ԱՌԱԿ. ԵՐԵՔ ԳՈՐՏ՝ ԳԵՐԱՆԻ ՎՐԱ

Խոսքը, ցանկությունը և անգամ որոշումը դեռ բավարար չեն կյանքը փոխելու համար: Դրա համար նախևառաջ անհրաժեշտ են գործողություններ...

1622
Առակ. 3 գորտ գերանի վրա

Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին.

-Գերանի վրա նստած էին երեք գորտ, նրանցից մեկը որոշեց թռչել ջրի մեջ: Քանի՞ գորտ
մնաց գերանի վրա:

-Երե՞ք, -անվստահ պատասխանեց աշակերտներից մեկը:

-Իհարկե, երեք գորտ, – ժպտաց ուսուցիչը,- որովհետև գորտը միայն որոշեց թռչել, բայց նա
դրա համար ոչ մի բան չձեռնարկեց:

Երբեք մի շփոթեք գործը ընդունված որոշման հետ: Երբեմն ձեզ թվում է, թե դուք արդեն թռել եք, բայց իրականում դուք նախկինի պես նստած եք գերանի վրա՝ շրջապատված նույնպիսի մարդկանցով, ովքեր ոչինչ չեն անում բացի խոսելուց:

In this article


Join the Conversation