10 ԳԻՐՔ, ՈՐՈՆՔ ՄԵԿԸՆԴՄԻՇՏ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿՅԱՆՔԸ

Ներկայացնում ենք ձեզ 10 հրաշալի գիրք, որոնք ընթերցելով՝ դուք միանշանակ կորոշեք սկսել ձեր կյանքը նոր էջից՝ ավելի համարձակ, ավելի ազատ ու անկաշկանդ մտքերով և շատ ավելի մեծ ձգտումներով ու նպատակներով:

17406

ԱԼԵՔՍ ՆՈՎԱԿ. ԳԻՐՔ, ՈՐԸ ՉԿԱ

Алекс Новак – Книга, которой нет

Aleks NovakԱյս գիրքը, ըստ էության, գործիքներով արկղիկ է սեփական կյանքը կառուցելու և կառավարելու համար: Դրանք ստանալով՝ դուք սկսում եք իրական քայլեր անել ձեր նպատակները որոշելու և իրականացնելու ուղղությամբ: Գրքում կան բազմաթիվ օրինակներ, հետաքրքիր պատմություններ և հստակ խորհուրդներ դրանք գործնականում կիրառելու համար:

Գիրքը գրված է պարզ ու հասկանալի լեզվով, առանց բարդ տերմինների և փիլիսոփայության: Գիրքը նրանց համար է, ովքեր փնտրում են իրենք իրենց, ունեն չիրականացած երազանքներ և մշտապես հետաձգում են ամենակարևոր գործերը, որոնք, իրականում, կարող են փոխել իրենց կյանքը:

ՆԻԿ ՎՈՒՅՉԻՉ. ԿՅԱՆՔ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Ник Вуйчич – «Жизнь без границ»

Nick VuijicicՆիկ Վույչիչը ծնվել է առանց ոտքերի ու ձեռքերի, սակայն դա նրան չի խանգարել ստանալ երկու բարձրագույն կրթություն, 1 րոպեում համակարգչի վրա հավաքել 43 բառ, զբաղվել սերֆինգով ու ձկնորսությամբ: Նիկից, սակայն, երկար տարիներ են պահանջվել սեփական խնդիրների մեջ ոչ թե խոչընդոտ, այլ աճի հնարավորություն տեսնելու համար:

Նրա այս գիրքը ոգեշնչող և հուզական պատմություն է այն մասին, թե ինչպես է պետք հաղթահարել դժվարությունները, հուսահատությունը, հավատալ սեփական ուժերին և դառնալ իսկապես երջանիկ: Նիկն անկեղծորեն պատմում է իր ֆիզիկական խնդիրների և ապրումների մասին, այն մասին, թե որքան դժվար էր իր համար համակերպվել իր վիճակի հետ, և անգամ այն պահերի մասին, երբ ինքը ցանկացել է վերջ տալ իր կյանքին:

Այնուամենայնիվ, Նիկը սովորել է բարձրանալ առանց ձեռքերի ու ոտքերի՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Գրքում նա ներկայացնում է այն կյանքի օրենքները, որոնք օգնել են իրեն, և որոնցով նա այժմ ցանկանում է կիսվել ընթերցողների հետ:

ԻՑԽԱԿ ՊԻՆՏՈՍԵՎԻՉ. ԱՊՐԻՐ

Ицхак Пинтосевич – «Живи!»

Icxak PintosevichԱյս գիրքը բժշկության, ֆիզիոլոգիայի, հոգեբանության վերջին բացահայտումների և օլիմպիական մարզիկների նախապատրաստության գաղտնիքների միաձուլումն է: Գրքի հեղինակը՝ Իցխակ Պինտոսևիչը, նախկին պրոֆեսիոնալ մարզիկ է, թրեյներ, ձեռնարկատեր: Նա այս ծրագիրը ստեղծել է հատուկ զբաղված մարդկանց համար, ովքեր իրենց ժամանակի մեծ մասն անց են կացնում աշխատավայրում՝ փորձելով իրականություն դարձնել իրենց նպատակները:

Ծրագրի նպատակը այդպիսի մարդկանց դեպրեսիաներից, հիվանդություններից, հիասթափություններից և կոտրվելուց հեռու պահելն է: Այս գրքի շնորհիվ կարելի է կարճ ժամանակում մի քանի անգամ բարձրացնել կյանքի արդյունավետությունը և բարելավել առողջությունը:

ԻԳՈՐ ՄԱՆՆ – ԹԻՎԸ 1

Игорь Манн – «Номер 1»

Գրքեր, որոնք փոխում են ընթերցողի կյանքըՈւզո՞ւմ եք լինել թիվ 1 մասնագետը ձեր ընտրած ոլորտում, առաջատարը շուկայում և այլն: Ուրեմն այս գիրքը հենց ձեզ համար է: Ինքդ քեզ ստեղծելն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ արդյունքի վրա չափազանց շատ հանգամանքներ են ազդում: Եվ ինչպես ցանկացած երկարաժամկետ գործում, այստեղ էլ պլան է պահանջվում: Իգոր Մաննի այս գիրքը հենց այդպիսի պլան է ներկայացնում ձեզ՝ check-list, որը հեշտությամբ կարելի է փոփոխել և հարմարացնել ձեզ:

Լրացնելով հատուկ աղյուսակները (ուժեղ և թույլ կողմեր, առաջնահերթությունների որոշում, իմիջի փոփոխություն, առաջխաղացման տարբերակներ, հմտությունների զարգացում և այլն)՝ դուք կստանաք քայլ առ քայլ ներկայացված ալգորիթմ, որը ձեզ ցույց կտա, թե ինչպես այն կետից, որում գտնվում եք այս պահին, հասնեք այն կետին, որտեղ ցանկանում եք հայտնվել:

ՋՈՇ ՎԱՅՑԿԻՆ – ՍՈՎՈՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Джош Вайцкин – «Искусство учиться»

Գրքեր, որոնք փոխում են ընթերցողի կյանքըՍա Ջոշուա Վայցկինի ինքնակենսագրական գիրքն է, մարդ, ով հաղթեց շախմատի ազգային մրցաշարը 9 տարեկանում և դարձավ տայցզի մարտարվեստի չեմպիոն 28 տարեկանում: Ինչպե՞ս է նրան հաջողվել այսպիսի արդյունքների հասնել միանգամայն տարբեր սպորտաձևերում:

Իրականում Ջոշուան իրեն լավագույնը չի համարում ոչ շախմատում, ոչ տայցզի մարտարվեստում: Նա ասում է. «Ես լավագույնն եմ սովորելու արվեստում»: Այս գրքում նա կիսվում է իր պատմությամբ, ուսումնառության այն սկզբունքներով, որոնք իրեն օգնել են երկու անգամ բարձրանալ հաղթանակի պատվանդանին: Այս գիրքն այն բանի ապացույցն է, որ յուրաքանչյուր հաղթանակ կամ նվաճում՝ անգամ չեմպիոնական աստիճանի, ձեռք է բերվում ճիշտ ապրելակերպի, սովորությունների և հոգեբանական պատրաստվածության շնորհիվ:

ՎԱԴԻՄ ԶԵԼԱՆԴ – ՔԱՆԴԵԼՈՎ ՏԵԽՆՈԳԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Вадим Зеланд – «Взлом техногенной системы»

Գրքեր, որոնք փոխում են ընթերցողի կյանքըԵթե դուք առանձնակի տաղանդներով օժտված չեք, ապա այլ ճանապարհ չունեք, քան դուրս գալ ընդհանուր շարքից և փորձել դառնալ առանձնահատուկ: Այս գրքում ներկայացված է մի հետաքրքիր ազատագրման տեխնիկա, որի օգնությամբ դուք կարող եք հասնել ցանկացած փոփոխության:

Ձեր ստեղծագործական պոտենցիալն ու ինտելեկտի ուժը կբարձրացնեն ձեզ մինչև հանճաի աստիճանի: Դուք կկարողաք իրականացնել անգամ դժվարհասանելի երազանքները, անգամ եթե շատ-շատերն են ցանկանում նույն բանը, ինչ որ դուք, անգամ եթե ձեր երազանքին հասնելու համար դուք ստիպված եք կանգնել երկա՜ր-երկա՜ր հերթերի մեջ: Դուք ունեք հնարավորություն ստանալու այնպիսի առավելություն, որը չունեն ուրիշները:

ԹՈՄ ՓԻԹԵՐՍ. ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ

Том Питерс – «Представьте себе»

Գրքեր, որոնք փոխում են ընթերցողի կյանքըԲիզնեսի կառավարման նորարարական մեթոդների մասնագետ և մենեջմենթի իսկական գուրու Թոմ Փիթերսը գրել է այնպիսի գրքեր, որոնք գրեթե միշտ դարձել են համաշխարհային բեսթսելերներ:  Իսկ բոլորովին վերջերս ներկայացրեց իր նոր հրաշալի գիրքը գործնական աշխարհի մասին:

Գիրքը գրված է հրաշալի ոճով և ինքնատիպ մոտեցմամբ: Թոմ Փիթերսի կարծիքով բիզնեսը պարզապես գեղեցիկ, յուրօրինակ մտածելու և փոփոխությունները, որոնք մենք նախկինում չէինք էլ կարող ատկերացնել, վերաիմաստավորելու և օգտագործելու կարողությունն է:

ԲՐԱՅԱՆ ԹՐԵՅՍԻ. ԴՈՒՐՍ ԱՐԻ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՑ

Брайан Трейси – «Выйди из зоны комфорта»

Գրքեր, որոնք փոխում են ընթերցողի կյանքըԻնքնազարգացման թեմայով թիվ 1 գիրքը, որը թարգմանված է աշխարհի 40 լեզուներով և վաճառված է ավելի քան 1 200 000 օրինակով: Այս գրքից է սկսվել Բրայան Թրեյսիի՝ անձնային զարգացման ոլորտում լավագույն մասնագետներից մեկ համաշխարհային հաջողությունը:

Գրքում ներկայացված են ժամանակի բաշխման վերաբերյալ ավելի քան 30 տարվա ուսումնասիրությունների արդյունքները: Այս սովորեցնում է, թե ինչպես կարելի է լուծել անգամ բարդագույն խնդիրները՝ դուրս գալով հարմարավետության գոտուց:

ԲՈԴՈ ՇԵՖԵՐ. ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Бодо Шефер – «Законы победителей»

Գրքեր, որոնք փոխում են ընթերցողի կյանքըՍեղմ, հասանելի ու հետարքիր ոճով Բոդո Շեֆերը ներկայացնում է 30 փորձված օրենք և ստրատեգիա, որոնց օգնությամբ կյանքի բոլոր ոլորտներում դուք կկարողանաք հասնել ձեր առջև դրված նպատակներին: Ընդամենը 1 ամիս անց դուք կհասկանաք, որ ձեր կյանքն ու կյանքի ընկալումը ամբողջությամբ փոխվել են դրական ուղղությամբ:

Հաղթողների օրենքները կօգնեն ձեր կյանքը վերցնել ձեր ձեռքը, ճիշտ վերաբերվել կողմնակի քննադատությանը, սեփական անձի հանդեպ ունեցած դժգոհությունը վերածել հաջողության հասնելու ազդակի, ավելի շատ գումար վաստակել և հասնել իրական ճանաչման:

ՌՈԲԻՆ ՇԱՐՄԱ. ՎԱՆԱԿԱՆԸ, ՈՎ ՎԱՃԱՌԵՑ ԻՐ ՖԵՐՐԱՐԻՆ

Робин Шарма — «Монах, который продал свой феррари»

Գրքեր, որոնք փոխում են ընթերցողի կյանքըԻ՞նչ է իրական հաջողությունը, և ինչպես կարելի է դրան հասնել: Կարելի՞ է ձեռք բերել երջանկություն, որը կախված չլինի մասնագիտական աճից կամ համաշխարհային ճգնաժամերից: Ինչպե՞ս ազատվել վաղվա օրվա մասին մշտական մտահոգությունից և հաճույք ստանալ յուրաքանչյուր ապրած օրվանից: Ինչպե՞ս գտնել սեփական կոչումը և առաքելությունը:

Այս բոլոր հարցերի պատասխանները կարելի է գտնել աշխարհի շատ երկրներում բեսթսելեր դարձած այս գրքում: Նախկին միլիոնատեր Ջուլիան Մենթլի հետ Ռոբին Շարման հրավիրում է ընթերցողին զարմանալի մի ուղևորության դեպի Սիվանա՝ երկիր, որտեղ իրականանում են երազանքները:

In this article


Join the Conversation