԿ ՀՈԳՈՒ ԽՈՐՔՈՒՄ ԵՍ ՊԱՐՈՒՄ ԵՄ

А в душе я танцую / Inside I’m Dancing

Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրելՏարեթիվ: 2004
Ժանր: Դրամա, կատակերգություն, մելոդրամա
IMDb 7.9 / КиноПоиск.ru 8.1

Նայիր: Դա կյանքն է անցնում: Գնա՞նք զբոսնելու:

Ֆիլմի հերոսները հաշմանդամություն ունեցող ու անվասայլակով տեղաշարժվող տղաներ են: Բայց նրանց լավատեսությունը շատ ավելի մեծ է, քան մնացած բոլոր մարդկանցը՝ միասին վերցրած: Անգամ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով՝ նրանք չեն ընկճվում և փորձում են ապրել լիարժեք կյանքով՝ ուրախանում են, հիմարություններ են անում, պաշտպանում են թույլերին, պարում են ու կատակում:

ՄԻՇՏ ԱՍԱ «ԱՅՈ»

Всегда говори «да» / Yes Man

Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրելՏարեթիվ: 2008
Ժանր: Կատակերգություն
IMDb 6.8 / КиноПоиск.ru 7.8

Երբ դուք ինչ-որ բանի ասում եք «այո», դուք ձեռք եք բերում ևս մեկ նոր հնարավորություն:

Միջինվիճակագրական մի մենեջեր՝ Կարլ Ալենը, խոր դեպրեսիայի մեջ է գտնվում: Որպեսզի կարողանա հաղթահարել այն, նա որոշում է կայացնում ամեն ինչի ասել «այո» և համաձայնել ամեն նոր առաջարկի: Այդպես նրա կյանքը վերածվում է զարմանալի մի արկածաշարի, որի մեջ հայտնվել մեզ նույնպես չէր խանգարի:

ԹԱԿԵԼՈՎ ԴՐԱԽՏԻ ԴՌՆԵՐԸ

Knockin’ on Heaven’s Door / Достучаться до небес

Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրելՏարեթիվ: 1997
Ժանր: Դրամա, կատակերգություն, կրիմինալ
IMDb 8 / КиноПоиск.ru 8.6

Հասկացիր, անգամ դրախտում միայն ծովի մասին են խոսում:

Երկու մահացու հիվանդ ընկերների պատմությունն է այս ֆիլմը: Եթե կարդանք ֆիլմի սյուժեն, ապա կթվա, թե այս ֆիլմը պարզապես կրիմինալ մի պատմություն է: Իմանալով իրենց հիվանդության մասին՝ ֆիլմի հերոսները մեքենա են գողանում, որի թափքում պահված էր 1 միլիոն գերմանական մարկ: Նրանց սկսում են հետապնդել վարձու մարդասպանները, ոստիկանությունը, սակայն այս տղաները, ովքեր դարձել էին ակամա գողեր, փնտրում էին բոլորովին այլ բան: Ֆիլմը նկարահանված է այնքան հրաշալի ձևով, դերասանների խաղը այնքան տպավորիչ է, որ ֆիլմի ավարտից հետո սկսում ես իսկապես գնահատել կյանքիդ ամեն վայրկյանը: Եվ անպայման ուզում ես ծով գնալ:

ՎԱՅՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

В диких условиях / Into the Wild

Ֆիլմեր, որոնք դիտելուց հետո ուզում ես ապրելՏարեթիվ: 2007
Ժանր: Դրամա, մելոդրամա, կենսագրություն, արկածային
IMDb 8.2 / КиноПоиск.ru 7.9

Սիրուց, փողից, հավատքից ու փառքից առավել ես նախընտրում եմ ճշմարտությունը:

Քոլեջն ավարտելուց հետո ամենախոստումնալից ուսանողներից ու մարզիկներից մեկը՝ Քրիստոֆեր Մաքքենդելսը, թողնում է իր ողջ ունեցվածքը, ուսման ընթացքում կուտակած 24 հազար դոլարը փոխանցում բարեգործական ֆոնդին և ավտոստոպով ուղևորվում է Ալյասկա՝ վայրի բնության գիրկ: Ճանապարհին նա ծանոթանում է մեկը մյուսից տարբեր մարդկանց հետ, ովքեր այս կամ այն կերպ ազդում են իր կյանքի վրա: Ֆիլմը հնարավորություն է տալիս գոնե առժամանակ կտրվել անկարևոր խնդիրներից և միաձուլվել բնությանը: Այն իսկապես շատ լավն է ստացվել՝ շնորհիվ Շոն Փենի փայլուն ռեժիսորական աշխատանքի և դերասանական կազմի հրաշալի խաղի:

In this article


Join the Conversation