ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԾՈՒՅԼԻԿՆԵՐԸ. ՀԱՆՃԱՐՆԵՐ, ՈՎՔԵՐ ՎԱՏ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ

Այս մարդիկ հանճարներ են՝ հայտնի ամբողջ աշխարհում: Եվ իրենց օրինակով նրանք ապացուցում են, որ ոչ միշտ է ընդհանուր համակարգի կանոններին չենթարկվելը հետագայում դառնում անհաջողության պատճառ:

2482
Հանճարներ, ովքեր վատ են սովորել դպրոցում

Պատմության մեջ քիչ չեն եղել այնպիսի հանճարներ, ովքեր սովորել են «2»-ներով և «3»-ներով ու ոչ այնքան լավ «հարաբերությունների» մեջ են եղել դպրոցի ու կրթական համակարգի հետ: Բարեբախտաբար նրանցից շատերն ունեցել են իրենց մտերիմներից մեկի՝ մոր, հորեղբոր, դայակի կամ մեկ այլ մարդու աջակցությունը, ինչի շնորհիվ նրանց տաղանդն աննկատ չի մնացել, և սովորելու ցանկությունն էլ անհետ չի կորել:

Հիշեք, որ հաջողությունը ոչ միշտ է կախված մատյանի գնահատականներից, ավելի հաճախ այն կախված է երեխայի տաղանդից և ձեր՝ նրա հանդեպ ունեցած հավատից:

ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

Ալբերտ ԷյնշտեյնՆոբելյան մրցանակակիր, ֆիզիկոս, հարաբերականության տեսության հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնը դպրոցական տարիներին համարվում էր մտավոր հետամնաց: Ուսուցիչները կասկածում էին, որ նա առհասարակ ի վիճակի կլինի ավարտել դպրոցը և յուրացնել դպրոցական ծրագիրը: Ֆիզիկա առարկան ամենադժվար տրվող առարկաներից մեկն էր Էյնշտեյնի համար:

Սակայն Էյնշտեյնի կրթությամբ զբաղվում էր նաև նրա հորեղբայրը, ով տղային այնպիսի գիտելիքներ էր փոխանցում, որոնք շատ ավելի բարձր էին դպրոցական մակարդակից: Այնպես որ, հնարավոր է, Էյնշտեյնը դպրոցում պարզապես ձանձրանում էր: Նրան հատկապես դժվար էին տրվում հումանիտար առարկաները, նա վատ էր գրում և կարդում: Կա կարծիք, որ հանճարեղ ֆիզիկոսը նաև աուտիզմ է ունեցել:

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

Անտոն ՉեխովԱյս հանճարեղ գրողը չի կարողացել ավարտել երրորդ դասարանը և մնացել է նույն դասարանում թվաբանության և աշխարհագրության «2»-ների պատճառով: 5-րդ դասարանում նույնպես մնացել է նույն դասարանում, այս անգամ արդեն հունարենի պատճառով: Ի դեպ, ռուսաց լեզվից ու գրականությունից էլ Չեխովը սովորաբար «3»-ներ էր ստանում:

ԹՈՄԱՍ ԷԴԻՍՈՆ

Թոմաս ԷդիսոնՀայտնի գյուտարար Թոմաս Էդիսոնը հենց սկզբից ատեց դպրոցը՝ առաջին իսկ դասարանում գրեթե ծայրից ծայր սովորելով «2»-ներով: Ուսուցիչը հայտարարեց, որ նա կարայալ անընդունակ է սովորելու, քանի որ մտավոր հետամնաց է: Էդիսոնի մայրը, ով նախկին ուսուցչուհի էր, սկսեց նրան սովորեցնել տանը: Նա ամեն կերպ աջակցում էր տղային, ոգևորում ու հավատում նրա կարողություններին: Եվ դա ի վերջո տվեց իր արդյունքը. Էդիսոնը հանճարեղ գիտնական դարձավ:

ՌԻՉԱՐԴ ԲՐԵՆՍՈՆ

Ռիչարդ Բրենսոնը երջանկության մասինՄիլիոնատեր, Virgin Group ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը դպրոցում համարվում էր սովորելու անընդունակ երեխա, ինչպես հետագայում պարզվեց, դիսլեքսիայի պատճառով: Այս նյարդային շեղումը իրենից ներկայացնում է սովորելու դժվարություն, որը բնութագրվում է կարդալու դժվարությամբ՝ չնայած նրան, որ ինտելեկտի մակարդակն ընկած չէ։

ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

Ուինսթոն ՉերչիլՈւինսթոն Չերչիլը իր արիստոկրատ ծնողների ավագ որդին էր, նա ծույլ էր և պարզապես տանել չէր կարող սովորելու գործընթացը: Նա փոխում էր մի մասնավոր դպրոցը մյուսի հետևից՝ ստանալով «2»-ներ, լավագույն դեպքում՝ «3»-ներ: Ծնողները հույսները չէին կորցնում և փնտրում էին միջոցներ՝ երեխային ինչ-որ բան սովորեցնելու համար: Ուինսթոնը սիրում էր կարդալ լուրջ գրականություն, երբ իրեն պատժում էին՝ թողնելով միայնության մեջ: Բացի այդ ծնողները նրա համար նաև անգլերենի լրացուցիչ պարապմունքներ էին կազմակերպում, ինչն էլ հավանաբար դարձավ լավ հիմք գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու համար:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

Ալեքսանդր Պուշկին

Պուշկինը ատում էր մաթեմատիկան և ընդհանրապես գլուխ չէր հանում այդ առարկայից: Սակայն դա թերևս նրա համար ամենամեծ խնդիրը չէր: Ընդհանուր առաջադիմության առումով նա լիցեյում ամենավերջինն էր աշակերտների թվում:

ԲԻԼԼ ԳԵՅԹՍ

Բիլլ ԳեյթսԲիլլ Գեյթսը վատ էր սովորում դպրոցում: Նա առանձնապես ջանք էլ չէր թափում լավ սովորելու համար, քանի որ շատ բան դպրոցական կրթական ծրագրում համարում էր ավելորդ ու անհետաքրքիր: Ծնողները, սակայն, նրան ոգևորում էին ամենատարբեր միջոցներով և չէին կորցնում հավատը, որ նրա տաղանդն ու ընդունակությունները վաղ թե ուշ կդրսևորվեն:

In this article


Join the Conversation