ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ 10 ԿԱՆՈՆ

Ինչպե՞ս ժամանակին գլխի ընկնել, որ գիրքն արժանի է ձեր ուշադրությանը: Ինչպե՞ս երկար ժամանակ հիշել կարդացածը: Ինչպե՞ս մեկ տարում հասցնել կարդալ 60 գիրք: Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք ծանոթանալ արդյունավետ ընթերցանության կանոններին:

2492
Արդյունավետ ընթերցանության 10 կանոն

ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿԸ

Շատերը գրքերի նկատմամբ տարօրինակ կիրք են տածում: Գնում են գրքեր, խնամքով դասավորում գրապահարանում ու կարդում հազվադեպ: Ընթերցանության մեծ ցանկ կազմելը դեմոտիվացնող է:Պետք չէ գնել միանգամից շատ գրքեր: Բավական է մեկը կամ երկուսը այս պահին ձեռքի տակ ունենալ: Մյուսները գնեք՝ ըստ ցանկի, հերթականությամբ ընթերցելուց հետո: Եվ աշխատեք չգնել թանկարժեք, իլյուստրացիաներով հարուստ գրքեր. դրանք լավ են նվիրելու համար, բայց ոչ ձեր:

50 ԷՋԻ ԿԱՆՈՆԸ

Կյանքը չափազանց կարճ է ժամանակն անհետաքրքիր գրքի վրա վատնելու համար: Սովորեք շուտ կռահել ձանձրալի ու անպետք բովանդակությունը: Դրա համար բավական է կարդալ առաջին 50 էջը: Եթե հետաքրքրի դրանից հետո էլ, ուրեմն այդ գիրքը չի հիասթափեցնի նաև վերջում: Եթե նույնիսկ այդպես էլ չլինի, ոչինչ` c’est la vie! Փորձեք վատ գրքերին երկրորդ շանս չտալ: Ամեն տարի հրատարակվում են հարյուրավոր ավելի հետաքրքիր և ուշարդությանն արժանի նոր գրքեր:

ՈՎ` Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ԵՎ ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ

Ընթերցանությունը սկսելուց առաջ ծանոթացեք գրքի հետ, կարդացեք հեղինակի մասին, ուսումնասիրեք բովանդակությունը: Այդպես ձեր ընթերցանությանը ճիշտ ուղղություն կտաք: Բացի այդ` գիրքը բացելուց առաջ հարցրեք ինքներդ ձեզ` ի՞նչ եք ուզում ստանալ, ի՞նչ խնդիրներ կօգնի լուծել այդ գիրքը:

ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ գրքերը հասանելի են ամեն տեսակի ֆորմատով՝ էլեկտրոնային, աուդիո, լոնգլիստային, դայջեսթ և այլն: Ընտրեք ձեր կենսակերպին հարմար ձևաչափը, բայց երբեք մի արդարացեք, թե ժամանակ չունեք ընթերցանության համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՄԱՏԻՏԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

Մատիտը էջանշանի պես անհրաժեշտ իր է ընթերցանության համար: Եթե հնարավորություն չկա նշում կատարելու կամ մեջբերումներ առանձնացնելու համար, ուրեմն կարդացածը մեծ հաշվով անարդյունավետ է: Համարձակորեն ընդգծեք, գրառումներ արեք: Գիրքն ավելիին վերածեք, քան դարակին դրված թղթերի կապոցն է: Դրանից հետո միայն գիրքն իսկապես կդառնա ձերը:

ՕՐԱԿԱՆ 30 ԷՋԻՑ ՈՉ ՊԱԿԱՍ

Յուրաքանչյուրն ունի կարդալու իր ռիթմը: Մարաթոնային ընթերցողները կարդում են մեկ ամսում, սպրինտերները գիրքը ծայրից ծայր անցնում են մի քանի օրում: Սակայն կա պարզ և ունիվերսալ բանաձև՝ ինչպես կարդալ և ավարտել գիրքը առանց կորցնելու հետաքրքրությունն ու էնտուզիազմը: Աշխատեք կարդալ օրական մեկ ժամից և 30 էջից ոչ պակաս: Այդպես մեկ շաբաթում կկարդաք մեկ գիրք, մեկ տարում` 60: Վատ արդյունք չէ:

ՏԱՐԲԵՐ ԺԱՆՐԵՐ

Բոլորս էլ ունենք մեր նախընտրած ժանրը: Բայց պետք չէ տարվել միմիայն դետեկտիվով կամ բիզնես գրականությամբ: Գերհագեցումը վտանագավոր է: Այդ դեպքում նույնիսկ տվյալ ժանրի ամենալավ գրքերը կդառնան անհետաքրքիր ու կդադարեն հաճույք պատճառել: Խառնեք ժանրերը, ինչպես կոկտեյլի բաղադրիչներ: Օրինակ` ոչ գեղարվեստական գրքերից անցեք դասական գրականության, ապա` ֆանտաստիկայի, հետո էլ անձնական աճի մասին գիրք վերցրեք ձեր ձեռքը: Այս մեթոդը կօգնի միշտ լինել «լավ մարզավիճակում» և լայնացնել ընթերցանության շրջանակը:

ԳՐԵՔ ԿԱՐԴԱՑԱԾԻ ՄԱՍԻՆ

Եթե իրոք էֆֆեկտիվ եք կարդում, հաստատ մեջբերումների մի ամբողջ գրքույկ եք կազմել: Ափսոս է, որ այն պահեք գրադարակում: Գրքային բլոգ բացեք: Գրեք ձեր կարդացած գրքերի մասին, կիսվեք մեջբերումներով: Հրապարակեք ընթեցանության ցանկը: Քննադատեք վատ հրատարակումները, գովեք լավերին: Խոսեք գրքի մասին:

ՎԵՐԸՆԹԵՐՑԵՔ ՆՇՈՒՄՆԵՐԸ

Սովորություն դարձրեք վերանայել գրքերում արված նշումները: Գիտելիքը սիրում է կրկնություն: Այդպես կարևոր մտքերը միշտ կլինեն ձեռքի տակ ու հեշտ կիրառելի:

ՊԱՏՄԵՔ

Որպեսզի չմոռանաք սյուժեն, պատմեք այն ընկերներին: Գրքային սեմինարների մասկացեք, որտեղ մարդիկ կիսվում են իրենց կարդացած գրքերի մասին տպավորություններով: Կարող եք այդպիսի հանդիպումներ ինքներդ էլ կազմակերպել` մտերիմ ընկերների կամ ընտանեկան շրջնականում:

Աղբյուր՝ Newmag

In this article


Join the Conversation