10 ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՍԵՐԻԱԼ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Բազմասերիանոց այս ֆիլմերը հոգեվերլուծաբանների մասին վերջին տարիներին մեծ տարածում են գտել, չէ՞ որ միշտ էլ հետաքրքիր է կողքից դիտել, թե ինչպես է խորաթափանց ու իմաստուն հերոսը հեշտությամբ գլուխ հանում ամենաբարդ իրավիճակների դեպքում:

4438
10 հոգեբանական սերիալ

Անշուշտ, կյանքում ոչ ամեն ինչ մեզ կհաջողվի կիրառել, բայց ուշադրությամբ դիտելով այս հետաքրքրագույն սերիալները՝ մենք կարող ենք յուրացնել բազմաթիվ նրբություններ և օգտագործել դրանք մարդկային շփումների մեջ:

Ներկայացնում ենք 10 հոգեբանական սերիալ, որոնք անգնահատելի կարող են լինել նրանց համար, ովքեր սիրում են և փորձում են բացահայտել մարդկանց:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՊՏՈՒԹՅՈՒՆ

Необходимая жестокость / Necessary Roughness

10 հոգեբանական սերիալՏարեթիվ: 2011 — 2013
Ժանր: Դրամա
IMDb 7 / КиноПоиск.ru 7.5

«Անհրաժեշտ կոպտություն» սերիալը պատմում է «Նյու Յորքի Բազեներ» ֆուտբոլային ակումբի հոգեբանի մասին: Իր որակյալ աշխատանքի շնորհիվ նա այնքան հանրահայտ է դառնում, որ նրան դիմում են ոչ միայն մարզիկները, այլև երաժիշտները, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր զգում են նրա կոպիտ, բայց անհավանական արդյունքներ տվող թերապիայի կարիքը: Այս հոգեբանի հաճախորդների հուզիչ ու յուրօրինակ պատմությունները՝ հիմնված իրական փաստերի վրա, ստեղծել են հետաքրքիր, բազմաոճ ու ամբողջական մի սյուժե, որը միանշանակ արժանի է ձեր ուշադրությանը:

ԲՈՒԺՄԱՆ ԿՈՒՐՍ

Пациенты / In Treatment

10 հոգեբանական սերիալՏարեթիվ: 2008 — 2010
Ժանր: Դրամա, կատակերգություն
IMDb 8.3 / КиноПоиск.ru 7.9

Եթե դուք ունեք տարրական գիտելիքներ հոգեբանության ոլորտում, ապա այս սերիալը, որն ամբողջությամբ բաղկացած է հոգեբանի սենյակում նկարահանված տեսարաններից, հենց ձեզ համար է նախատեսված: Այս սերիալից դուք իսկապես կարող եք շատ բան սովորել, կարող եք ծանոթանալ ամերիկյան հոգեթերապիայի սկզբունքների հետ, սովորել, թե ինչպես տարանջատել աշխատանքն անձնական խնդիրներից, բացահայտել հետաքրքիր առանձնահատկություններ ձեր և ձեզ շրջապատողների մեջ:

ՀԱՃԱԽՈՐԴԸ ՄԻՇՏ ՄԵՌԱԾ Է

Клиент всегда мертв / Six Feet Under

10 հոգեբանական սերիալՏարեթիվ: 2001 — 2005
Ժանր: Դրամա
IMDb 8.8 / КиноПоиск.ru 7.8

Ֆիլմի արձագանքների մեծ մասը պարզապես վկայում է. սա գլուխգործոց է: Չնայած այն բանին, որ ֆիլմում ներրկայացված է հուղարկավորություններով զբաղվող մի ընտանիքի պատմություն՝ այնուամենայնիվ ֆիլմը շատ բան է տալիս մտածելու համար: Ֆիլմում բացահայտվում են կենսական ճշմարտություններ, կայնքն իր բոլոր կողմերով՝ հակասական, տխուր, իսկ երբեմն նաև շատ հեգնական:

ՄՏԱԾԵԼ ԻՆՉՊԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ

Мыслить как преступник / Criminal Minds

10 հոգեբանական սերիալՏարեթիվ: 2005 – …
Ժանր: Դրամա, թրիլլեր, դետեկտիվ, կրիմինալ
IMDb 8.2 / КиноПоиск.ru 8.1

Այս սերիալում ձեզ սպասում են բազմաթիվ խորհրդավոր հետաքննություններ: Այն պատմում է ՀԴԲ (FBI) լավագույն քննիչների թիմի աշխատանքի մասին, ովքեր ի վիճակի են հասկանալ, վերլուծել և կանխատեսել խորամանկ հանցագործների մտքի ընթացքը: Սա այն սերիալներից է, որի սերիաները կարելի է անդադար և շաբաթներով նայել:

ԲԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Управление гневом / Anger Management

10 հոգեբանական սերիալՏարեթիվ: 2012 – 2014…
Ժանր: Կատակերգություն
IMDb 6.7 / КиноПоиск.ru 6.9

«Բարկության կառավարում» ֆիլմը առ այսօր համարվում է ամերիկյան հեռուստատեսության ամենասրամիտ ու հետաքրքիր սիթքոմներից մեկը: Այն նաև ամենաբարձր ռեյթինգ ունեցող սիթքոմներից է: Առաջին սեզոնը նույնպես վատը չէր, սակայն երկրորդ սեզոնն արդեն սրամիտ կատակների և զվարճալի իրավիճակների իսկական հրավառություն դարձավ հեռուստադիտողների համար:

ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Сознание / Mental

10 հոգեբանական սերիալՏարեթիվ: 2009
Ժանր: Դրամա
IMDb 7.1 / КиноПоиск.ru 7.4

Այս սերիալի սյուժեն շատ բանով հիշեցնում է «Դոկտոր Հաուս» սերիալը: Նոր ու ինքնատիպ այս բժիշկը կիրառում է բուժման անսովոր մեթոդներ: Նա խորասուզվում է իր հաճախորդների գիտակցության մեջ, որպեսզի հասկանա նրանց մտքերը և գտնի ամենակարճ ճանապարհը դեպի նրանց բուժումը: Սակայն գործընկերներին դա վախեցնում է, նրանք այս նոր թերապիայի տեսակը համարում են տարօրինակ ու վտանգավոր և կարծում են, որ այն կարող է իրենց ծանոթ իրադրությունն ամբողջությամբ փոխել:

ԱՐԹՆԱՑՈՒՄ

Пробуждение / Awake

10 հոգեբանական սերիալ

Տարեթիվ: 2012
Ժանր: Ֆանտաստիկա, դրամա, դետեկտիվ
IMDb 7.9 / КиноПоиск.ru 7.6

Սերիալը երկու իրականությունների մասին է: Ֆիլմի գլխավոր հերոսը քնի մեջ ապրում է մի աշխարհում, որտեղ ողջ է իր կինը, իսկ արթնանալով հայտնվում է մեկ այլ իրականության մեջ, ուր ողջ է որդին: Նա ստիպված է գլուխ հանել բազմաթիվ խճճված փաստերից, որպեսզի իր համար թանկ երկու անձինք էլ ողջ մնան:

ԸՄԲՌՆՈՒՄ

Восприятие / Perception

10 հոգեբանական սերիալ

Տարեթիվ: 2012 – 2015
Ժանր: Թրիլլեր, դրամա, դետեկտիվ, կրիմինալ
IMDb 7.5 / КиноПоиск.ru 7.6

Դոկտոր Հաուսի և դոկտոր Լայթմանի խառնուրդին եթե ավելացնենք մի պտղունց Շեռլոկ Հոլմս և հավելենք կես թեյի գդալ Գարի Օլդմանի խարիզմայից, կստացվի այս սերիալի գլխավոր հերոսի կերպարը՝ տաղանդավոր, բայց տարօրինակ մի նեյրոֆիզիոլոգ, ում հրավիրել են ՀԴԲ (FBI)՝ օգնելու առավել բարդ գործերի հետաքննությունների գործում: Թվում է՝ գաղափարը բոլորովին էլ նոր չէ, սակայն այն մատուցված է անչափ հետաքրքիր տարբերակով:

ՍԵՔՍԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Мастера секса / Masters of Sex

10 հոգեբանական սերիալ

Տարեթիվ: 2013 – …
Ժանր: Դրամա
IMDb 8 / КиноПоиск.ru 7.5

Որքան էլ տարօրինակ թվա, բայց այստեղ խոսքը գնում է գիտության մասին: Անխռով, սառնասիրտ, բայց հանճարեղ այս բժիշկը օգնում է կանանց իրենց հարաբերությունների հարցում: Եզակի դեպք, երբ ֆիլմը պատմում է ամենաբաց տեսարանների մասին, սակայն այդ ամենը չի վերածում անհամության և շատ դեպքերում նույնիսկ դաստիարակում է կինոդիտողին:

ԽԱԲԻՐ ԻՆՁ

Обмани меня / Lie to Me

10 հոգեբանական սերիալ

Տարեթիվ: 2009 – 2011
Ժանր: Դրամա, թրիլլեր, դետեկտիվ, կրիմինալ
IMDb 8 / КиноПоиск.ru 8.2

Իսկ այս ֆիլմն արդեն դասական գործ է: Պրոֆեսիոնալների թիմ, որն օգնում է լուծել ամենաբարդ խնդիրները, բայց ոչ թե ուժի կամ տեխնիկայի միջոցով, այլ մարդկային էմոցիաների և ժեստերի ուսումնասիրության: Այն մարդկանց, ովքեր հետաքրքրվում են հոգեբանությամբ ու մարդկային պահվածքով, միանշանակ խորհուրդ ենք տալիս դիտել այս ֆիլմը: Սերիալ, որի մասերը դիտվում են մեկ շնչով և առանց դադարի:

In this article


Join the Conversation