5 ՊԱՐԶ ՄԻՋՈՑ ՍԵՓԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԻՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բոլորն են ուզում ունենալ իրենց երազանքի աշխատանքը, սակայն ցավոք ոչ բոլորին է դա հաջողվում: Անգամ եթե սկզբնական շրջանում աշխատանքը դուր է գալիս, մի օր այն դառնում է սովորական, և որոշ բաներ արդեն սկսում են դուր չգալ:

1165
5 միջոց սեփական աշխատանքը սիրելու համար

Ինչպե՞ս սիրել այն, ինչով զբաղվում եք, հատկապես եթե այդ աշխատանքի մասին ի սկզբանե չեք երազել: Կան մի քանի պարզ կանոններ, որոնք կիրառելով՝ կարող եք փոխել ձեր վերաբերմունքը ոչ այնքան սիրելի աշխատանքի հանդեպ:

ԶԳԱՑԵՔ ՁԵՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հիշեք, որ միայն դուք եք պատասխանատու ձեր աշխատանքի արդյունքների համար: Ոչ ոք չի կարող ձեր աշխատանք անել ձեզնից լավ կամ վատ: Հենց դուք եք գտնվում այդ հաստիքում, և այդ աշխատանքը ձեր պատասխանատվությունն է:

Ձեզ վրա ավելի շատ պատասխանատվություն վերցրեք, ընդլայնեք գործունեության ոլորտը, առաջադրաննքերի տեսակներն ու ծավալները, փոփոխություններ մտցրեք աշխատանքային գործընթացի մեջ: Ձեր գործունեությունը էապես կփոխվի, և դուք կհասկանաք, որ շատ բան իրականում հենց ձեզնից էր կախված:

Երջանկությունն այն է, երբ առավոտյան հաճույքով աշխատանքի ես գնում, իսկ երեկոյան հաճույքով վերադառնում ես տուն:

Շատ մարդիկ իրենց աշխատանքին մեծագույն պատասանատվությամբ են վերաբերվում՝ անկախ այն բանից, թե ինչ են աշխատում՝ բժիշկ, վաճառող, ծրագրավորող թե պահակ: Երբ լուրջ ես վերաբերվումք քո առջև դրաված առաջադրանքներին, քո գործունեությունը իմաստ է ստանում:

ՀԻՇԵՔ՝ ԴՈՒՔ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՔ ԱՇԽԱՐՀՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ

Պատկերացրեք, որ դուք ձեր աշխատանքը հենց այնպես չեք անում, այլ աշխարհը ավելի լավն եք դարձնում, պատկերացրեք, որ դուք օգնում եք մարդկանց և ձեր սեփական ներդրումն եք ունենում ձեր ընկերության մատուցած ծառայության կամ արտադրանքի մեջ:

Օրինակ, վաճառողը օգնում է մարդկանց լավ ապրանքներ ձեռք բերել ու ճիշտ ընտրություն անել, ավտոբուսի վարորդը հարյուրավոր հոգնած մարդկանց հասցնում է այնտեղ, որտեղ պետք է, հավաքարարը մաքուր է դարձնում միջավայրը, դե իսկ բժիշկների, փրկարարների, հրշեջների, ուսուցիչների մասին նույնիսկ ավելորդ է խոսել:

Չի կարելի աշխատանքի մեջ նկատել միայն ֆինանսական բաղադրիչը. դա չի կարող մոտիվացնել ձեզ լավ արդյունքների հասնելու համար:

Այսօր մեծ թվով մարդիկ տառապում են իրենց գործունեության անիմաստության զգացողությունից՝ չնայած բարձր վարձատրությանը, քանի որ էականը համարում են հենց այդ աշխատավարձը, այլ ոչ թե այն նպատակը, որին ծառայում է իրենց աշխատանքը:

Նայեք ձեր շուրջը. ինչո՞վ կարող եք օգնել ձեր գործընկերոջը, ղեկավարին, ինչը կարող եք բարելավել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով: Ինքներդ ձեր մեջ դրական ազդակներ ստեղծեք և ուղղեք դրանք ձեր աշխատանքային միջավայր, ներդրում ունեցեք ուրախ ու լավ աշխատանքային օր ստեղծելու հարցում, վերափոխեք ձանձրալի աշխատանքային ժամերն ու փոխհարաբերությունները:

ՅՈՒՐԱՑՐԵՔ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Յուրաքանչյուր մասնագիտության մեջ կարելի է ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք կարող են պետք գալ ձեր հետագա կյանքում և կարիերայում: Վերցրեք առավելագույնը ձեր ներկայիս աշխատանքից, մի մտածեք՝ «Ինչի՞ս է սա պետք»: Կարևոր է ցանկացած փորձառություն:

Դուք կզարմանաք, թե որքան շատ հմտություն եք հաջողացրել ձեռք բերել՝ սովորական վաճառողի աշխատանք ունենալով՝ շփում մարդկանց հետ, զրույց վարելու կարողություն, մարքեթինգային հմտություններ, ինտերիերի ոճային ձևավորում: Եվ այդ ամենը միմիայն պրակտիկայի արդյունքում:

Այսպիսի առավելություններ կարելի է գտնել ցանկացած աշխատանքում: Շատ ու շատ հատնի մարդիկ են իրենց կարիերան սկսել մատուցողի, բարմենի ու վաճառողի աշխատաքից, և ձեռք բերված հմտությունները հետագայում օգտագործել են հաջողության հասնելիս: Որքան շուտ գիտակցեք այդ հնարավորությունը, այնքան ավելի լավ սկսեք աշխատել:

Նպատակ դրեք ձեր առջև յուրացնել ձեր մասնագիտության բոլոր հմտությունները, քանի դեռ զբաղվում եք այդ աշխատանքով: Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան եք զգալու դրանց կարիքը հետագայում:

ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԱՐՁՐԵՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Փորձեք ինչ-որ նոր ու հետաքրքիր բան մտցնել նույնօրինակ առօրյայի մեջ, օպտիմիզացրեք աշխատանքային գործընթացը: Ամեն առաջադրանքը սկսեք կատարել ավելի կարճ ժամանակում, մեծացրեք ձեր ամենօրյա գործողությունների էֆեկտիվությունը, նոր մոտեցումներ դրսևորեք այս կամ այն հարցի հանեպ:

Կարելի է գտնել բազմաթիվ լրացումներ աշխատանքին, որոնք ձեր արդյունքները ավելի լավը կդարձնեն: Դուք ներքին բավարարվածություն կզգաք, կսովորեք փոխել այն իրավիճակը, որում գտնվում եք, ձեզ կսկսի նկատել ձեր ղեկավարությունը և կառաջարկի ավելի հետաքրքիր ու կարևոր գործերով զբաղվել:

Մոտեցեք դրան խաղի պես, ամեն անգամ ձեզ համար նոր մակարդակ սահմանեք և փորձեք հասնել դրան: Դարձեք ավելի լավը ինքներդ ձեզ համար:

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԵՔ

Ինչով էլ, որ դուք զբաղվեք ձեր կյանքի այս կամ այն շրջանում, արեք դա ամբողջական նվիրումով: Հիշեք, որ աշխարհում կան միլիոնավոր մարդիկ, ովքեր ընտրության հնարավորություն չունեն. մեկը գուցե ողջ կյանքը ձկնորս է իր կղզում, մյուսը հանքափոր իր քաղաքի միակ հանքում, մեկ ուրիշը ճանապարհ է կառուցում անապատում, իսկ մեկ ուրիշն էլ պարզապես աշխատանք չունի:

Հիշեք ամենակարևորի մասին. բարձր աշխատավարձը չի կարող մոտիվացնել երկար ժամանակ: Վաղ թե ուշ այն ձեզ կրկին փոքր կամ սովորական կթվա, և դուք կրկին կտխրեք:

Այո, անշուշտ, գումարը նշանակություն ունի, քանի որ այն հարավորություն է տալիս ապրելու այնպես, ինչպես ցանկանում ենք մենք: Սակայն պետք չէ նաև մոռանալ ինքնդրսևորման կարևորության մասին:

Մարդկանց մեծամասնությունը «Ինչո՞ւ ես դու աշխատում» հարցին պատասխանում է «Աշխատավարձի համար»: Հենց այդ պատճառով էլ նրանք դժբախտ են իրենց աշխատավայրում, ոչ միշտ են ցանկանում աշխատել ու վեր բարձրանալ մասնագիտական աստիճանահարթակով, անընդհատ շեղվում են աշխատանքից, խուսափում են իրենց պարտականություններից ու որակյալ գործ չեն անում: Այսպիսի մարդիկ չեն փնտրում նոր հետաքրքրություններ և չեն որոնում նոր բարձունքներ:

Բայց չէ՞ որ դուք ինքներդ այդպիսին չեք…

In this article


Join the Conversation