ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ «1+1» ԼՈՒՍԱՎՈՐ ՖԻԼՄԻՑ

Իրական փաստերի վրա հիմնված «1+1» կամ «Անկասելիները» ֆիլմը էկրաններ բարձրանալուց անմիջապես հետո գրավեց միլիոնավոր ֆիլմասերների սրտերը: Այն խորն է, հուզիչ և մարդկանց օգնում է գնահատել կյանքի և իրենց ընձեռնված հնարավորությունների իրական արժեքը:

2027
Լավատեսության դասեր 1+1 ֆիլմից

Ֆրանսիացի բիզնեսմեն և արիստոկրատ Ֆիլիպ Պոցցոն ու նրա յուրօրինակ օգնական Դրիսսը շատ բան ունեն սովորեցնելու կինոդիտողին, լավատեսության, ընկերության, կյանքը ցանկացած իրավիճակում արկածային ճամփորդության վերածելու և շատ ու շատ այլ բաների մասին: Եթե դուք դեռ այս ֆիլմը չեք դիտել, ապա հավատացեք՝ ձեզ դեռ մի մեծ կտոր երջանկություն է սպասվում: Իսկ եթե դիտել եք ֆիլմը, այն էլ, ոչ մեկ անգամ, առաջարկում ենք վերհիշել ֆիլմի ամենատպավորիչ մտքերը:

Ցավը երբեմն հեռանում է, բայց մտքերը դրա մասին մնում են:

Լավատեսության դասեր 1+1 ֆիլմից

Կարևոր չէ, թե ով ես դու արտաքինից, կարևորն այն է, թե ով ես դու ներքուստ:

– Ասացեք, Դրիսս. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է արվեստը ձգում մարդկանց:
– Գուցե այն պատճառով, որ դա եկամտաբեր է:
Ոչ, դա միակ ճանապարհն է երկրի վրա քեզնից հետո հետք թողնելու համար:

Լավատեսության դասեր 1+1 ֆիլմից

– Դուք սիրո՞ւմ եք կերպարվեստ:
– Այո, շատ: Սիրում եմ Ռաֆայելին:
– Իսկ ինձ ավելի շատ դուր են գալիս մյուս նինձյա-կրիաները:

Լավատեսության դասեր 1+1 ֆիլմից

Գուցե ես միամիտ եմ, բայց ես հույս ունեմ, որ իմ մեջ բանկային հաշվից բացի ևս ինչ-որ լավ բան կա:

Լավատեսության դասեր 1+1 ֆիլմից

Եթե երաժշտության հնչյունների ներքո չեն պարում, ուրեմն դա երաժշտություն չէ:

Լավատեսության դասեր 1+1 ֆիլմից

– Փողոցի տղաները չգիտեն, թե ինչ բան է խիղճը:
-Բանն էլ հենց դրանում է: Ես չեմ ուզում, որ ինձ խղճան:

Լավատեսության դասեր 1+1 ֆիլմից

Մի սպասիր, որ ավելի հեշտ կլինի, ավելի թեթև, ավելի լավ: Չի լինի: Դժվարություններ լինում են միշտ: Սովորիր երջանիկ լինել այստեղ և հիմա: Հակառակ դեպքում կարողես և չհասցնել:

Լավատեսության դասեր 1+1 ֆիլմից

Ինձ համար գեղեցկությունից առավել կարևոր է մարդու հետ հոգեկան կապը:

Լավատեսության դասեր 1+1 ֆիլմից

Մի հանձնվիր, երբեք մի հանձնվիր, քանի դեռ մարտն ավարտված չէ:

In this article


Join the Conversation