22 ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՈՒՑ

Ջեք Ման կամ Մա Յունը Alibaba Group-ի՝ Ասիայի ամենաթանկարժեք ինտերնետ-ընկերության հիմնադիրն ու ղեկավարն է: Ջեք Ման առաջին չինացի բիզնեսմենն է, ով հայտնվել է Forbes ամսագրի շապիկին: Նա ծնվել է համեստ երաժիշտների ընտանիքում, աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ, ապա պետական ծառայող, հասցրել է նաև ստեղծել առաջին չինական «Դեղին էջեր» ինտերնետային նախագիծը:

10925
22 խորհուրդ Չինաստանի ամենահարուստ մարդուց

Այսօր Չինաստանի ամենահարուստ մարդը համարվող Ջեք Ման ունեցել է և վերելքներ, և անկումներ, բայց երբեք և ոչ մի բանից հետո չի հանձնվել: Այսօր նրա ֆինանսական կապիտալը գնահատվում է 37,2 միլիոն դոլար: Internest.am-ն առաջարկում է ծանոթանալ այս հաջողակ ու խելացի բիզնեսմենի խորհուրդներին:

ԳԱՂԱՓԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Եթե քննարկումների ժամանակ ներկաների 90%-ը կողմ է քվեարկում այս կամ այն գաղափարի օգտին, ապա ես այն միանգամից աղբարկղն եմ նետում: Պատճառը պարզ է. եթե այդ բոլոր մարդիկ այդքան պարզ տեսնում են այդ հնարավորությունը, ապա ամենայն հավանականությամբ այդ նույն գաղափարի վրա արդեն իսկ աշխատում են շատ այլ ընկերություններ, և մենք չենք կարողանա առաջատար դիրք գրավել այդ հարցում:

Ի՞ՆՉ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆԵԼ

2001 թվականին ես սխալ գործեցի: Ես իմ աշխատակիցներին, ում հետ հիմնել էի ընկերությունը, ասացի, որ մասնագիտական աճի սահմանը նրանց համար մենեջերի մակարդակն է: Ես կարծում էի, որ բարձրակարգ մասնագետների պետք է որոնեմ դրսում: Այսօր՝ տարիներ անց իմ կողմից աշխատանքի վերցված այդ բարձրակարգ մասնագետներից և ոչ մեկն ընկերությունում չի աշխատում, մինչդեռ այն մարդիկ, ում վրա ես կասկածում էի, այսօր հրաշալի գլուխ են հանում փոխտնօրենի և նույնիսկ ավելի բարձր հաստիքներից:

Ձեռնարկատիրոջ համար ամենաբացասական հատկանիշներն են սնոբ լինելը, իրավիճակն ադեկվատ գնահատել չկարողանալը, արագ տեմպով սկսելը, սակայն այն պահպանել չկարողանալը, առաջ նայելու կարողություն չունենալը:

Ես ունեմ սկզբունք, որով առաջնորդվում եմ. աշխատանքի հանդեպ քո վերաբերմունքը և կայացրած որոշումները ավելի կարևոր են, քան քո կարողությունները:

22 խորհուրդ Չինաստանի ամենահարուստ մարդուց

ԲՈՂՈՔԵԼՈՒ ԵՎ ՓՆԹՓՆԹԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Եթե դուք միայն երբեմն եք ձեզ թույլ թալիս փնթփնթալ, ապա դրա մեջ ոչ մի վատ բան չկա:

Եթե դուք պարբերաբար ընկնում եք դեպրեսիայի մեջ և հաճախ եք բողոքում կյանքից, ապա դա դառնում է հարբեցողության նման մի բան: Որքան շատ եք խմում, այնքան ավելի դժվար է լինում կանգ առնելը: Հաջողության ձեր ճանապարհին դուք կհասկանաք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում և չեն նվնվում:

4 ԽՈՐՀՈՒՐԴ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ

Ո՞րն է իրական ձախողումը: Իրական ձախողումը պայքարի դադարեցումն է:

Ի՞նչ է ճկունությունը: Դուք կհասկանաք, թե որն է ճկունությունը, երբ հաղթահարեք անհաջողությունները, կյանքի դժվար իրավիճակները և հիասթափությունները:

Որո՞նք են ձեր պարտականությունները: Ձեր պարտականությունները ավելի ջանասեր լինելը, ավելի շատ աշխատելը և մյուսներից ավելի շատ հավակնություններ ունենալն են:

Միայն հիմարներն են բերանն օգտագործում խոսելու համար: Խելացին խոսում է գլխով, իմաստունը՝ սրտով:

ՄԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՊՐԵՆՔ ՄԵՐ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ

Եթե դուք ձեր ամբողջ ժամանակը ծախսում եք աշխատանքի վրա, դուք վաղ թե ուշ կզղջաք դրա համար:

Ես անընդհատ հիշեցնում եմ ինքս ինձ, որ մենք ծնվում ենք ոչ թե աշխատելու, այլ կյանքը վայելելու համար: Ծնվում ենք այն բանի համար, որպեսզի այլ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնենք, այլ ոչ թե նրա համար, որ մեր ողջ ժամանակը ծախսենք աշխատավայրում:

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մրցակցությունը շախմատային խաղի պես մի բան է: Եթե դուք պարտվել եք, կարելի է խաղալ ևս մեկ անգամ: Իսկ կռվելը բոլորովին էլ պարտադիր չէ:

Եթե ձեր մրցակիցը փոքր է ձեզնից կամ չափազանց թույլ է, դուք, միևնույն է, պետք է վերաբերվեք նրան իբրև հավասարի: Համապատասխանաբար եթե ձեր մրցակիցը շատ ավելի մեծ է ձեզնից, պետք չէ նրանից վախենալ:

Իսկական ձեռնարկատերը թշնամիներ չունի: Հենց դուք հասկանաք դա, ձեզ այլևս ոչ ոք չի կանգնեցնի:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ

Թիվ մեկը հաճախորդներն են: Թիվ երկուսը աշխատակիցներն են: Եվ հետո միայն երրորդ տեղում բաժնետերերն են:

Մանր հնարքներ և առանձնահատկություններ ներառելու փոխարեն կենտրոնացեք հաստատունության և երկարաժամկետ հեռանկարների վրա:

Այսօր դժվար է ու տանջալից, վաղը էլ ավելի վատ կլինի, բայց փոխարենը վաղը չէ մյուս օրը արդեն հրաշալի կլինի:

ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ

Երբ դուք սեփական բիզնես եք սկսում, դա նշանակում է, որ դուք հրաժարվում եք հաստատուն եկամտից, տարեկան բոնուսներից և արձակուրդային օրերից:

Բայց մյուս կողմից ձեր եկամուտները սահմանափակված չեն ինչ-որ բանով, դուք ավելի արդյունավետ կօգտագործեք ձեր ժամանակը և ստիպված չեք լինի դրա համար թույլտվություն խնդրել այլ մարդկանցից:

Իբրև գործընկեր դուք պետք է գտնեք այնպիսի մարդու, ով կլրացնի ձեր կարողությունները: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ դա ինչ-որ հաջողակ մեկը լինի:

Եվ միշտ փորձեք այնպես անել, որ ձեր աշխատակիցները աշխատանքի գան ուրախությամբ:

Այս հոդվածում՝


Միանալ զրույցին