5 ԿԱՐՃ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ ԱՌԱԿ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Երբեմն ամենակարևոր արժեքների մասին երկար ուսումնասիրություններից ավելի լավ խոսում են փոքրիկ ու դիպուկ առակները: Մի քանի տողի մեջ նրանք մեծ իմաստություն են կրում և փոխանցում այն խորաթափանց ընթերցողին:

3989
5 առակ ամենակարևորի մասին

ՍԻՐՈ ՄԱՍԻՆ

5 առակ ամենակարևորի մասին– Ո՞րն է «Ինձ դուր է գալիս» և «Ես սիրում եմ» արտահայտությունների տարբերությունը:
– Երբ քեզ դուր է գալիս ծաղիկը, դու քաղում ես այն: Իսկ եթե դու սիրում ես ծաղիկը, դու ամեն օր խնամում ես նրան, ջրում ու փայփայում:

ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

5 առակ ամենակարևորի մասինՄի իմաստունի հարցրին.

– Ընկերների քանի՞ տեսակ գոյություն ունի:

– 4 տեսակ, – պատասխանեց նա: – Կան ընկերներ, որոնք ուտելիքի պես են. դու նրանց կարիքը զգում ես ամեն օր:
Կան ընկերներ, որոնք դեղի պես են. դու փնտրում ես նրանց, երբ վատ ես զգում քեզ:
Կան ընկերներ, որոնք հիվանդության պես են. նրանք ինքներն են փնտրում քեզ:
Բայց կան նաև ընկերներ, որոնք օդի պես են. նրանք անտեսանելի են, բայց միշտ քեզ հետ են:

ԽՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ

5 առակ ամենակարևորի մասինԵրկու ընկեր զրուցում էին.

– Իմ կինն այնքան անփույթ ու թափթփված է: Ես անընդհատ նրան ասում եմ այդ մասին, բայց ամեն տարի նա ավելի ու ավելի վատ է անում ամեն ինչ:

– Իսկ իմ կինն այնքան խելացի է և հրաշալի տնային տնտեսուհի,- ասաց մյուս ընկերը: – Եվ ամեն տարի նա ավելի ու ավելի լավն է դառնում: Եվ ես նույնպես անընդհատ ասում եմ նրան այդ մասին:

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՈՎ Է ԼԻ ՀՈԳԻՆ

5 առակ ամենակարևորի մասինՄի խումբ մարդիկ դիտմամբ բարձրաձայն քննարկում էին մի մարդու, ով այդ պահին անցնում էր իրենց թաղամասով: Նա ամեն ինչ լսեց, սակայն ժպտաց ու բարի օր մաղթեց այդ մարդկանց: Ինչ-որ մեկը մոտեցավ այդ մարդուն և ասաց.

– Դու ժպտում ու մարդկանց բարի օր ես մաղթում, երբ նրանք բամբասում են քեզնից: Մի՞թե դու չես բարկանում նրանց վրա:

– Երբ ես շուկա եմ գնում, ես չեմ կարող ծախսել այն, ինչ չկա իմ դրամապանակում,- ասաց մարդը: – Այդպես է նաև մարդկանց հետ շփման մեջ. ես կարող եմ «ծախսել» միայն այն, ինչով լի է իմ հոգին:

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

5 առակ ամենակարևորի մասինՄի մարդ շատ էր հպարտանում իր գեղեցիկ մարգագետնով: Բայց մի օր նա տեսավ, որ խոտերի մեջ աճել են խատուտիկներ: Նա ամեն կերպ փորձեց ազատվել նրանցից, բայց ապարդյուն. խատուտիկներին ավելի մեծ թափով էին աճում:

Հուսահատված նա նամակ գրեց գյուղնախարարություն՝ թվելով մոլախոտի դեմ պայքարի իր իմացած բոլոր մեթոդները, իսկ նամակը վերջացրեց հետևյալ խոսքերով. «Ես փորձել եմ ինձ հայտնի բոլոր մեթոդները, խնդրում եմ ասեք՝ ինչ անեմ»: Շուտով նա ստացավ նամակի պատասխանը. «Փորձեք սիրել նրանց»:

In this article


Join the Conversation